ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով 835 հավաստագիր է տրամադրվել

Հասարակություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ և երրորդ փուլերը նախատեսվածից ավելի վաղ կմեկնարկեն։ 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ հավելելով, որ երկրորդ և երրորդ փուլերը կմեկնարկեն նախատեսվածից 6 ամիս ավելի շուտ։ 

«Երկրորդ փուլը կմեկնարկի ընթացիկ տարվա հուլիսի 1-ից, 2026 թվականի հունվարի փոխարեն, իսկ երրորդ փուլը՝ գալիք տարվա հուլիսի 1-ից, 2027 թվականի հունվարի փոխարեն»,-մանրամասնեց Ղարագյոզյանը։

Նրա խոսքով՝ առաջին փուլի դիմումատուների շրջանում ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տվել, որ նրանք դեռևս մեծամասամբ չեն ցանկանում օգտվել ծրագրից, մինչդեռ՝ երկրորդ փուլի պահանջները բավարարող շահառուներից շատերն են ցանկություն հայտնել։ 

«Ըստ էության, ստացվում է, որ հնարավորությունը տրված է մարդկանց, որոնք չեն ցանկանում օգտվել և հնարավորություն չունեն այն անձինք, որոնք ցանկանում են։ Իհարկե, սա խնդիր էր, որը պետք է շատ արագ կարգավորվեր։ Հաշվի առնելով և գնահատելով մեր հնարավորությունները, այդ թվում՝ բանկերի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ֆինանսական հաշվարկներն ու գնահատականները՝ մենք հասկացանք, որ կկարողանանք մեզ թույլ տալ երկրորդ փուլը մեկնարկել ավելի վաղ»,-պարզաբանեց խորհրդականը։ 

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրի 

առաջին փուլում ընդգրկված են  3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,  2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք, զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կամ ընտանիքի համար օրենսդրությամբ սահմանված պարգևավճար ստանալու իրավունք ունեցող (ունեցած) անձինք, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող (ունեցած) անձինք, ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակմամբ  հաշմանդամություն ունեցող (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված) անձինք կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր կամ միջին աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն ունեցող երեխաները (ճանաչված է հաշմանդամություն ունեցող երեխա),   գործող հիփոթեք ունեցող ընտանիքները (որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը)։ 

Առաջին փուլից կարող են օգտվել նաև ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով լրացուցիչ վճար կկատարեն կամ հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով։

Երկրորդ փուլում կընդգրկվեն 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն, իսկ երրորդում՝ ցանկացած կազմով ընտանիքները, որոնք ընդգրկված չեն նախորդ փուլերում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում