«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չի կարելի անտեսել էսկալացիայի վտանգը, բայց…Թեհրանահայ խմբագիրը փակագծեր է բացում

Հանդիպում

Ինչպես են պաշտոնական Իրանում գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան, այդ համատեքստում Հայաստան-Իրան հարաբերությունները ի՞նչ փուլում են հարցը եւ ոչ միայն «Իրավունքը» փորձել է ստանալ Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանից.

- Այցը կատարվեց կարևոր ժամանակ: Դրանից առաջ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Վիտկաֆն եղել էր Բաքվում, իսկ նույն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարն Վաշինգտոնում և երեք հանդիպումներում էլ գրեթե նույն հարցը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը քննարկման է դրվել և իրար նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշումներ ունեցող Իրանն ու ԱՄՆ-ն գրեթե նույն նախադասությունն են հնչեցրել այս կապակցությամբ՝ պետք է հարգվեն միջազգային սահմանները: Իսկ այս ընդհանուր համատեքստում Իրան-Հայաստան հարաբերությունները գնալով ավելի են խորանում և ամրապնդվում:

Հիշեցնեմ, որ նախարար Արաղչին Երևանում հայտարարել է նաև, որ Իրան-Հայստան տնտեսական հարաբերությունների ծավալը հատել է մեկ միլիարդ դոլարի սահմանը, ինչը նշանակում որ Թեհրանը ծրագրել է ավելի և ավելի բարձրացնել երկու բարեկամ երկրների հարաբերությունները մակարդակը և տնտեսական և քաղաքական առումով:

- Իրանի արտգործնախարարը նշեց, որ Հարավային Կովկասում էսկալացիայի վտանգի մեծացում կա, նկատի ունի Ադրբեջանի՞ն, թե՞ ոչ:

- Բնական և հասկանալի է, որ նախարար Արաղչին ներկա ժամանակաշրջանում չէր ցանկանա նշել Ադրբեջանի անունը, բայց վերջին հաշվով փաստ է և ոչ մեկի աչքից հեռու չէ, որ այն կողմը ով խոսում է սպառնալիքների լեզվով ու ժամանակ առ ժամանակ նորանոր նախապայմաններ է առաջ քաշում դա Բաքուն է: Եվ Իրանի ԱԳ նախարարի նշման մեջ նաև հաշվի առնված ալիևյան ռեժիմի հռետորաբանությունը:

- Ադրբեջանը, նկատի ունենալով նաև Իրանի դիրքորոշումները, այսօր գնալո՞ւ է ռազմական գործողությունների, թե՞ ոչ:

- Չի կարելի անտեսել Էսկալացիայի վտանգի հավանականությունը, բայց հաշվի առնելով այն փաստը, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումն ընդառաջվել է տարածաշրջանի ու նաև գերհզոր պետությունների ու միջազգային կառույցների կողմից դժվար թե Բաքվի բռնապետը իրեն իրավունք տա նոր պատերազմ սկսել: Այս հարցում, իհրակե, իր կարևոր և նշանակալի դերն ունի նաև իրանական կողմի դիրքորոշումը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ախախտելության կապակցությամբ:

- Իրանի առաջ այսօր ի՞նչ լուրջ խնդիրներ կան, որոնք կարող են ազդել նաև Հայաստանի վրա:

- Իրանի առջև ծառացած հիմնական և կարևոր մարտահրավերը Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորելու հարցն է, ինչի լուծումը կամ դեպի լուծում տանող գործընթացի մեկնարկը գոյություն ունեցող լարվածությունը չեզոքացնելուց բացի, կարող է Իրանին օգնել նաև իր տնտեսական դժվարությունները հաղթահարել և աշխարհի (հիմնականում արևմտյան) ազդեցիկ երկրների հետ հարաբերությունները որոշակիորեն կարգավորել, ինչը բնականաբար, կամրապնդի Թեհրանի դիրքերը տարածաշրջանում և ողջ աշխարում, և որը մեծ օգուտ կբերի նաև Հայաստանի Հանրապետությանը, ում համար շատ կարևոր է Իրանի ազդեցության հզորացումը Հարավային Կովկասում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան