«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նրան շտապ բժշկել է պետք, հակառակ դեպքում նրա ամեն մի օրը լի է նոր մահաբեր վտանգներով․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Հանդիպում

Երկրիդ ղեկավարը հիվանդ, հոգեբույժի կարիք ունեցող անձ է, նրան շտապ բժշկել է պետք, հակառակ դեպքում նրա ամեն մի օրը մահաբեր վտանգներով է հղի ազգի համար։ Ազգային ժողովում նրա պահվածքն էլ ապացուցեց, որ գարնանային սրացումներ են, հիվանդ մարդ է, ես զարմանում եմ, որ նման մարդու ասածները Դուք լուրջ եք ընկալում, տարբեր կերպ մեկնաբանում,-անդրադառնալով Փաշինյանի վերջին ագրեսիվ դրսեւորումներին, ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 

-Բայց այդ հիվանդ մարդը փաստացի երկրի  ղեկավար է։

-Չտայիք այդ հիվանդ մարդուն երկրի ղեկը, հիմա տվել եք՝ դե քաշեք, ես ինչով եմ մեղավոր։

-Ովքեր որ տվել են ասում են չգիտեիք, որ երկիրը այս վիճակին է հասցնելու։

-Դե թող փոխեն, եթե հասկացել են, կամ այդ ինչքա՞ն ժամանակ էր պետք, որ հասկանային, որ երկիրը ավիրում է իրենց ընտրած մարդը: Յոթը տարի սպասել են ու նոր հասկացե՞լ, յոթ օրում կարելի էր հասկանալ, թե ում հետ գործ ունեն։ Ես կրկնում եմ սրա ղեկավարման ամեն մի օրը հղի է նորանոր վատ բաներով, դե պատկերացրեք, թե ինչ աղետի հետ գործ ունենք։

-Ուրեմն ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։ 

-Ինչ ընդդիմություն աղջիկ ջան, ընդդիմություն չկա, երկրորդ եւ երրորդ նախագահները ընդդիմություն չեն, անգամ Փաշինյանն է այդ մասին ասուն, ու ցավոք, իր այդ  ասածի մեջ կա ճշմարտություն։

-Սրբազան, Դուք առավել շատ նախապատվությունը տալիս եք երկրորդ նախագահին՝ ինչո՞ւ։

-Իհարե, եթե երկրորդ եւ երրորդ նախագահների մեջ է ընտրությունը, իհարկե իմ համակարանքը ավելի շատ երկրորդի կողմն է, երեք նախագահների մեջ էլ իմ համակրանքը ես էլ կընտրեմ երկրորդին։ Բայց դա չի նշանակում, որ ես երկրորդի համակիրն եմ։

-Այդ դեպքում ինչո՞վ է նա առավել մյուսներից, չէ՞ որ հենց իրոք գույք-պարտքի դիմաց սկզբունքով վաճառվեցին խոշոր  գործարաններ, Հայաստանը լրջագույն արտաքին մարտահրավերների առաջ կանգնեց հենց իր ղեկավարման օրոք։

-Բայց ով է ասում, որ երկրորդ նախագահը անթերի է, ուղղակի նա ավելի լավ մենեջերային տվյալներ ունի, քան մյուսները։ Թե չէ թերացումների մասին ով է բան ասում, ի վերջո, եթե թերացումներ չլինեին այսօր այս պատուհասին չէինք ժառանգի, բայց այո, համամատության կարգով նա իրոք ի վիճակի է ավելի ճկուն կառավարել։

-Սրբազան, լավ հիմա ընդդիմություն չկա, ուրեմն վե՞րջ․․․

-Ասում եմ , եթե երկրորդ եւ երրորդ նախագահները ասպարեզը թողնեն, իրենք սեփականաշնորհել են ընդդիմություն ասվածը։ Այ, երբ իրենք հեռանան, այդ ժամանակ նոր մարդիկ կհայտնեն, նոր լիդերներ։ Իսկ հիմա իրենք խեղդում են ցանկացած իհայտ եկած նոր ուժի, պետք է գա նոր ուժ։

-Բագրատ Սրբազանը նոր ուժ էր, ինչո՞ւ չհաջողեց։

-Որովհետեւ երկրորդն ու երրորդը խանգարեցին, չթողեցին շնչի մարդը, չթողեցին ինքնուրույն գործի, խաբեցին, ապակողմնորոշեցին։ Ես կրկնում եմ որեւէ մեկի նկատմամբ վերապահում չունեմ, թող ով կարողանում է ազատի այս երկիրը այդ մարդուց։

-Սրբազան, տեսնում ենք, որ բոլորը ըստ էության ձախողում են, արդյո՞ք ժամանակը չէ, որ եկեղեցու զանգերը հնչեն։

-Եկեղեցու զանգերը վաղուց են հնչել, լսող է պետք։

-Նկատի ունեմ եկեղեցին ստանձնի այդ առաջնորդությունը։

-Թող եկեղեցուն տան այդ իրավունքը ժողովուրդը, հո եկեղեցին չի գնալու խլի այդ առաջնորդությունը։ Հազար անգամ այդ մասին ասել եմ ես, եկեղեցին պատրաստ է ցանկացած պատասխանատվության տակ մտնելու, բայց եկեղեցին չի պայքարի այդ պատասխանատվությունը խլելու համար։ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան