Պատժում են քաղաքացիներին. 15.000 տուգանքի հետքերով

Ներքաղաքական

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանք կսահմանվի: ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո տուգանքների կիրառումը կիրականացվի: Ինչպե՞ս են գնահատում քաղաքապետարանի այս որոշումը ավագանու անդամները  հարցին անդրադարձել է «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանի Քրիստինա Վարդանյանը.


- Միակ բանը, որ քաղաքապետարանը, առհասարակ այս իշխանությունն անում է, տուգանելն է, քաղաքացուն առաջարկելով ոչինչ, այսինքն՝ զրո որակ ու տուգանք: Ես լսեցի խոսնակի համեմատականը էլեկտրաէներգիայի ու չվճարելու հետ կապված պատժամիջոցների հետ, բայց նա մոռանում է, որ այդ էլեկտրաէներգիան մենք օգտագործում ենք ինչպես հարկն է, միացնում ենք, երբ մենք ենք ուզում, ու երբևիցե խնդիրներ չենք ունենում, պարբերաբար էլ, եթե ունենում ենք էլ, շատ մեծ աղմուկ ենք բարձրացնում դրա հետ կապված: 

Իսկ Երևանի քաղաքապետարանը՝ իբրև տրանսպորտային ծառայություն առաջարկում է ոչ մի բան, մարդկանց առաջարկելով ոչ մի բան՝ հիմա էլ որոշել են տուգանել, երբ երկու ամիս առաջ քաղաքապետն ասում էր՝ ծառայություն է պետք մատուցել, նոր մտածել տուգանելու մասին: Ըստ երևույթին որոշեցին, որ իրենց ծառայությունն այնպիսի մակարդակի է հասել, որ արդեն պետք է անցնեն տուգանելուն: Խոսնակը նշեց նաև, որ եթե քաղաքացիները չվճարեն, իրենք չեն գնի տրոլեյբուսներ, չեն անի այս կամ այլ աշխատանքը: 

Ուզում եմ հիշեցնել, որ 2019-20-21 թվականներին, երբ Երևանի քաղաքապետարանում գնվում էր նոր տրանսպորտ, ստեղծվում էին նոր հիմնարկներ, որոնք համալրվում էին տեխնիկական միջոցներով, ջրցան, աղբահանության մեքենաներով, և՛ ԵԱՍՄ հիմնարկի, և՛ Կանաչապատման հիմնարկի համար կռունկներ էին ձեռք բերվում և այլն, երևանցիների գրպանին որևիցե մեկը չի դիպել, ու դա արվել է Երևանի քաղաքապետարանի հավաքագրած գումարների հաշվին: 

Հիմա, երբ այդ հավաքագրումը բազմակի ավելացել է, չառաջարկելով երևանցուն որակ, խոսում են տուգանքների մասին: Ես համարում եմ, որ սա հերթական թերի, անորակ, փնթի աշխատանքի դրսևորման ևս մի դեպք է, որի հետ երևանցին առերեսվելու է ու իր սեփական գնահատականն է տալու Երևանի քաղաքապետարանի աշխատելաոճին:

– Նախագծի համաձայն՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղևորները ենթարկվելու են տուգանքի 15.000 դրամի չափով: Իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ, տուգանվելու է 18.000 դրամի չափով: Չափը որքանո՞վ է տրամաբանական:

– Տուգանքի չափը շատ բարձր է Երևանի համար, պետք է հասկանալ, թե ո՛ր սոցիալական շերտն է օգտվում տրանսպորտից: Այս նախագիծը դեռ պետք է խորհրդարանի հավանությանն արժանանա, չնայած հասկանալի է, որ հաստատելու են, քանի որ թիմ է աշխատում,ու իրենք շահագրգռված են բյուջեն լցնելու գաղափարով, ինչն իրենք անում են՝ տուգանքներ, հարկերի բարձրացում և այլն: 

Չառաջարկելով ոչ մի բան՝ պատժում են քաղաքացիներին, ցավոք սրտի, քաղաքացին իշխանությանը պատժելու հնարավորություն չունի: Ես իմ օրինակը բերեմ. մեկ ամիս է՝ համոզում ենք ԵԱՍՄ հիմնարկին՝ առաջին փոխքաղաքապետի ներգրավմամբ, որ մեր փողոցում, երբ ձյուն էր եկել, ու կարմիր ավազ էին լցրել, չեն գալիս, որ կարգի բերեն այդ ավազի, փոշու, հողի խառնուրդի հեռացումը, որովհետև Նորքում ահռելի շինարարություն է ընթանում, ու բազմաթիվ բեռնատարներ են անցնում: Այդ աղբահանության գումարը, որի մեջ նաև այդ սանիտարական մաքրման աշխատանքներն են ներառված, 13 անգամ բարձրացրել են՝ 200 դրամից դարձել է 2600 դրամ: Սա է Երևանի քաղաքապետարանի աշխատելաոճը: 

– Քաղաքապետարանի մամուլի խոսնակի խոսքով ասած՝ մարդկանց օրենքի դաշտ բերելու նախագծի մշակման, քննարկման աշխատանքներին մասնակցե՞լ եք:

– Ո՛չ իհարկե: Վաղուց արդեն իշխող ուժը նեղացած է մեզանից, որովհետև մենք բարձրաձայնում ենք այն խնդիրները, որոնք իրենք ստեղծում են քաղաքացիների համար, ու մենք ասում ենք այն, ինչ մեզ ասում է երևանցին, որը մեզ մանդատ է տվել հենց դրա համար: Մնացած բոլոր նախագծերին մենք իհարկե չենք մասնակցում, ոչ մի հարց չի քննարկվում: 

Մեզ ուղարկում են ինչ-որ հուշարձան տեղադրելու հետ կապված բան, որ կարծիք հայտնենք, իսկ նման լուրջ հարցերի համար՝ տրանսպորտային բարեփոխում, տուգանային այս համակարգի հետ կապված հարցեր, մենք միասին չենք քննարկում: Որոշում են կոալիցիոն եղանակով՝ ՔՊ, «Հանրապետություն», ու միշտ ասում են՝ որոշ ընդդիմադիրներ, խոսքը «Հանրային ձայնի» մասին է, թվացյալ ընդդիմադիրներ, որն ապահովում է ու դակում նրանց բոլոր որոշումները: 

– Տիկի՛ն Վարդանյան, նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո հանրությունն ինչպե՞ս կարձագանքի դրան:

– Ինչպե՞ս պետք է վերաբերվի դրան, երբ դիմացը ոչինչ չի ստանում. մարդիկ ուշանում են աշխատանքից, դասերից, վերջերս ուսանողս մեկ ժամ կանգնել էր կանգառում, մարդիկ նյարդայնացած գալիս են դասի, գործի, այսինքն՝ ծառայություն չկա, ու հիմա տուգանք են առաջարկում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում