«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀՐԱՏԱՊ. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Իրավական

Վարդան Ղուկասյանից սարսափում են և նրա մահն են ուզում նրանք, ովքեր ծանր հանցագործություններ են կատարել Հայաստանի Հանրապետության դեմ
Վարդան Ղուկասյանին ցանկանում են տեսնել բոլոր նրանք, ովքեր, իրավամբ, արդարադատության կարոտ են


ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Ես ուրախ կլինեի, եթե Վարդան Ղուկասյանը լիներ Հայաստանում, ինձ համար ավելի հեշտ կլիներ ներկայացնել իր շահերը և պաշտպանել իրեն առաջադրված մեղադրանքներից։ Մեղադրանքներ, որոնք ոչ միայն հեռանկար չունեն, այլ նաև հետագա ուսումնական ձեռնարկներում անհրաժեշտ է սովորեցնել ապագա իրավաբաններին, թե ինչպես չի կարելի մեղադրանք առաջադրել։
Եկել է ժամանակը մեկ քայլ առաջ անելու և արձանագրելու․ իրավամբ, փաստաբանը պաշտպանում է ոչ թե անձին, այլ պաշտպանում է անձից՝ իրեն առաջադրված մեղադրանքից։ Ու կարևոր չէ, թե ով է այդ անձը։ Ինքս լինելով ոչ կուսակցականացված իրավապաշտպան, պաշտպանել ու պաշտպանելու եմ յուրաքանչյուրին՝ անկախ չինից, պաշտոնից, նախկին-ներկա լինելուց, այդ թվում վաղն անհրաժեշտության դեպքում նաև Ձեզ՝ Ձեզ առաջադրված մեղադրանքից։ Դա եմ համարում իմ՝ իրավապաշտպանիս առաքելությունը ու թքած ունեմ, թե հասարակությունն ինչ վերաբերմունք ունի իմ պաշտպանյալների  նկատմամբ, ինչպես  արհամարհած ուներ Հիսուսը, երբ պաշտպանության տակ առավ պոռնիկին հասարակությունից։ Հասարակություն, ով այսօր անհատին սարքում է հերոս, վաղը՝ տականք, հետո սրբացնում է։

Հիմա Վարդան Ղուկասյանի մասով։
Իմ՝ իրավապաշտպանիս համար ակնհայտ է, որ պետական մակարդակով արվում է ամեն ինչ, որպեսզի Վարդան Ղուկասյանն արտահանձնվի Հայաստան, որպեսզի ենթարկվի քաղաքական հաշվեհարդարի։ Դրան հասնելու համար անգամ քրեական գործը Հայաստանի պետական լիազոր մարմինը ջանք ու եռանդ չի խնայել, թարգմանել և ուղարկել է ԱՄՆ՝ չգիտակցելով, որ այնտեղ նստած են մասնագետներ, ովքեր տալու են այդ վարույթի իրավաքրեական գնահատականը, որից հետո տալու են կարծիք այս վարույթի շրջանակում Հայաստանի մասին։ Ես կարող եմ հասկանալ, որ եթե վեճը, խնդիրը երկու անձանց միջև է, անձը ամեն կերպ փորձ է անում երրորդ անձի մոտ ցույց տալ իր առավելությունը, բայց պետական մակարդակով ամեն կերպ փորձ կատարել հասնել առավելագույն արդյունքի, օգտագործելով ամեն մի միջոց՝ արդար չէ, առավել ևս, երբ պարզվելու է ողջ իրականությունը, իսկ իրականությունը հետևյալն է․
Հայաստանում միջազգային չափանիշներին մոտ գործում է դատական իշխանությունը, դատարանների կողմից իրականացվում է արդարադատություն, բացառությամբ այն անձանց նկատմամբ, ովքեր համարձակվում են ոչ միայն քննադատել նախկին և գործող պաշտոնյաներին, մեղադրել հանցագործ անգործության կամ անօրինական գործողություններ կատարելու մեջ, այլ նաև փաստեր և ապացույցներ են ներկայացնում, օրինակ՝ կոռուպցիոն սխեմաներում պաշտոնյաների մասնակցությամբ պայմանավորված կամ այլ ծանր հանցագործություններ կատարելիս: Այն քաղաքական գործիչների պարագայում, ովքեր քննադատում են Կառավարությանը, վերջինիս կողմից կայացվում է քաղաքական որոշում՝ դա իրագործելով կեղծ քրեական մեղադրանքներ առաջադրելու ձևով, որպեսզի կարողանա լռեցնել վերջիներիս։ Եթե ընդդիմադիրը լռում է, հետագայում վերջինիս հանդեպ վերոնշյալ գործողությունները դադարեցվում են։ Իսկ եթե ոչ, ապա Կառավարությունը իրականացնում է որոշակի անօրինական գործողություններ, ինչպիսիք են բռնությունը, խոշտանգումը, որպեսզի հասնի իր նպատակներին։ Այս գործողությունները հեշտ է իրականացնել, քանի որ երդվյալ ատենակալնների ինստիտուտը բացակայում է Հայաստանի դատավարական համակարգում, որոշման կայացումը կատարվում է միմիայն դատավորի կողմից, որը հեշտությամբ կարող է կախված լինել և ազդեցության տակ գտնվել գործադիրից, ինչն անթույլատրելի է։
Խնդրանքս, հորդորս Ձեզ հետևյալն է, մի լսեք տարբեր ոլորտի, կալիբրի պաշտոնյաների, ովքեր վաղն առաջինն են, որ ոչ միայն Ձեզ ուրանալու, այլ նաև մեղադրելու են։ Ետ կանչեք դատախազության 2023 թվականի դիմումը։ Ի հեճուկս Հայաստանի պետական մարմինների  ջանասիրության՝ ԱՄՆ-ի դատարանը չի արտահանձնի Վարդան Ղուկասյանին Հայաստանի Հանրապետություն, իսկ եթե արտահանձնի՝ ապա Դուք, որպես պատասխանատու և նրա անվտանգության երաշխավոր, ի վիճակի չեք փակելու նրանց ճանապարհը, ովքեր պատրաստվում են հաշվեհարդար տեսնել Վ․Ղուկասյանի նկատմամբ՝ ազատվելով բազմաթիվ կոռուպցիոն սխեմաներով կատարած հանցագործությունների պատասխանատվությունից։ 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան