«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շառից, փորձանքից ու ՔՊ-ականներից հեռո՛ւ մնացեք. Նարինե Ոսկանյան

Մշակութային

Գյումրու առաջիկա ավագանու ընտրությունների, մշակույթի եւ, առհասարակ՝ ներկայիս իրավիճակի մասին «Իրավունք»-ը զրուցել է դերասանուհի ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ, որը հանրությանն առավել հայտնի է Պաուզա Անո բեմական անունով:

— Ինչպե՞ս եք:

— Լավ չեմ, մի ամիս է հիվանդանոց եմ գնում-գալիս: Ոտքս շատ է ցավում, չեմ կարողանում նորմալ քայլել. այդ հիվանդությանը «Կարմիր քամի» են ասում: Հիմա բուժվում եմ: Անգամ ներքաղաքական անցուդարձին չեմ հետեւում:

— Ներքաղաքական ասացիք, հիշեցինք, Ձեր հարազատ Գյումրու առաջիկա ընտրություններից ի՞նչ կասեք:

— Ի՞նչ ասեմ, որ ոչ մեկին չեմ ճանաչում: Միայն առաջվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եմ ճանաչում, մնացածին չգիտեմ: Բայց հստակ բան անգամ իր մասին չեմ կարող ասել, որովհետեւ իր քաղաքապետ եղած տարիներին էլ Գյումրիում չեմ ապրել, հիմա էլ չեմ ապրում: Արդեն 33 տարի է, ինչ Երեւանում եմ ապրում:

— Ամեն դեպքում, 2018-ինԳյումրիից սկսվեց, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը»: Ի՞նչ եք կարծում՝ Գյումրիում էլ կարո՞ղ է ավարտվել, թե՞ իշխող ՔՊ-ն վերարտադրվելու շանսեր դեռ ունի:

— Չեմ կարող ասել, միայն կասեմ, որ գրողին լիներ այդ «թավշյա հեղափոխությունը»: Ի՞նչ շահեցինք մենք այդ հեղափոխությունից՝ ոչի՛նչ, հակառակը՝ միայն տուժեցինք: Ուղղակի, ափսոսում եմ, որ իմ քաղաքից ՝ Գյումրիից է սկսել: Իմ քաղաքը չպիտի կեղտոտվեր: Գիտեմ, որ հիմա կրկին ոտքի են կանգնել անհետ կորած զիծառայողների ծնողները եւ շատ ճիշտ են արել: Բա չիմանա՞ն իրենց երեխաների հետ ինչ է եղել, չիմանա՞ն իրենց երեխաների ճակատագրի մասին՝ ո՞ղջ են, ողջ չե՞ն: Շատ ճիշտ պահանջ ունեն եւ մինչեւ վերջ թող գնան: Ինչ վերաբերում է ՔՊ-ի վերարտադրվելուն, ես դա անեծք կհամարեմ: Աստված չանի նման բան լինի: ՔՊ-ն թող ռադը քաշի, գնա՝ իր Փաշինյանի հետ մեկտեղ, բավակա՛ն է:

— Ինչո՞ւ են մշակութային գործիչները, նաեւ գյումրեցի՝ հիմնականում լռում:

— Կարծում եմ՝ նրանք որոշակի վախ ունեն անաշխատանք մնալու: Եթե ինչ-որ բան խոսեն, գուցե զրկվեն աշխատանքից եւ անգործ մնան, ինչպես ես եմ անգործ: Ես իշխանությանը չեմ հավանում, խոսում եմ, բերանս բացում եմ, դրա համար էլ անգործ եմ մնացել: Հավանաբար, վախենում են գործ կորցնելուց, ամեն դեպքում, մարդիկ ընտանիք են պահում: Իսկ ինձնից ինչ կախված է, կամ ինչքան կարողանում եմ, անում եմ իմ հայրենիքի համար՝ դոշ էլ եմ տալիս, խոսում եմ, անգամ հայհոյում եմ: Պարզապես, հորդորս է` մեր մշակութային գործիչները մեկ լինեն, պայքարենք մեր երկրի համար: Ես գոռում եմ, գոչում եմ: Երբ Ցեղասպանության թեման արծարծվեց, ես ահավոր հայհոյանքներով ելույթ ունեցա: Բայց մնացածի լռությունը չգիտեմ ինչով է պայմանավորված: Ես միայն իմ անունից կարող եմ խոսել:

— Ինչո՞ւ միայն Ցեղասպանության թեման, դրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հեգնեց խաչքարերի թեման, Մասիս սարի թեման բարձրացրեց...

— Ով խաչքարերը կհեգնի ես նրա... Գիտեք ինչ, ձուկը գլխից է հոտած: Եթե ղեկավարությունն իր տեղում լինի, մեր հալն էլ այսպես չի լինի: Վերջապես մենք մի նորմալ ղեկավար չունեցանք, որ այս երկրը ծաղկի: Մեր երկիրը արժանի է միայն լավին, ծաղկելուն, բարգավաճելուն: Ախր էս ինչ արեցին մեր երկրի հետ: Երիտասարդները ստիպված թողնում գնում են երկրից, բայց նրանց էլ մեղադրելու չէ: Շատ ափսոս է մեր այս սուրբ երկիրն ու բնակչությունը:

— Վերադառնալով Գյումրուն՝ ինչպե՞ս կգնահատեք մերօրյա Գյումրին՝ մշակութային առումով:

— Գյումրիում մշակույթը կանգուն վիճակում է: Շատ շնորհալի երիտասարդություն ունենք, եւ հաճախ պրեմիերաներ են լինում թատրոններում: Շատ տաղանդավոր դերասաններ եւ ռեժիսորներ ունենք այնտեղ: Ի դեպ, Գյումրիում նոր թատրոն է բացվել՝ Հովհաննես Հովհաննիսյանի «Մտորումներ» թատրոնը: Ցավոք, դեռ չեմ գնացել, բայց շատ դրական արձագանքներ եմ լսել այդ նորաբաց թատրոնի մասին: Ես հատվածներ եմ տեսել եւ արդեն հավանել եմ: Ցավոք, առողջական վիճակից ելնելով, չեմ գնացել, բայց ծրագրում եմ գարնանը գնալ: Առհասարակ, Գյումրիում ստեղծագործական վիճակը շատ լավ է: Բայց նյութական վիճակը չգիտեմ՝ արդյոք պետական աջակցություն ստանում են, թե՝ ոչ, չեմ կարող ասել:

— Ձեր ստեղծագործական կյանքում ի՞նչ նորություններ ունեք: Տիկտոկյան բաթլներում երբեմն Ձեզ հանդիպում ենք, բայց շատ հազվադեպ, իսկ ներկայացումներո՞ւմ, կինոյո՞ւմ...

— Դե բաթլներում հազարից մեկ եմ լինում, այն էլ բացառապես մեր հայերի հետ եմ խաղում, եւ նպատակը բաթլ մտնելու մեկն է՝ խոսել, շփվել մարդկանց հետ, թե չէ այդպես չեմ խաղում: Կարող է մեկ օր մտնեմ, երեք ամիս չմտնեմ: Ինչ վերաբերում է ֆիլմերին, պիտի ասեմ, որ վերջերս նկարահանվեցի իմոջիներում՝ Հռիփսիմե Ելինյանի մոտ: Հրաշալի անձնակազմ էր, եւ հույս ունեմ, որ դա շարունակական կլինի: Նկարվել եմ մի դրամայում, որը կոչվում է «Մայրենիք»: Այդ ֆիլմի ռեժիսորը Լեհաստանից եկած տաղանդավոր ուսանող էր՝ Գոռ Առուշանյանը, երջանկահիշատակ Լոռենց Առուշանյանի թոռը: «Մայրենիք»-ը ամռանը կներկայացվի կինոփառատոնի: Այնտեղ երկու կերպար է եղել ընդամենը, ես մոր կերպարում եմ ներկայացել, իսկ Լեռնիկը` տղաս է: Շատ խորը եւ էմոցիաների վրա նկարված ֆիլմ է: Դրանից հետո նկարվեցի «Սխալ կինո» ֆիլմում:

— Էլ ի՞նչ լավ բան կասեք մեզ:

— Լավ մնացեք, բոլորդ: Շառից, փորձանքից ու ՔՊ-ականներից հեռո՛ւ մնացեք:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան