Լավ, ամոթ չէ՞. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Իբրեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատու՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ հյուրընկալվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը: Միայն թե, տան տերը տանը չի եղել: Սակայն, զարմանալին ոչ թե սա է, այլ Մկրտչյանի հայտնած մանրամասները, թե ում հետ է հանդիպել առանձնատանը: «Հաճելի զրույց ունեցա հայտնի ամերիկացի ձեռնարկատեր եւ հրեական համայնքային առաջնորդ Եհուդա Կապլունի հետ, ով նախագահ Թրամփի հետ նախաձեռնել է բազմաթիվ քաղաքական եւ մարդասիրական ծրագրեր»,- գրել է նա։ Թե ինչի՞ շուրջ կարող էին զրուցել հրեական համայնքային առաջնորդն ու ՀՀ սոցապնախարարը, թողնում ենք ձեր երեւակայությանը:

Մեզ շարունակում է զարմացնել ՔՊ կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ադրբեջանասիրությունը: Նա մեկ նշում է, թե «ՀՀ-ն եւ Ադրբեջանը կբացեն դեսպանատներ փաստաթղթի ստորագրումից հետո, ինչո՞ւ չպիտի բացվեն», մեկ հայտարարում, որ՝ «Այո, տուրիստական այցով Բաքու կգնայի, եթե իրավիճակն այդքան բարենպաստ լինի, իրենց էլ մեզ մոտ կընդունեինք»: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը շարունակում է համբերատար բացատրական աշխատանքներ տանել. «Եթե ադրբեջանցիները նախկինում չէին էլ երազում Արցախի մասին, հիմա ծրագրում են Հաստանում ապրել, ի՞նչ տուրիստի կարգավիճակով ընդունելու մասին ես բարբաջում... Իրավիճակը հայերի համար Բաքվում երբեք բարենպաստ չի լինելու, բայց դու կարող ես գնալ Բաքու եւ, հուսամ, ադրբեջանական հյուրընկալությունից հետո այնտեղից հետ չես գա...»:

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Անդրադառնալով օրենսդրական նոր կարգավորմանը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերին՝ այն անվանել է «խայտառակ ու հակասահմանադրական»: Խոսքը «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով սահմանված ինչ-որ չափորոշիչների ու դրանց հետ կապված կարգավորումների մասին է, որոնցով առաջնորդվելով` ՀՀ-ն կարող է աննպատակահարմար համարել արտերկրում պատիժը կրող ՀՀ քաղաքացի դատապարտյալի Հայաստանի քրեակատարողական հիմնարկ փոխանցելը, եւ այդ հիմքով մերժել սեփական քաղաքացուն ընդունել։ «Այդպիսի չափորոշիչներ են՝ հանցանքի ծանրությունը, ԱԱԾ-ի կարծիքը, ՀՀ-ի հետ ունեցած սոցիալական կապը, քրեակատարողական հիմնարկի գերծանրաբեռնվածությունը եւ այլ անհետաքրքիր հանգամանքներ։ Լավ, ամոթ չէ՞։ Ի՞նչ չափորոշիչ, ի՞նչ նպատակահարմարություն, ի՞նչ սոցիալական կապ, ի՞նչ ԱԱԾԽոսքը ՀՀ քաղաքացու մասին է։ Այն նույն քաղաքացու մասին, ով, ՀՀ Սահմանադրության համաձայն, էքստրադիցիայի ենթակա չէ։ Այն նույն քաղաքացու մասին, ով, Սահմանադրության համաձայն, արտերկրում գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո։ Այն նույն քաղաքացու մասին, ով, ՀՀ մուտք գործելու իրավունք ունի, եւ այդ իրավունքը, Սահմանադրության համաձայն, անգամ օրենքով չի կարող սահմանափակվել», - մանրամասնում է փաստաբանը: Ընդ որում՝ աբսուրդն այն է, որ «Սեփական քաղաքացուն տեր չկանգնելու մասին» ՀՀ օրենքն ընդունվել է այն պայմաններում, երբ «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիան «նպատակահարմարություն» բառ անգամ չի պարունակում։ Էլ չասենք, որ սույն օրենքն ընդունվել է այն պայմաններում, երբ շատ երկրներ անգամ պատերազմում են իրենց քաղաքացիներին տուն վերադարձնելու համար։

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում