«Փաստ». ՀԾԿՀ անգործությունը թույլ է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները, ինչպես նաև լրատվամիջոցներն ահազանգեր են ստանում քաղաքացիներից, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ջրաչափերը փոխելուց հետո տուգանում է իրենց: Ահազանգեր է ստացել նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն, որի նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչից են դժգոհում քաղաքացիները:

«Մեծ թվով ահազանգեր ենք ստացել: Քաղաքացիներին խնդրել և հորդորել ենք դիմել ինչպես «Վեոլիա ջուր» ընկերությանը, այնպես էլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հանձնաժողովն էլ հասկանա, որ գործ ունենք մասսայական խնդրի հետ: Ջրաչափի փոփոխությունից հետո քաղաքացիները ստանում են նամակ, որ փորձաքննություն է արվել, պարզվել է, որ ջրաչափը եղել է վնասված: Վերահաշվարկվում է ինչ-որ գումար, որը ներկայացվում է քաղաքացուն, և նա ստիպված է այդ գումարը վճարել:
Ընդ որում՝ այստեղ որևէ փաստարկ չկա (եթե, իհարկե, ջրաչափը եղել է վնասված), դա եղել է հօգո՞ւտ, թե՞ ի վնաս սպառողի: Միայն դրա անսարք լինելու հանգամանքով պայմանավորված վերահաշվարկ է կատարվում, գումար է ներկայացվում: Գուցե ջրաչափը վնասվել է փոխելու պահին կամ տեղափոխելուց: Որևէ ապացույց չներկայացնելով՝ գումարի պարտավորություն են առաջացնում քաղաքացու համար»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պիպոյանը:

Նրա խոսքով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անգործությունն է հնարավորություն տվել «Վեոլիա ջրի» կողմից նման անբարեխիղճ պահվածքի. «Այն, որ այս ընկերությունն անբարեխիղճ է, բնական է, որովհետև եթե այդպիսին չլիներ, չարաշահում չէր անի: Բայց այն, որ ՀԾԿՀ-ն է նպաստում դրան, սա էլ է փաստ»:

Ի՞նչ պետք է անեն սպառողներն այս խնդրին բախվելիս: «Առաջին հերթին ապացուցողական նամակ պետք է գրեն «Վեոլիա ջուր» ընկերությանը և հանձնաժողովին, բայց նախքան դա անպայման փորձեն ներկա գտնվել ջրաչափը փոխելու գործընթացին: Երրորդը՝ հետևողական լինեն մինչև վերջ իրենց իրավունքի իրացման հարցում: Բազմաթիվ բողոքներ ունենք, որոնք հանրայնացրել ենք, այլ ԶԼՄ-ների մեր գործընկերները նույնպես անդրադառնում են այս խնդրին: Քաղաքացիները պետք է դիմեն այս խնդրի առկայության դեպքում, և բոլորով հանձնաժողովից պահանջենք այս խնդրի լուծումը: Կան ոլորտներ, որտեղ առանց պետական միջամտության, ինքնակարգավորումով խնդիրը չի լուծվի»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում