«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Լուրջ խախտումներ են եղել, որոնք կարող են պատճառ դառնալ ընտրության չեղարկման. Անի Կարապետյան

Ներքաղաքական
Քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ գրում է.
 
Գյումրիում ընթացող ընտրություններին և ընտրատեղամասերին հետևելով՝ ակնհայտ է դառնում, որ հանձնաժողովի նախագահի, անդամների եւ վստահված անձանց մեծամասնությունը տարրական գիտելիքներ չունի ընտրական օրենսգրքի վերաբերյալ և չի տիրապետում ընտրատեղամասում կարգ ու կանոնի պահպանման կանոններին։ Նրանց անտեղյակությունը լրջորեն վնասում է ընտրական գործընթացի օրինականությանը։
 
Կան նաեւ արդեն ակնհայտ խախտումներ, որոնք ոչ թե չիմացության արդյունք են, այլ դիտավորության։ Հանձնաժողովի նախագահը մտնում է ընտրախցիկ ` պատճառաբանելով, որ քաղաքացին ձևը չգիտի ընտրություն կատարելու։ Այսպիսի «արդարացումներն» իրականում բացահայտում են խախտման աբսուրդությունն ու անօրինականությունը։ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ քվեարկությունը պետք է գաղտնի լինի, և հանձնաժողովի նախագահը չի կարող «օգնության» անվան տակ խախտել այդ գաղտնիությունը։
 
1. «Ընտրության դասընթաց» ընտրախցիկում – Նախագահն ընտրողի հետ մտնում է ընտրախցիկ, բացատրում է, թե «ինչպես է քվեարկությունը կատարվում»՝ մատնանշելով, թե որ թեկնածուի վրա պետք է քվե դնել։
 
2. «Տեխնիկական աջակցություն» – Նախագահը հայտարարում է, որ ընտրողը «չի հասկանում, թե ինչպես է թուղթը ծալվում» և ինքն է այն «ճիշտ ձևով» դնում ծրարի մեջ։
 
3. «Հավաստիացում» – Նախագահն ընտրողին հետ համոզվում է, որ նա «ճիշտ ընտրություն է կատարել»՝ տպավորություն ստեղծելով, թե առանց դրա քվեաթերթիկը կարող է «սխալվել»։
 
4. «Ծանր տոպրակները թողեք, ես կքվեարկեմ ձեր փոխարեն» – Նախագահը առաջարկում է ընտրողի փոխարեն կատարել քվեարկությունը, «որպեսզի նա չհոգնի»։
 
5. «Գաղտնիության ապահովում» – Նախագահն ասում է, որ ընտրողը չպետք է մենակ մտնի խցիկ, քանի որ «շատերն են ներսից նկարահանում իրենց քվեն»՝ ինքը պիտի կողքից հսկի, որ դա տեղի չունենա։
 
Այս բոլոր դեպքերը լուրջ խախտումներ են և կարող են պատճառ դառնալ ընտրության չեղարկման, վարչական կամ նույնիսկ քրեական պատասխանատվության համար։
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան