Կարծես թե դատավորների եւ նրանց անձնակազմի համար մի 300 տարվա աշխատանք է բացվել. Էդվարդ Միլիտոնյան

Մշակութային

Հայաստանի Գրողների միության շենքի հարցն իսկական գլխացավանք է դարձել: Շուրջ մեկ տարի է, ինչ ընթանում է դատական նիստ՝ Միությանը պատկանող շենքերը պետականացնելու համար: Երեք դատ արդեն իսկ կայացել է՝ Սեւանում, Ծաղկաձորում գտնվող Գրողների միության հանգստյան տների, ինչպես նաեւ Երեւանում Գրողների միության շենքի վերաբերյալ: Այսօր՝ ապրիլի 2-ին, կկայանա արդեն չորրորդ դատը՝ Ծաղկաձորի շենքի վերաբերյալ: Գրողների միության պաշտպան, «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այս ողջ գործընթացում տրամաբանություն չի տեսնում: Ըստ փաստաբանի, հայցապահանջը իրավազուրկ է՝ բխող բոլոր իրավական հետեւանքներով: Փաստաբանն ու Միության ղեկավարը համարում են, որ այդ շենքերը պետության հետ քիչ կապ ունեն: Այս հարցերի շուրջ պարզաբանում ստանալու համար «Իրավունք»-ը զրուցեց Գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ:

— Այս պահին ի՞նչ դատական ընթացքի մեջ եք եւ, ի վերջո, ինչո՞ւ է պետությունը ցանկանում Հայաստանի գրողների միության շենքն ու հանգստյան տները պետականացնել:

Նախ ասեմ, որ այդ շենք-շինությունները կառուցված են եղել բացառապես գրողների հոնորարների շնորհիվ: Եղել են մշակութային ֆոնդեր, ամեն հրատարակչությունից 10 տոկոս պահվել են, որի շնորհիվ կառուցվել են շենքերը, ու դա համարվում է Գրողների միության սեփականություն: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ այն ամբողջապես անցել է Միության տիրապետության տակ: Այս վեճը արդեն տարուց ավելի է, ինչ շարունակվում է: Եվ այս մեր երեք շենքերի դեմ հայց է ներկայացվել Վարչական դատարան, որպեսզի դրանք պետականացվեն: Ընդ որում՝ խոսքը միայն մեր շենքերի մասին չէ, նաեւ Նկարիչների միության շենքերին է վերաբերում այս ամենը: Ապրիլի 2-ին կլինի հերթական ՝ չորրորդ դատը` կապված Ծաղկաձորի հանգստյան տան շենքի հետ: Հատկանշական է, որ այս բոլոր հայցերը ժամկետանց են, քանի որ նրանք դիմել են 24 տարի անց: Սա էլ է լուրջ իրավական հարց, որը պետք է դեռ ուսումնասիրել:

Շատ կարեւոր եմ համարում հանրության ուշադրությունը սեւեռել եւս մեկ հանգամանքի վրա, որ Վարչական դատարանում, մեր՝ Հայաստանի գրողների միության շենքի վերաբերյալ դատախազության հայցը դատավորը մերժել է: Սակայն, մերժում ստանալուց հետո, հիմա էլ դատախազությունը դիմել է Վերաքննիչ դատարան: Սա առաջին հերթին մեր՝ արվեստագետների, գրողների իրավունքի խնդիրն է: Սա, կարծում եմ՝ խտրական մոտեցում է:

Պարոն Միլիտոնյան , ինչո՞վ է պայմանավորված նման խտրականությունը:

Չգիտեմ, չեմ կարող ասել: Ունեմ կասկածներ, որ խտրականություն կա այստեղ, քանի որ տարիուկես է այս դատը շարունակվում է, եւ նման մոտեցում միայն մեր նկատմամբ է իրականացվում, որն անհասկանալի է: Առջեւում կլինեն եւս ասուլիսներ, քննարկումներ այս առիթով:

Նման դատական գործընթացի մեջ են նաեւ հաշմանդամների շենքերը՝ կույրերի, խուլ եւ համրերի, ինչպես Դուք նշեցիք, նաեւ Նկարիչների միության շենքերը…

Կույրերը Հայաստանով մեկ շենքեր ունեն կառուցած: 50 շենքերի մասին է խոսքը: Սակայն, առաջնայինը մեր ու նկարիչների շենքերն են դրել վտանգի տակ: Ի դեպ, խոսքը, ընդհանուր առմամբ, գնում է մեծ քանակությամբ շենքերի մասին, մոտավորապես՝ 27 հազար շինությունների նկատմամբ ունեն հավակնություններ, որոնց մեջ մտնում են նաեւ հասարակական կազմակերպություններ եւ այլն: Ի դեպ, Ազգային ժողովում նախագիծը ներկայացրել էր Սիսակ Գաբրիելյանը (Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր), որը երկու ընթերցմամբ ընդունվել է, սակայն դեռ չեն հրապարակել իրենց պաշտոնական կայքերում: Կարծես թե դատավորների եւ նրանց անձնակազմի համար մի 300 տարվա աշխատանք է բացվել (ծիծաղում է, - հեղինակ): Անգամ խոսում էին, իբր այն կազմակերպությունները, որոնց նկատմամբ հայցեր է ներկայացված, դրանց չի վերաբերում: Բա այդ դեպքում ո՞ւմ է վերաբերում: Իսկ այդ հայցերն էլ այս աստիճան սարքովի եւ անհեթեթ են: Բա սրա վե՞րջը… Մեր սփյուռքահայ գրողները՝ 150 անդամ, խիստ անհանգիստ նամակներով դիմել են իրենց երկրների դեսպաններին, քաղաքագլուխներին՝ առ այն, որ իրենց շահերին են դիպչում Հայաստանում: Ընդհանրապես, ոչ մեկ չի պատրաստվում այս վեճի մեջ զիջել եւ ապուշի նման նայել, թե ինչ են բերում իրենց գլխին՝ ի դեմս շենքի պետականացմանը: Ի դեպ, նաեւ ասեմ, որ մենք շարունակում ենք մեր ակտիվ գործունեությունը եւ երեկ՝ ապրիլի 1-ին, ՀԳՄ Պոեզիայի պուրակում տեղի ունեցավ հանրապետական մանկապատանեկան գրականության շաբաթի բացումը: Հրավիրում ենք ՀԳՄ անդամ մանկագիրներին ՝ ընթերցելու իրենց ստեղծագործություններից: Փակումը՝ ապրիլի 4-ին է, ժամը՝ 14.00-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում