Մշակույթի հանդեպ հանցագործությունն իրականացվում է նաեւ Ձեր լուռ համաձայնությամբ. բաց նամակ՝ ԿԳՄՍ նախարարին

Մշակութային
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ բաց նամակ է հղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին.
 
«Հարգելի՛ տիկին Անդրեասյան,
 
Ես դիմում եմ Ձեզ՝ որպես ՀՀ ԿԳՄՍ նախարարության ղեկավարի, քանի որ Ձեր ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) ղեկավար Վարդան Մկրտչյանի գործողություններն անցել են ոչ միայն բարոյականության, այլև օրենքի սահմանները։ Մարտի 24-ին լրացավ մեկ տարին, ինչ ապօրինի կերպով փակվել է «ԳՈՅ» թատրոնը, իսկ այս ընթացքում մենք ականատես ենք եղել մշակութային հաստատության համակարգված ոչնչացմանը։
 
Վերջին և հատկապես վտանգավոր քայլն իրականացվեց օրեր առաջ․ Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը ապամոնտաժել է «ԳՈՅ» թատրոնի հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերը։ Այդ գործողությունը ակնհայտորեն արվել է՝
 
Թատրոնը որպես մշակութային կենտրոն վերացնելու նպատակով, «ԳՈՅ» թատրոնի ժառանգությունը վերջնականապես ջնջելու մտադրությամբ, մեր պայքարը բարոյապես ու ֆիզիկապես ճնշելու հաշվարկով։
 
Մամուլում արդեն շրջանառվում է Վարդան Մկրտչյանի արձագանքը, որտեղ նա հերքում է իր մասնակցությունը նստատեղերի հեռացման հարցում և հայտարարում, որ «ԳՈՅ» թատրոնը գոյություն չունի։
 
Եթե նա կապ չունի, ապա ո՞վ է տվել այդ հրահանգը։ Եթե «ԳՈՅ» թատրոնը գոյություն չունի, ապա ինչո՞ւ են այդքան հետևողականորեն ջնջում նրա պատմության հետքերը։
 
Սա արդեն ոչ միայն Սունդուկյան թատրոնի, այլև Ձեր նախարարության պատասխանատվության շրջանակում է, քանի որ ՊՈԱԿ-ը գործում է ԿԳՄՍ նախարարության վերահսկողության ներքո։
 
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է․ ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԿԱՆԽԱԿԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՎ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԹԱՏՐՈՆԸ
 
Նշեմ, որ «ԳՈՅ» թատրոնի գործը դեռ գտնվում է դատարանում, և այն իրավականորեն վերջնական լուծում չի ստացել։ Սա նշանակում է, որ Սունդուկյան թատրոնի ցանկացած գործողություն, որն ուղղված է «ԳՈՅ» թատրոնի վերացմանը, օրենքի կոպիտ խախտում է, քանի որ դեռևս չկա դատական վերջնական վճիռ։
 
Եթե ԿԳՄՍ նախարարությունը չի վերահսկում իր ենթակայության տակ գտնվող կառույցները, ապա Դուք անմիջական պատասխանատվություն եք կրում այս ապօրինությունների համար։
 
- Պահանջում եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը անհապաղ արձագանքի և խստագույնս կարգի հրավիրի Վարդան Մկրտչյանին, որպեսզի նա դադարեցնի թատրոնի վերացմանն ուղղված քայլերը։
 
- Պահանջում եմ, որ նախարարությունը հստակ պատասխանի՝ տեղյակ է արդյոք Վարդան Մկրտչյանի կատարած քայլերից, և եթե այո, ապա ինչու՞ չի միջամտել։
 
- Եթե ԿԳՄՍ նախարարությունը որևէ քայլ չի ձեռնարկում, ապա սա նշանակում է, որ Դուք նույնպես հանցակից եք «ԳՈՅ» թատրոնի ոչնչացման գործընթացին։
 
Այս ամենի համար ամբողջական քաղաքական և իրավական պատասխանատվությունն ընկնում է ոչ միայն Վարդան Մկրտչյանի, այլև Ձեր՝ որպես ոլորտի ղեկավարի վրա։ Եթե որևէ կերպ չկանխեք այս ապօրինությունները, ապա ընդունեք, որ մշակույթի հանդեպ հանցագործությունն իրականացվում է նաև Ձեր լուռ համաձայնությամբ։ Սպասում եմ Ձեր անհապաղ արձագանքին և կոնկրետ քայլերին», - գրել է Սարգիս Արզումանյանը:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում