«15 ՀՈԳԱՆՈՑ ՋՈԿԱՏՈՎ ՕՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՀԵՏ ԵՆ ՇՊՐՏԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԲԱԶՄԱԹԻՎ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ, ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՐԿԻ ԲԵԿՈՐԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳՈՌ ՍԱՐԿԻՍՅԱՆ

Հասարակություն

2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի ժամանակ ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ԳՈՌ ՆՈՐԻԿԻ ՍԱՐԿԻՍՅԱՆՆ էր, այսօր մարտի 23-ը նրա ծննդյան օրն է, կդառնար 23 տարեկան։ Անմահ հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի մանկության ընկերը ՆԵԼԼԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց.

«Գոռը ծնվել է 2002 թվականի մարտի 23-ին, 6 տարեկանից զբաղվել սպորտով, սամբո և ձյուդո մարզաձևերով։ Երիտասարդների հավաքականի անդամ էր, նրան սպորտում շատ մեծ ապագա էր սպասվում։ Արմատներով Արցախից, ամեն անգամ Շուշի այցելելուց առաջ ոգևորված պատմում էր մեզ, որ անպայման տեսնել է պետք, էսպես չենք պատկերացնի։ Գոռը շատ ընկերասեր էր, նվիրվող շփվող ու անսահման բարի։ Նա ընկերների հաղթանակներով ավելի շատ էր ուրախանում, քան սեփական։ Նույնիսկ դեպքեր էին լինում, որ ուրախությունից չէր կարողանում զսպել լացը։ Գոռը սովորել է Երևանի համար 119 ավագ դպրոցում, որից հետո ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կինեզոլոգիայի բաժինը։ Ցավոք, չհասցրեց վայելել ուսանող լինելու բերկրանքը, տարկետում վերցրեց ու մեկնեց Հայոց բանակ ծառայության։ Շանս ուներ չծառայելու, սակայն իր կամքով մեկնեց ծառայության։ Ընդամենը 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց դաժան պատերազմը։ Ծառայում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանում։ Պատերազմի առաջին օրերին, բոլորիս ստել էր ասելով, որ իրենք շատ հեռու են, ոչ մի ձայն չեն լսում ու մասնակից չեն մարտական գործողություններին, սակայն հետո միայն պարզ դարձավ, որ հենց պատերազմի առաջին օրերից կռվել է ամենաթեժ վայրերում։ 15 հոգանոց ջոկատով օրեր շարունակ հետ են շպրտել թշնամու մի քանի անգամ ավելի քանակով զորքը։ Սակայն, հերթական առաջադրանքից հետո, երբ նորից հաղթանակ են տարել ու հավաքվել են գնալու հերթափոխության, զոհվել են հերոսաբար արկի հարվածից, 15 հոգուց 2֊ն են միայն ողջ մնացել։ Արկի բեկորը հարվածել է Գոռի սրտին, նա հեռու է եղել խմբից մի քանի քայլ։ Մնացած տղաներն անճանաչելի էին։ Գոռը զոհվել է հոկտեմբերի 18֊ին։Նշեմ, որ Գոռը իրենից մեծ եղբայր էլ է ունեցել, կրկին Գոռ է եղել անունը, նա հիվանդության պատճառով մահացել է, հենց նրա անունն էլ տվել են Գոռին։ Երևանի համար 119 դպրոցում Գոռի անվամբ դասասենյակ կա, ծրագրել ենք նաև մարզադահլիճ անվանակոչել Գոռի անվամբ»։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում