Պայմանագիրը կնքվի, երբ Ադրբեջանը կանաչ լույս ստանա Անկարայից, Հայաստանն էլ Մոսկվայից և Թեհրանից

Հանդիպում

Մի փոքր ոչ հաճելի, բայց հանրահայտ ճշմարտություն, Ադրբեջանի հետ պայմանագրի շուրջ ծավալված դիսկուրսի հետ կապված: Եթե դիտարկենք տարբեր տարածաշրջաններում ներքին էթնոքաղաքական կամ փոքր և միջին քաշային կարգի պետությունների միջև եղած հակամարտությունների պատմությունը, ապա պարզ կերևա, որ դրանց լուծումը կամ չլուծումն ու շարունակումը, մեծամասամբ պայմանավորված է տվյալ տարածաշրջանի ուժային կենտրոնների դիրքորոշումներից և նրանց շահերից,-անդրադառնալով Հայաստանում ընթացող եւ սպասվող իրողություններին նման կարծիք է հայտնում քաղաքագետ Գարիկ Քեռյանը, ընդգծելով.

-Իհարկե, եթե այդ լուծումները որոշակի մարտահրավերներ են պարունակում գլոբալ կշիռ ունեցող գերտերությունների համար, նրանք ևս միջամտում են իրենց շահն ապահովելու նպատակով: Այլ կերպ չի էլ կարող լինել, սա աքսիոմա է, հաստատված իրողություն: Հիմա այս անքննելի ճշմարտությունից ելնելով դիտարկենք պայմանագրի շուրջ դիսկուրսը: Ելնելով ԵՄ-ի և նրա առաջատար պետությունների մայրաքաղաքներից հնչող «շնորհավորանքներից» կարելի է կռահել, որ նրանք մի կողմ են քաշվում, նվազեցնում են ակտիվությունը ուկրաինական ճակատում ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակի պայմաններում: Ամեն ինչ հասկանալի է, շուտով իրենց դիտորդներին հետ կկանչեն և կրկին կշնորհավորեն նշելով իրենց «վճռորոշ և հաղթական» խաղաղարար առաքելությունը: ԱՄՆ-ը ևս ուկրաինական բեռի տակ է, գումարած Իրանի և Գազայի հատվածի խնդիրները, առանձնակի շահագրգռվածություն Վաշինգտոնից չի զգացվում, իսկ ՀՀ հետ կնքված «ռազմավարական հզոր» փասթաթուղթը կարծես դարակում փոշոտվում է: Չինաստանի արտաքին քաղաքական քայլերը լրիվ տեղավորվում են տնտեսական ծավալման տրամաբանության մեջ և նույնը նաև մյուս կենտրոններին է վերաբերվում: Բոլորովին այլ է ռեգիոնալ դերակատարների պարագայում: Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին շահերի գոտում է ՀՀ-Ադրբեջան պայմանագրի խնդիրը: Այդ պայմանագիրը դեռ չի կնքվել, երբ՞ կկնքվի, ինչ՞ տեքստային փոփոխություններով, ինչպես՞ կնթանան վավերացման գործընթացները Երևանում և Բաքվում, արդյոք՞ ՌԴ-Արևմուտք կոշտ հակամարտության ընթացքը և Ուկրաինա-Թուրքիա նոր մերձեցման նախանշանները (նայեք Զելենսկու լուսանկարը Անկարայում Էրդողանի անձրևանոցի տակ) չեն ազդի այս խաղաղության պայմանագրի ճակատագրի վրա: Հարցերի շարանը կարելի է շարունակել, հատկապես նկատի ունենալով կոմունիկացիաների, սահմանադրության, հավանական իշխանափոխության խնդիրները և Բաքվից հնչող նոր պահանջները: Հավանաբար բուն պայմանագրի կնքումը կձգձգվի, կքննարկեն տեղը, ժամանակը, պայմանները և այլն: Իմ համոզմամբ կնքվի, երբ որ Ադրբեջանը կանաչ լույս ստանա Անկարայից, Հայաստանն էլ Մոսկվայից և Թեհրանից: Այլ կերպ չի կարող լինել, տրամաբանական չէ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում