Սարի՛կ, բանակում չծառայած քայլիստներն ի՞նչ են, դավաճաննե՞ր են. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Քննչական կոմիտեի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանը, որն արցախյան վերջին պատերազմների մասնակից է, մանրամասնել է, որ ոստիկաններն իրեն խոշտանգումների են ենթարկել՝ մի գործի շրջանակում, որի հետ ոչ մի կապ չունի: Մի խումբ քաղաքացիներ արդեն մի քանի օր է բողոքի ցույցեր են իրականացնում ՔԿ-ի շենքի մոտ՝ պահանջելով պատժել մեղավորներին: Հարց է ծագում՝ իսկ ինչո՞վ է զբաղված Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ: Եվ ահա նա խրոխտ հայտարարել է, թե Ուլուբաբյանի հետ չի հանդիպել, չի շփվել։ «Հանրային հնչեղությունը նշանակութ-յուն չունի, ցանկացած մարդ, անկախ դեպքի հանրային հնչեղությունից, կարեւոր է եւ ունի հավասար հնարավորություններ, եւ ես ակտիվ հանդիպումներ եմ ունենում քաղաքացիների հետ»,- ասել է նա: Մանասյանը տեղեկացրել է, որ ոչ միայն այս, այլեւ մեկ այլ դեպքով ՄԻՊ գրասենյակը համապատասխան պետական ​​մարմիններից բացատրություններ եւ պատշաճ քննության իրականացում է պահանջել։ Նրա խոսքով՝ այս կերպ կարելի է պարզել ճշմարտությունը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Օմբուդսմենը նշել է, որ համաձայն միջազգային չափանիշների՝ խոշտանգումների գործերը պետք է վարվեն արագացված կարգով։ Ո՞ւ… Այսքան բան: Իբր ի՞նչ արեց, երբ ավտոբուսոմ դեռ ՔՊ-ական պատգամավոր Ասլանյանի հետ ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմինները խոշտանգում էին քաղակտիվստ Սամվել Վարդանյանին, որ հիմա էլ ի՞նչ սպասենք ՄԻՊ-ից: Այսքանից հետո թերեւս մի բան կարող է անել տիկին Մանասյանը՝ հրաժարական տալ ու ասել, որ մարդու իրավունքների պաշտպանությունն իր խելքի բանը չէ:

Զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում Գյումրիի ավագանու ընտրություններին ընդառաջ: «Իմ հզոր համայնք» կուսակցությունով Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրված պրոդյուսեր ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ հրավիրվել են Հայաստանի քննչական կոմիտե՝ հարցաքննության: Իհարկե, տպավորություն կարող է լինել, թե սա կապված է նախընտրական քարոզարշավում թույլ տված ինչ-որ օրինազանցությամբ, բայց՝ ոչ: Ռուբեն Մխիթարյանն ասել է, որ իրեն են զանգահարել ՀՀ Քննչական կոմիտեից եւ տեղեկացրել, որ անցյալ տարի մայիսին իր կատարած իրավախախտման հիմքով (մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի) իրեն հրավիրում են Քննչական կոմիտե՝ պարզաբանումների։ Մխիթարյանը սա ծիծաղելի է որակել, քանզի մոտ մեկ տարի անց այս դեպքի մասին հիշել են ու որոշել ընդդիմադիր թեկնածուին այս կերպ ճնշել։ Այն, որ միայն հիմա՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ են հիշել մի տափակ իրավախախտման մասին, որը դեռ հարց է՝ ճիշտ է, թե՝ ոչ, թողնենք մի կողմ, բայց առնվազն տարօրինակ է, թե ինչու է այս գործով զբաղվում ՔԿ-ն, իսկ արցախցի երիտասարդին խոշտանգողներին բացահայտելու գործը քնեցնում:

Գյումրիի ՔՊ-ական քաղաքապետի թեկնածու ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ էլ բարձրագոչ հայտարարությամբ է հանդես եկել, թե՝ դավաճանը նրանք են, ովքեր փողով իրենց գերդաստանի տղամարդկանց ազատել են բանակից: Այս առումով քաղաքագետ Գագիկ Համբարյանը հիշեցնում է. «Երբ շտաբ գնացիր, մի հատ մարզպետ Դավիթին ու երեսփոխան Կարենին հարցրու, թե ի՞նչ հիմքով են ազատվել բանակից...Ձերոնք կա՛մ հիվանդ են, կա՛մ գիտնական, որոնցից ոմանք` չկայացած, քանի որ բանակից ազատվել են կրթությունը շարունակելու՝ ասպիրանտուրայում սովորելու համար, բայց ատենախոսություն չեն պաշտպանել, բայց բանակ էլ չեն գնացել...Սարի՛կ, բանակում չծառայած այս քայլիստներն ի՞նչ են, դավաճաննե՞ր են…»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում