Ղուկասյանը այսօր կապվել է ինձ հետ, նա պատրաստ է հանդիպել եւ քննարկումներ ծավալել առանց որեւէ նախապայմանի․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նոր մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Վարդան Ղուկասյանը այսօր իր պատրաստակամություն է հայտնել հանդիպելու ու ընդ որում՝ ի պատիվ իրեն նա պատրաստ է հանդիպել եւ քննարկումներ ծավալել առանց որեւէ նախապայմանի, -անդրադառնալով Գյումրիում ստեղծված ոչ ստանդարտ իրավիճակին, ասաց ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, միառժամանակ ընդգծելով․

-Մարտուն Գրկիգորյանի հետ դեռ կապվել չի հաջողվում, բայց այնպես չէ, որ ամեն ինչ կորած է, դեռ մինչեւ ապրիլի 16-ը բավական ժամանակ ունեն իրար հետ միավորվելու, հասկանալու եւ մեկ միասնական դեմքով հանդես գալու։ Այ՛ո, ինձ համար, ինչպես նշեցի պարտադիր չէ  նրանց միասնաբար հանդես գալը, պարզապես ընդդիմությունը նման կարեւորագույն հարցերում, այնտեղ, որտեղ սկզբունքային անհանդուրժողականություն կա իշխանությունների նկատմամբ, պարտավոր են միասնականություն ցուցաբերել։ Եթե երկոևսի նպատկան էլ, սկզբունքներն էլ նույնն են, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանության չգա, ուրեմն պետք է սկզբունքորեն միասնաբար հանդես գան։ Կրկնում եմ հույս ունեմ, որ մինչեւ ապրիլի 16-ը կորոշեն,  ժամանակ ունեն դեռ ծանր ու թեթեւ անելու։

-Սրբազան, իսկ Վարդան Ղուկասյանը ինքն՞ է Ձեր առաջարկին ընդառաջ եկել, թե՞ ինքներդ եք նախաձեռնել։

-Այ՛ո, Վարդան Ղուկասյան է կապվել, ու ինչպես նշեցին առանց որեւէ նախապայմանի պատրաստակամություն հայտնել հանդիպելու եւ քննարկելու հարցը։

-Սրբազան, նշում են, որ Ղուկասյանի եւ Գրիգորյանի միջեւ արյուն է հոսել, եւ, որ դա է նրանց հիմնական խնդիրը այս պահին։

-Այ՛ո, բայց նրանք երկուսն էլ հայտարարել են, որ դա չէ գլխավորը, այլապես ամենասկզբից էլ կարող էին հայտարարել, որ անձնական խնդիրները արգելք են նրանց միաորման համար, բայց նրանք երկուսն էլ ասացին, որ վեր են կանգնում անձնական ամիբիցիաներից։ 

Ի վերջո այսօր ընդդիմությունը պետք է հասկանա, որ այս ընտրություններով ապացուցվեց այն ինչի մասին նրանք խոսում են, որ այ՛ո, այլեւս Գյումրիի ճնշող մեծամասնությունը վստահություն չունի այս իշխանությունների նկատմամբ, գումար եք նաեւ ընտրություններին չմասնակցած անձանց թիվը ու պատկերացրեք, թե որքան գյումրեցի է դեմ այս գործող իշխանություններին։

Այնպես որ պետք է հաշվի նստել օբյեկտիվ իրողությունների հետ եւ սկզբունքային որոշում կայացնել։ Հույս ունեմ, որ Մարտուն Գրիգորյանը եւս առաջիկայում կհամաձայնի հանդիպելու եւ այս հարցին տալու օբյեկտիվ լուծում։

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում