Ո՞ւմ է պետք այս թոզփչոցին. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Շիրակի մարզպետ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ զարմանալի հայտարարությամբ է հանդես եկել՝ դիմելով գյումրեցիներին: «Շնորհակալ եմ մեր քաղաքական ուժին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահության կարեւոր քվե տալու, մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար»: Հետաքրքիր է՝ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էր հարբած, բա մարզպետն ի՞նչ օրի էր, որ հե՞չ տեղյակ չի, թե ինչ է եղել Գյումրիում: «Շիրակի մարզպետ Դավիթը ե՛ւ Սարիկին է ծաղրո՞ւմ, ե՛ւ գյումրեցիների՞ն... Դավի՛թ, այդ ձայները, որ ստացել եք (առանց կեղծ ընտրողների) հավաքել եք շնորհիվ Սարիկի` դա ճիշտ ես, բայց միեւնույն ժամանակ, Սարիկը, դառնալով «ձերը» , ինքն իրեն հենց վնաս տվեց` վարկաբեկեց... Դրա համար ես շնորհակա՞լ... Երկրորդը` շնորհակալություն ես հայտնում 63% գյումրեցիներին, որ փաստորեն դեմ են քվերակել ՔՊ-ին, թե՞ ձեզ համար նորմալ է մոտ 37% ձայն ստանալ, մոռանալ, թե ինչ թվերի մասին էիք խոսում` թե բա 50% եւ ավելի ձայներ կհավաքենք եւ հիմա երեւակայել, որ հաղթել եք... »,- հարց է բարձրացնում քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Թե ինչով է զբաղված «Սրբազան պայքար» շարժումը, որն առաջնորդում է Տ. ԲԱԳՐԱՏ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ, ոչ միայն զարմանալ, այլեւ ապշել կարելի է: Շարժման երիտասարդները նախաձեռնել են ո՛չ ավել, ո՛չ պակաս տուն-տունիկ: Դե էլ ինչպե՞ս ներկայացնել իրենց գնահատմամբ՝ սիմվոլիկ ժողովրդական հանրաքվե ասվածը: «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» գրությամբ թղթեր են տպել, արկղեր տեղադրել քաղաքի տարբեր վայրերում, մարդիկ էլ ուրախ-ուրախ ստորագրում են թղթի տակ ու գցում արկղերի մեջ: Այո, այո, ոչինչ չափազանցված չէ, մի թուղթ են մարդիկ ստորագրում, որն իրավական, օրենսդրական որեւէ նշանակություն չունի, որեւէ մեկին ներկայացնելու բան էլ չի, իրենք էլ փաստում են՝ սիմվոլի՛կ է: Ի՞նչ ասես, ինչքան ստորագրահավաքներով որոշներն Արցախը փրկեցին, այնքան էլ սիմվոլիկ հանրաքվեներով Փաշինյան Նիկոլին կարելի է հեռացնել: Բայց, լավ, ո՞ւմ է պետք այս թոզփչոցին: Ի դեպ, երեկ էլ հայտարարել են, թե՝ երկու շաբաթում, օրական 2-3 ժամ աշխատելով, քվեարկել է գրեթե 10 հազար մարդ: Համաձայնեք, որ 10 հազար մարդ գա հանրահավաքների, ավելի արդյունավետ կլիներ, քան ստորագրի մի անիմաստ թուղթ ու համարի, թե դրանով մեծ ներդրում է ունեցել սրբազան պայքարում:

Ամեն անգամ, երբ թվում է, թե այս իշխանությունն ավելի ցած չի կարող իջնել, պարզվում է՝ անդունդը հատակ չունի: Զարմանալի մի դեպքի մասին է բարձրաձայնել իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ: Ասում է՝ ստանձնել է 75-ամյա Կիմա տատիկի պաշտպանությունը, որը «դարի հանցագործն է, 48 ժամ է՝ ձերբակալված է, գտնվում է ձերբակալվածների պահման վայրում»: Իրավապաշտպանը հայտնում է, որ 75-ամյա կնոջ աչքերից արցունքները հոսում էին, իրենից հարցնում էր. «Բալա ջան, ինձ ինչի՞ համար են այստեղ բերել»: Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ՝ Գյումրու ընտրությունների օրը շատ վատ ձեւով Հակակոռուպցիոն կոմիտեի օպերները, որոնք փոխանակ զբաղվեն շատ արագ հարստացող ՔՊ-ականներով, 40.000 դրամով ապրող 75-ամյա Կիմա տատիկի հետեւից են ընկել: «Վերջին ձեւով սպառնացել են՝ փակելու ենք քեզ, բանտերում փտելու ես, քաղաքական հարցեր են տվել, ինչ գործ ունես էսինչի, էնինչի հետ: Ոչ թե հարցեր, այլ գլխին նոտացիաներ են կարդացել», - մանրամասնում է Մելիքյանը: Նրա խոսքով` առանց փաստաբանի, կնոջը տեսախցիկի դիմաց հարցաքննել են: Աուո՜ւ… Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում որեւէ մեկը տեղո՞ւմ է:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում