«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանը շարունակում է դուրս մնալ խոշոր միջազգային ծրագրերից. Վահե Դավթյան

Թեմա

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս Վրաստանի կառավարության և ԱՄԷ-ի խոշորագույն դեվելոփերական ընկերություններից մեկի՝ Emaar Properties/Eagle Hills-ի միջև 6 մլրդ դոլարի ներդրումների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը հետապնդում է թե՛ կոմերցիոն, թե՛ խարհաքաղաքական նպատակներ։

Վրաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց և մեծացնել իր գրավչությունը միջազգային կապիտալի համար։

Ակնկալվում է, որ նոր ներդրումային ծրագիրը ոչ միայն կարդիականացնի Թբիլիսիի, Բաթումիի և Գոնիոյի ենթակառուցվածքային համակարգը, այլև կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության ակտիվացմանն ու կայունության բարձրացմանը։

 

Մինչ Թբիլիսին հաստատում է իր կարգավիճակը որպես տարածաշրջանի ներդրումային կենտրոն, Երևանը մնում է ստվերում՝ օտարերկրյա կապիտալի համեմատաբար ցածր ներհոսքով։

Այսպես, 2023 թ. ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ 2,3 անգամ նվազել է՝ կազմելով 443 մլն դոլար։ Ակնհայտ միտում է դարձել Հայաստանից բաժնետիրական կապիտալի արտահոսքը, ինչը հանգեցրել է բաժնետիրական կապիտալի զուտ ֆինանսական պարտավորությունների 335 մլն դոլարով նվազմանը։ Այս գործընթացը բացասաբար է ազդել նաև վերաներդրված կապիտալի վրա, որը կրճատվել է 200 մլն դոլարից ավելի։

ԱՄԷ-ից ներդրումների առումով խոշորագույն գործարքը դեռևս մնում է Masdar ընկերության և Հայաստանի պետական շահերի հիմնադրամի (լուծարվել է ֆինանսական խախտումների պատճառով) միջև կնքված պայմանագիրը՝ 300 մլն դոլար արժողությամբ արևային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ։ Սակայն այս ծրագիրը տարիներ շարունակ հետաձգվում է։

Ընդհանուր առմամբ, Հայաստանը շարունակում է դուրս մնալ խոշոր միջազգային ծրագրերից, իսկ պետական քաղաքականությունը ներդրումների ներգրավման ոլորտում մնում է ֆրագմենտար ու չհամակարգված։ Դա նաև հետևանք է հստակ արտաքին քաղաքականության բացակայության։

Ակնհայտ է, որ վրացա-արաբական գործարքը նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի։ ԱՄԷ-ի ներդրումներն առևտրային և տրանսպորտային ենթակառուցվածքների մեջ կարող են հավասարակշռել Սևծովյան տարածաշրջանում Թուրքիայի աճող ազդեցությունը։ Դա, իր հերթին, համապատասխանում է ԱՄԷ-ի շահերին՝ միջազգային տրանսպորտային միջանցքներում իր դիրքերը ուժեղացնելու և Հարավային Կովկասից քաղցրահամ ջրի մատակարարումները զարգացնելու առումով»։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան