«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Լավ, կարելի՞ է չէ` մի քիչ ձեզ համեստ պահեք. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ, թվում էր, որ գոնե շնորհակալ պիտի լինի, որ մյուս ընդդիմադիր ուժերը միանում են իրեն, որպեսզի դառնա քաղաքապետ: Բայց, զարմանալիորեն, ընկեր Վարդանիկի ախորժակն այնքան է բացվել, որ անգամ փոխքաղաքապետի պաշտոն չի ուզում զիջել մյուս ընդդիմադիր ուժերին: Լավ, կարելի՞ է չէ` մի քիչ ձեզ համեստ պահեք, որ սիրվեք ձեզ ընտրող ու չընտրողների կողմից: «Վարդան Ղուկասյանը մի փոխքաղաքապետ չի ուզում տա իր ընդդիմադիր գործընկերներին, բա ո՞նց եք պատկերացնում իրեն միացողների վիճակը, երբ ինքը սկսի միանձնյա որոշումներ կայացնել: Եվ երկրորդ՝ նա չի հաղթել այս ընտրություններում եւ իրավունք չունի հաղթողի դերից խոսելու, հաղթել է ողջ ընդդիմադիր հատվածը, եւ նա այդ հատվածի մի մասն է ընդամենը», - փաստում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Իսկ Վ. Ղուկասյանն արդարանում է. «Փոխքաղաքապետի հետ կապված` ասեմ ձեզ, եթե ինձ ձերբակալեն, ինքնըստինքյան փոխքաղաքապետը դառնում է քաղաքապետ։ Այ, էդ պահը կա, թե չէ, միանշանակ ես խնդիր չունեմ` աշխատելու հետ կապված»:

Մինչ բոլորի համակ ուշադրությունը Գյումրիի հետընտրական իրավիճակն է՝ կրկին կրքեր են բորբոքվել ԱԺ «Հայաստան» խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻ շուրջ: Խորհրդարանում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ միջադեպ է եղել վերջինիս հետ: Բանը հասել է նույնիսկ նրան, որ վիճաբանությունն ու գոռգոռոցները տեղափոխվել է խորհրդարանական միջանցք: Ի՞նչ է կատարվել իրականում, Նազարյանն այսպես է պարզաբանել. «Հանդիպմանը ներկա հերոսի հարազատը հարց ուղղեց ՔԿ նախագահ Պողոսյանին՝ ի՞նչ եք մտածում, ի՞նչ պետք է արվի այն տղաների մարմինների հետ, որոնց ծնողները հրաժարվում են ընդունել, որ դա իրենց որդիների մարմիններն է։ Պողոսյանը հարցին, իմ կարծիքով, ինչ-որ այլ պատասխան տվեց, ես ընդհատեցի, ասացի՝ եթե կարելի է պարզաբանեմ, թե ինչի մասին է խոսքը․ առաջին հերթին նրա մասին է, թե ինչ պետք է անենք մենք՝ պետությունը, եթե մի քանի անգամ ԴՆԹ թեստ անելուց հետո հաստատվում է, որ մարմինը պատկանում է այսինչ հերոսին։ Ի՞նչ անենք, եթե մարդիկ հոգեբանական կամ այլ տեսանկյունից չեն ուզում ընդունել իրականությունը։ Այդ ընթացքում մի քանի ծնողներ վրդովվեցին»: Գեղամ Նազարյանը զարմանք է հայտնում, որ թյուրընկալում է եղել, իսկ անհետ կորածների ծնողները բղավում էին. «Գործ չունես մեր զավակների հետ, մեր տղաների անունները չտաս»: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվում, որ միշտ նման պատմությունների մեջ հայտնվում է հենց Գեղամ Նազարյանը:

Իսկ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից վռնդված պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆՆ աչքի է ընկել մտքի հերթական «փայլատակումով»: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիում կայացած ավագանու արտահերթ ընտրություններին, նա ո՛չ ավել, ո՛չ պակաս ասել է. «Գյումրեցիներն իրենց ընտրությունը կատարել են: Ինչ մնում է հնարավոր ելքերին, ամենահավանական ելքերից մեկն այն է, որ ենթադրում եմ՝ ՔՊ-ն կմիանա Մարտուն Գրիգորյանին, եւ քաղաքապետը կլինի Մարտուն Գրիգորյանը»: Ու զավեշտն այն է, որ լուրջ-լուրջ է խոսում: Ի՞նչ ասես, շնորհավոր ապրիլի 1: Կամ էլ, կարո՞ղ է սա Աղազարյանի միջոցով Նիկոլի կողմից արված առաջարկ է:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան