«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երևանում է դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը

Մշակութային

Ճանաչված դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը (ֆրանսիա) բացառիկ մենահամերգներով հանդես կգա Գյումրիում և Երևանում։ Համերգներն իրականացվում են Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Ապրիլի 3-ին՝ ժամը 19-ին, Ժան-Պոլ Գասպարյանը ելույթ կունենա Գյումրու Կամերային դահլիճում։
Ապրիլի 5-ին՝ ժամը 19-ին, դաշնակահարը կհյուրընկալվի ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահում։

Կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մորիս Ռավելի, Կլոդ Դեբյուսիի, Ժերար Գասպարյանի ստեղծագործություններից։ Կատարումներից շատերը ներառված են Ժան-Պոլ Գասպարյանի նոր ձայնասկավառակում, որն ամբողջովին նվիրված է հայկական երաժշտությանը։ Այս ալբոմը պարգևատրվել է

«Diapason d'or» շքանշանով, և ստացել միջազգային մամուլի բուռն դրական արձագանքը (“A Musician Of Huge Imagination“ - Gramophone):

Դաշնակահարը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է․ 2014-ին Բրեմենում անցկացված մրցույթի հաղթողն է, Խոսե Իտուրբի անվան մրցույթի չորրորդ, ինչպես նաև ժամանակակից ստեղծագործությունների լավագույն կատարող (2015), Լիոնի և Հասթինգսի միջազգային երաժշտական մրցույթների երրորդ մրցանակակիր (2013), Ռուբինշտեյնի և Գեզա Անդա մրցույթների կիսաեզրափակչի մասնակից և Դյորդ Ցիֆրայի հիմնադրամի մրցանակակիր (2015)։

Ժան-Պոլ Գասպարյանը ելույթ է ունեցել Ազգային Իլ դը Ֆրանս նվագախմբի, Բրեմենի ֆիլհարմոնիկի, Հյուսիս-արևմտյան Գերմանիայի ֆիլհարմոնիայի, Musikkolegium Winterthur-ի, Սերբիայի հեռուստառադիո նվագախմբի, Մոնտենեգրոյի, Մուրսիայի, Վալենսիայի, Նոր Ակվիտանիայի կամերային, Ռուենի օպերայի, Նորմանդիայի, Կաննի նվագախմբերի հետ՝ կատարելով Մոցարտի, Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Մենդելսոնի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Ռախմանինովի և Գերշվինի կոնցերտները:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան