Սյունիքի դեմ հնարավոր գործողությունների դեպքում Իրանը ստիպված կլինի քայլեր անել. կներգրավվի Թուրքիան. Սարգսյան

Հասարակություն

Մեզ համար ամենից մտահոգիչը պետք է լինեն Իրանի շուրջ զարգացումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Նախ պետք է հասկանալ, որ այս պահի դրությամբ Թրամփի վարչակազմը Իրանի նկատմամբ հստակ ռազմավարություն չունի։ Սա ակնհայտ երևում է Թրամփի թիմի տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից և դիրքորոշումներից, որոնք վերաբերում են Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությանը։

Եթե Թրամփի վարչակազմը որոշում կայացնի կարգավորել հարաբերությունները Իրանի հետ, ապա դա նշանակում է բանակցություններ, որոնց արդյունքում ձեռք կբերվեն հստակ պայմանավորվածություններ։ Համոզված եմ, որ իրանական կողմը կպահի այդ պայմանավորվածությունները։ Վստահ եմ, որ պայմանավորվածությունները կպահի նաև Թրամփը, քանի որ նախորդ անգամ՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու նրա որոշումը պայմանավորված էր նրանով, որ այդ համաձայնագիրը նա չէր ստորագրել և համարում էր, որ այն չի բխում ԱՄՆ-ի շահերից։

Մի զարմացեք, բայց այստեղ չափազանց կարևոր ցուցիչ կարող է դառնալ նաև 907-րդ բանաձևի շրջանցման կամ դրա ուժի մեջ թողնելու հարցը։ Ադրբեջանին տրամադրվող անվտանգային օգնությունը միշտ էլ տրամադրվել է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ։ Սա երբեք չի հերքվել ամերիկացիների կողմից։ Հետևաբար, եթե Թրամփի վարչակազմը օգնություն է տրամադրում Ադրբեջանին, դա նշանակում է, որ Իրանի դեմ որոշակի ակտիվ գործողություններ, այդուհանդերձ, հնարավոր են։ Մյուս կողմից, ամերիկյան մամուլում հայտնված և չհերքված տեղեկությունների համաձայն՝ Թրամփը դիմել է Ռուսաստանի նախագահին՝ միջնորդելու Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հնարավոր գործընթացում։

Այս հանգամանքն էլ վկայում է այն մասին, որ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հեռանկար, այդուհանդերձ, կա։ Սա, իհարկե, լավատեսական միտում է, մանավանդ, եթե հաշվի առնենք հետախուզության ղեկավար Գեբարդի այն հայտարարությունը, որ այս փուլում, ըստ ամերիկյան հետախուզության, Իրանը միջուկային զենք չի ստեղծում: Այս ամենն էլ ստիպել է Թրամփին՝ Իրանին երկու ամիս ժամանակ տալ բանակցություններ սկսելու համար:

Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը դեռևս ամբողջացված չէ։ Հետևելով ամերիկյան մամուլին՝ կարելի է եզրակացնել, որ Իրանի հարցում Թրամփի վարչակազմը դեռևս վերջնական քաղաքականություն և հստակ ռազմավարություն չի էլ մշակել, և գտնվում է սպասողական վիճակում: Իրանի նկատմամբ «hawkish» գործիչների պակաս Թրամփի թիմում չկա, սակայն շատ կան նաև բանակցելու կողմնակիցներ (Գեբարդի սառը ցնցուղ հայտարարությունը կրկին պետք է հիշել):

Նկատելի է, որ վերջին օրերին ամերիկյան դիվանագիտական ապարատը ակտիվորեն աշխատում է Թուրքիայի հետ՝ փորձելով մեր տարածաշրջանում կանխել հնարավոր էսկալացիան։ Հնարավոր էսկալացիան ոչ միայն կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ամերիկյան բանակցությունների վրա (վերջիվերջո Ռուսաստանի քտի տակ գլոբալ կոնֆլիկտ է ձևավորվում, որին Մոսկվան անմասն չի կարող մնալ) այլ նաև լրջորեն խանգարել ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցություններին։

Ակնհայտ է, որ Սյունիքի դեմ հնարավոր գործողությունների արդյունքում Իրանը ստիպված կլինի իրականացնել որոշակի քայլեր՝ կանխելու իր արտաքին սահմանի կորուստը, ինչը, ի վերջո, կհանգեցնի Թուրքիայի ներգրավմանը։ Այդ զարգացումից միանշանակորեն կօգտվի նաև Իսրայելը։

Իհարկե, կան պետություններ, որոնք բացասաբար են տրամադրված ԱՄՆ-Իրան հարաբերությունների հնարավոր կարգավորմամբ։ Եվ դա ոչ միայն Իսրայելն է, այլ նաև Թուրքիան, քանի որ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման արդյունքում Թուրքիայի դերակատարությունն ու նշանակությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի համար զգալիորեն կնվազի, իսկ Իրանի տարածաշրջանային դերն էապես կմեծանա: Իսկ Թուրքիայի համար Իրանը հիմնական մրցակիցն է:

Մեկ այլ փաստ էլ: Որքան էլ Թրամփի վրա Իսրայելն ազդեցություն ունենա, Իրանի հարցում Թրամփը չի շտապում քայլեր ձեռնարկել որոնք իր կարծիքով չեն բխելու ԱՄՆ շահերից: Վերջիվերջո Իրան-ԱՄՆ գործարքը հենց Իսրայելին ձեռնտու չէ, սակայն նույնը չի կարելի ասել ԱՄՆ մասին, մանավանդ Չինաստանին զսպելու տրամաբանության մեջ դիտարկելիս:

Չմոռանանք, որ ցանկացած պարագայում Թրամփի համար գործում է «America First» սկզբունքը, իսկ Իսրայելի շահերը միշտ չէ, որ 100% համընկնում են ԱՄՆ շահերի հետ»,-գրել է նա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում