«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ադրբեջանի նպատակն է, որ մեր կողմը լինի բոլորովին դատարկ եվ ոչ ոքի կողմից չվերահսկվի. Համբարձումյան

Ներքաղաքական

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կերկարաձգվի եւս երկու տարով: Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում մինչեւ 2027 թվականի փետրվարի 19-ը։ Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող: Ըստ Հայաստանում ԵՄ առաքելության` այս որոշումը պետք է առաջիկայում հաստատվի նաեւ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների կողմից, ինչը փաստացի ֆորմալ բնույթ է կրում, քանի որ այդ երկրների դեսպաններն արդեն իսկ արտահայտել են իրենց կառավարությունների տեսակետը՝ կողմ քվեարկելով նախագծին: Առաքելության դիտարկման գոտին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածվում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ներառյալ Նախիջեւանի հատվածը։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ:

— Ադրբեջանի Հանրապետությանը ձեռք չի տալիս ԵՄ առաքելության Հայաստանում տեղակայումը, քանի որ Ադրբեջանին պետք է, որ Հայաստանի Հանրապետությունը մնա մեն-մենակ, առանց թիկունքի, առանց որեւէ աջակցության: Այս ամենը եւս, իհարկե, մեզ շատ պարզ է, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում, որ որեւէ մեկը լինի, ով կկարողանա վերահսկել իր նախահարձակ գործողությունները, եւ նրա նպատակն է, որպեսզի մեր կողմը լինի բոլորովին դատարկ ու ոչ ոքի կողմից չվերահսկվի, որպեսզի իրենց նախագծած ծրագրերն իրականացնել կարողանան: Ադրբեջանցուն բացարձակ ձեռք չի տալիս, որ իր ագրեսիվ գործողությունները ֆիքսվեն:

Ադրբեջանի նպատակներից մեկն է, որ ամեն ինչ ներկայացնի այնպես, ինչպես իրեն է ձեռք տալիս: Դրա համար Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի եւ Արեւմուտքի միջեւ եղած հարաբերությունների խորացմանը շատ խանդով է վերաբերվում: Հենց սա էլ պատճառներից մեկն է, որպեսզի ադրբեջանցիները սահմանին ինչ ցանկանան, այն էլ անեն, ու այդ ամենը ֆիքսող չլինի:

Ադրբեջանական կողմին իսկապես մտահոգում է երրորդ երկրի ուժի տեղակայումը, եւ մենք չպետք է մոռանանք նաեւ այն, որ որպես երրորդ ուժ՝  ռուսական ռազմակայաններն են, մեկը Գյումրիում եւ մյուսը Էրեբունիում ու ռուսական տարբեր զինված ուժերի ստորաբաժանումների ներկայությունը տարբեր տեղեր: Այնպես որ, դա վաղուց կա Հայաստանի Հանրապետությունում, բայց ես չեմ հիշում, որ Ադրբեջանի Հանրապետությունը ռուսական ռազմակայանների դեմ ակնհայտ կերպով ընդվզեր: Ադրբեջանի կողմն առավել քան շատ մտահոգված է նրանով, որ Հայաստանի կողմը կարող է միջազգային խաղաղապահ դիտորդների առաքելություն հրավիրի Հայաստանի Հանրապետություն, եւ բացի դա կարող ենք նաեւ ասել, որ Ադրբեջանի Հանրապետությունը ամեն տեսանկյունից եւ ամեն ուղղությամբ փորձում է իր հիմնական շեշտադրումը հայ-արեւմտյան հարաբերությունների խորացում տանել, քանի որ Հայաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններն է՛լ ավելի են խորանում: Ասեմ ավելին՝ բազմակողմանի. Ֆրանսիայի Հանրապետության հետ, ԱՄՆ-ի հետ:

Այս ամեն ինչին շատ խանդով է վերաբերվում Ադրբեջանի Հանրապետությունը, քանի որ Ֆրանսիայի Հանրապետությունը շատ լուրջ սպառազինություն է մատակարարում Հայաստանի Հանրապետությանը: Այն էլ այն դեպքում, երբ Ուկրաինային են սպառազինություն մատակարարում եւ չեն հասցնում այդ ամեն ինչը: Ասեմ ավելին, չնայած այդ մեծ ծանրաբեռնվածությանը՝ Ֆրանսիայի Հանրապետության ռազմարդյունաբերության անհրաժեշտություն Ուկրաինան է ամենից շատ  ունեցողը, բայց Ֆրանսիան դեպի Հայաստան է մատակարարում, որոնք բավական լուրջ զինատեսակներ են, իսկ դա  մտահոգում է հենց Ադրբեջանին, քանի որ Հայաստանը այս պահին գուցե իր երազած ծանրագույն վատ վիճակում չի գտնվում:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան