Ինքս էլ արդեն վրանի փնտրտուքներով եմ զբաղված. Արցախցի քաղաքագետը արցախցիների օրհասական իրավիճակի մասին եւ ոչ միայն

Հանդիպում

 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով օկուպացված Արցախի նախկին պետնախարարի հայտարարությանը, թե ՀՀ-ի միջազգային հայցերից հրաժարվելու դեպքում արցախցիները դատի կտան Հայաստանին, մասնավորապես ասել է.«Ո՞նց, արցախցիները ՀՀ-ին դատի՞ են տալու, թող գնան իրանց վրա կրակողներին դատի տան»։ Ինչպես են արձագանքում այս պատասխանին արցախահայ մեր հայրենակիցները հարցը ուղղել ենք արցախցի քաղաքագետ ԺԻՐԱՅՐ ԱԶԻԶՅԱՆԻՆ, ով նախ նկատեց.


-Արցախցիների վրա կրակողների դեմ միջազգային հայց կարող է ներկայացվել սուվերեն երկրի կողմից, բայց ինչպես գիտենք խորը բարեկամական հարաբերությունների հաստատման նպատակով գործող վարչակարգը հրաժարվում է դրանից` խախտելով իր քաղաքացիների և արցախահայության իրավունքների պաշտպանության ստանձնած պարտավորությունները։ Իսկ ցանկացած սուբյեկտի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում առաջանում է որոշակի իրավական պատասխանատվություն։ Ցավոք սրտի , բացի արցախահայության միջազգային իրավունքների պաշտպանության հրաժարումից վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից իրականացվում են անօրինական գործողություններ, որոնց արդյունքում կոպտորեն խախտվում են արցախցիների իրավունքները, մասնավորապես Աբովյանի, Հրազդանի և Վանաձորի ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել արցախցիներ, որոնց ստիպել են խոստովանական ցուցմունքներ տալ չկատարած հանցագործությունների վերաբերյալ։

- Կառավարությունն ապրիլից կրճատում է տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը։ Ի՞նչ հետեւանքներով է հղի այս որոշումը։ Ձեր բախտակից հայրենակիցները չեն բացառում, որ վրանային ճամբարներ կարող են ստեղծել քաղաքի կենտրոնում, Դուք ի՞նչ կասեք սրա մասին։ 
- Ինքս էլ արդեն վրանի փնտրտուքներով եմ զբաղված, դա ամենևին էլ ծայրահեղականացված չէ, հաշվի առնելով արցախահայության մեծամասնության սոցիալական վիճակը, դրա հետեւանքով ունենալու ենք բազմաթիվ անօթևան ընտանիքներ, որոնց մեծ մասը վերջնարդյունքում բռնելու է գաղթի ճանապարհը։ Բավարար չեն նաև կառավարության կողմից սահմանված բնակապահովման ծրագրի պայմանները, հիմնվելով մի շարք օբյեկտիվ փաստերի վրա կարելի է եզրակացնել, որ այս առումով դե ֆակտո շահառուների թվաքանակը չի գերազանցելու դե յուրե շահառուների 10 տոկոսը, ինչը ևս հանգեցնելու է զանգվածային արտագաղթի։ Երբեմն հարց է առաջանում ունի՞ արդյոք ՀՀ կառավարությունը բավարար միջոցներ ապահովելու բնակարանային հասանելի ծրագրեր արցախահայության համար, միանշանակ ունի, քանի որ այն ահռելի միջոցները որոնք ամեն տարի տրամադրվում էին Արցախի կառավարությանը բավարար են խնդիրը լուծելու համար։

- Պարոն Ազիզյան, Բաքվի գերության մեջ գտնվող նախկին ռազմաքաղաքական էլիտան չնայած ճնշումներին դատարանում տալիս են ճշմարտացի ցուցմունքներ եւ չեն խորշում ասել, որ այո մասնակցել են պատերազմական գործողություններին։ Սա ին՞չ մեսիջ պետք է լինի այստեղ գտնվողներիս։

-Առաջին հերթին պետք է չհանձնվելու և արժանապատիվ պայքարի կոչ լինի մեզ համար, պայքար ոչ թե ընդամենը նրանց ազատության համար, այլ ազգային արժանապատվության վերականգնելու առումով։ Եթե այս կոչը տեղ չհասնի հավատացած եմ, որ մենք շուտով ավելի ծայրահեղ կարգավիճակում ենք լինելու։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում