Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում

Տնտեսություն

Ucom-ը հայտարարում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընկերության գերարագ ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկելու մասին։

Սա նշանակալից քայլ է ընկերության ֆիքսված ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակում։ Եղվարդի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված ինտերնետից, շարժական կապից և հեռուստատեսությունից՝ ստանալով այս բոլոր ծառայությունները մեկ փաթեթով և ավելի մատչելի գնով։

Ցանցի գործարկման կապակցությամբ Ucom-ը քաղաքի բնակիչների համար հատուկ ակցիա է նախատեսել, որը կգործի մինչև մայիսի 31-ը ներառյալ։ Մասնավորապես, Unity 7000 կամ զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, փաթեթն առաջին երեք ամսվա ընթացքում կտրամադրվի անվճար։

Ավանդույթի համաձայն, նոր մարզային քաղաք մուտք գործելիս, ընկերությունը հնարավորություն է տալիս բոլոր բնակիչներին ազատ օգտվել իր կապից որևէ հանրային վայրում։ Այս անգամ Ucom-ի կողմից տրամադրված Wi-Fi 6 նորագույն տեխնոլոգիայով բացօթյա ինտերնետը հասանելի կդառնա Եղվարդի այգում։

«Մեր երազանքն է, որ Հայաստանի բոլոր բնակիչներին հասանելի լինեն որակյալ և հուսալի կապի ծառայություններ, ու մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ այդ երազանքն իրականություն դառնա։ Այսօր ես շատ հպարտ եմ Եղվարդում մեր ֆիքսված ցանցը գործարկելու համար, վստահ եմ, որ մեր բաժանորդները կգնահատեն ժամանակակից և որակյալ կապի ծառայություններն ու նոր թվային փորձառությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Քաղաքում ցանցի մեկնարկի կապակցությամբ առաջին բաժանորդին՝ Հասմիկ Զաքարյանին տրամադրվել է Unity 20.000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։ 

Նշենք, որ անցած տարվա ընթացքում Եղվարդում գործարկվել էր նաև նոր սերնդի արագ և կայուն 5G շարժական ցանցը։

Հավելենք, որ 2024 թվականին Ucom-ի ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկվել է նաև Աշտարակում, Արտաշատում, Բյուրեղավանում և Նոր Հաճնում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում