«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայտնիներից ում է նմանակելու Արամ Մանուկյանն առաջիկայում

Մշակութային

Հումորի օրվա կապակցությամբ «Իրավունք»-ը զրուցել հումորիստ, բլոգեր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

— Առհասարակ ինչպե՞ս կգնահատեք ներկայիս հումորը:

— Կգնահատեմ՝ միջին: Ե՛վ լավը կա, ե՛ւ վատը: Հիմնականում հիմա շեշտը դնում են կոմերցիայի վրա, որն ավելի հեշտ վաճառվող է, այսինքն՝ ավելի ֆինանս բերող, քան որակ: Հետո էլ ասում են՝ հանդիսատեսը դա է ուզում: Ո՛չ, հանդիսատեսը ուզում է այն, ինչ մատուցում են, եւ հետեւաբար պետք է մատուցել որակյալ հումոր: Բայց մյուս կողմից էլ, եթե այդ անորակությանը չծափահարեն, չողջունեն, ապա դա երկար կյանք չի ունենա: Պիտի ուրախությամբ ասեմ, որ սթենդափը ինքն իրենով վատ բան չէ, եւ այն պետք է գրագետ ներկայացնել, ինչը հաճախ ես տեսնում եմ մեր արտիստների շրջանում:

— Ներկայիս հումորը երիտասարդ սերունդին ինչ-որ բան սովորեցնո՞ւմ է:

— Սովորելու առումով չէի ասի, որ ինչ-որ բան սովորեցնում է, համենայն դեպս, ես նման բան դեռ չեմ տեսել, բայց, որպես հումոր, շատ կան, որոնք մարդկանց ժպիտներ են պարգեւում: Այլ հարց է, թե ունկնդիրն ում եւ ինչ որակի հումոր կնախընտրի: Իհարկե, ներկայացումների քանակից էլ կարող ենք վերլուծություններ անել, թե ում են շատ դիտում, ում են շատ նայում, ում հումորն է համով, ուտվող: Գուցե մոնոներկայացումների մեջ լինեն ուսուցողական տարեր, սակայն սթենդափների մեջ դեռեւս չեմ տեսել:

— Կառանձնացնեք մի կերպար, որը մարմնավորել եք եւ որին առանձնահատուկ եք մոտենում եւ սիրում:

—
Ես իմ բոլոր կերպարներին եմ շատ սիրում եւ ամենքին մոտենում եմ յուրովի: Անկախ այն հանգամանքից, թե նրանք այսօրվա մեր իրականության մեջ կան, թե՝ ոչ, միեւնույնն է, ես փորձում եմ նրանց շատ կյանք տալ: Հիմա ցանկանում եմ մի փոքր ֆորմատը փոխել՝ քաղաքականությունից դեպի արվեստ եւ մեր արժեք ունեցող արվեստագետներին նմանակել: Դա կլինի Մհեր Մկրտչյանը, Արմեն Խոստիկյանը, Շառլ Անձնավուրը: Ի դեպ, փորձում եմ սովորել եւ հասկանալ Շառլի երգերից մեկը եւ բացարձակ պարտադիր չէ, որ դա անեմ հումորային տարբերակով: Ուզում եմ անպայման նմանակեմ Կարպ Խաչվանքյանին, քանի որ մեր երիտասարդներից շատերը անգամ չգիտեն, որ մենք նման մեծ դերասան ենք ունեցել: Պետք է մեր դերասանների հիշատակը միշտ վառ պահել, թեկուզ նմանակելու տարբերակով:

— Առհասարակ, ասում են, որ հումորով մարդիկ ներքուստ թախծոտ, տխուր են լինում…

— Տխուր չէ, բայց ինչ-որ խորքային թախիծ կա: Սակայն, անկեղծորեն պիտի ասեմ, որ ես ուրախանում եմ, երբ մարդկանց ուրախություն եմ պարգեւում: Ի դեպ, շնորհավորում եմ բոլորիս հումորի օրվա կապակցությամբ ու ցանկանում, որ այն երբեւէ մեզ չլքի, որքան էլ դժվար լինի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան