«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը դիմել է միջազգային հանրությանը՝ Սիրիայում քրիստոնյաներին պաշտպանելու կոչով

Թեմա

Հալեպում Սիրիայի պետության և նրա ժողովրդի միասնությանն իրենց զորակցությունը հայտնելու համար հավաքվել են քրիստոնյա, հայ և իսլամական կրոնական առաջնորդները: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը դիմել է միջազգային հանրությանը՝ Սիրիայում քրիստոնյաներին պաշտպանելու կոչով: Այս մասին գրում է Paralel Z-ը։

«Դիմում ենք միջազգային հանրությանը, պետություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, ինչպես նաև անհատներին՝ նրանց ուշադրությունը սևեռելու Սիրիայի բոլոր քրիստոնյաների պաշտպանությանը», - ասված է Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ:

«Ականատես լինելով Սիրիայում շարունակվող անկարգություններին և ավերիչ հակամարտությանը՝ մեր սրտերը լցվում են խորը տխրությամբ և անհանգստությամբ բոլոր նրանց համար, ովքեր տառապում են: Մենք, մասնավորապես, անհանգստացած ենք մեր հայ եղբայրների ու քույրերի աղետալի վիճակից, որոնք սերունդներով ապրել են այս հողում, որտեղ ապաստան են գտել 1915 թվականի Հայոց սարսափելի Ցեղասպանությունից հետ։ Սիրիան տուն է դարձել բազմաթիվ փրկվածների և նրանց ժառանգների համար։ Այսօր Սիրիայի բոլոր քրիստոնյա համայնքների անվտանգությունը կրկին վտանգված է բռնության և քաոսի պատճառով: Մենք մեր ձայնը բարձրացնում ենք ի պաշտպանություն բոլոր անմեղ մարդկանց։ Սիրիահայերը հիմնականում բնակվում են Հալեպում, Դամասկոսում և այլ քաղաքներում, նրանք արդեն շատ ծանր պահեր են ապրել։ Նրանք ցեղասպանությունից հետո վերականգնել են իրենց կյանքը, ստեղծել կենսունակ համայնքներ և ակտիվորեն նպաստել Սիրիայի մշակութային, հոգևոր կառույցների զարգացմանը: Սակայն այժմ նրանք բախվում են իրենց կյանքին և ժառանգությանը սպառնացող նոր վտանգի։ Նրանց եկեղեցիները, դպրոցները, տները հայտնվել են շարունակվող քաղաքացիական պատերազմի վտանգի տակ, և նրանք կրկին վախենում են տեղահանվելուց»,- ասված է հայտարարության մեջ։ 

Ըստ առկա տվյալների՝ վերջին մի քանի օրվա ընթացքում սպանվել է ավելի քան 7000 ալևին և քրիստոնյա։ 

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան