«Իրավունք» թերթի տպագիր համարներ

15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան

ՍԻՄ-Լուրեր

Հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթեւեկելու համար՝ հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին` 15.000 դրամի չափով: Այս մասին հայտարարել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է փատաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

— Միանգամայն կանխատեսելի է այս վարքագիծը: Վերջին տարիներին թե՛ գործադիր, թե՛ համայնքային իշխանությունը զբաղված են քաղաքացիների կյանքը հնարավորինս բարդացնող օրինագծերի առաջխաղացմամբ, եւ երբ տրանսպորտի սակագնի թանկացումը հանրության մոտ բողոքի ալիք բարձրացրեց, համենայն դեպս, ինձ համար պարզ էր, որ հաջորդ քայլը լինելու է, ինչպես միշտ, քաղաքացիներին տուգանելը:

— Արդյո՞ք տուգանքի չափը չպետք է սահմանվեր մեկ ուղեվարձի գումարի նվազագույն չափով՝ 150 դրամ:

— Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց եւ կիրառվում է՝ նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել, ինչպես նաեւ կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ այլ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը: Այս առումով ակնհայտ է, որ իշխանությունները տուգանքի նման չնչին գումար չէին սահմանի:

— Ի՞նչ եք կարծում՝ 15.000 դրամը ողջամի՞տ է՝ որպես տուգանքի գումար:

— Իհարկե՝ ոչ: Իմ համոզմամբ, քաղաքացիների կողմից տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքները եւ բոյկոտը պայմանավորված են ոչ թե քաղաքական հետաքրքրասիրությամբ, այլ այն հանգամանքով, որ քաղաքացիները պարզապես չունեն ավել գումար: Իշխանությունները տպավորություն են ստեղծում, որ թանկացումը բոյկոտող քաղաքացիները սոսկ քաղաքական ակցիա են իրականացնում, եւ որ այդ ակցիաները հարկավոր է զսպել տուգանքով: Մինչդեռ, իմ համոզմամբ, քաղաքացիներն իրականում դժվարանում են վճարել եկամուտների սղության պատճառով: Ինչ վերաբերում է 15.000 դրամի, որպես տուգանքի չափի կամայական ընտրությանը, հարց է առաջանում, ինչու ոչ՝ 3.000 կամ 5.000 դրամ, այլ 15.000 դրամ: Այս հարցի պատասխանը քաղաքացիներին տուգանել ջանացող պաշտոնատար անձինք, իհարկե, չունեն եւ չեն կարող ունենալ: 15.000 դրամի չափի ընտրությունը կամայական եւ քմահաճ որոշում է:

— Ըստ Ձեզ, այս նախագծերի փաթեթն, այդուհանդերձ, հավանության կարժանանա՞ եւ նման տուգանքի մեխանիզմը կգործի՞:

— Գուցե որոշ ձեւական լրամշակումների ենթարկվեն նախագծերը, մինչդեռ բովանդակային առումով համոզված եմ, որ տուգանքի մեխանիզմն ընդունվելու է: Միամտություն է կարծելը, որ օրենսդիր, գործադիր եւ համայնքային իշխանությունները գործում են միմյանցից անջատ, եւ որ իշխանության որեւէ թեւ հնարավոր է, որ դեմ քվեարկի տուգանքի մեխանիզմի ներդրմանը:

— Այսինքն, Դուք կարծում եք, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ինքնավա՞ր չեն:

— Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ: Տեղական ինքնակառավարում, որպես այդպիսին, բովանդակային առումով գոյություն չունի. Երեւանի քաղաքապետարանը, փաստացի, անմիջականորեն եւ ինձ համար նաեւ անթաքույց ենթարկվում է գործադիր իշխանությանը: Սա իմ կարծիքն է՝ ոչ միայն որպես պրակտիկ իրավաբան, այլ նաեւ որպես ՀՀ քաղաքացի եւ Երեւանի բնակիչ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան