Շնորհիվ «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեվոն Բաղդասարյանի՝ բարձր ատյանում արձանագրվեց «Իրավունքի» բացարձակ հաղթանակը «Կյանքի խոսքի» նկատմամբ

Իրավական

Իրավունքի զարգացման գործում հերթական հաղթանակը գրանցվեց` ի նպաստ հանրության եւ չորրորդ իշխանության: Մեկ անգամ եւս` ի շնորհիվ  «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր ղեկավար,  իրավաբանական անմրցելի գիտելիքների տեր, բազում նախադեպային վճիռների հասած իրավապաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ եւ նրա շուրջ հավաքված պրոֆեսիոնալ թիմի՝ դատարանը վերջնական որոշմամբ պարտավորեցրել է (ավելին՝ այլեւս Հարկադիր կատարողի տիրույթում է-Հեղ․) «Հայաստանի ավետարանական հավատքի «Կյանքի խոսք» եկեղեցի կրոնական կազմակերպությանը վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հինգ օր հետո, (վճիռը կայացվել է մարտի 26-ին) ներողություն խնդրել, «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունից եւ Արմեն Էդուարդի Լուսյանից՝ հօգուտ «Իրավունք Մեդիայի» բռնագանձեց դատական համապատասխան ծախսը՝ այդ թվում փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաեւ համապարտության կարգով բռնագանձել 400․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Մեկ անգամ եւս, ըստ էության, արձանագրելով, որ  չորրորդ իշխանության հետ խոսելիս` պետք է լինել զուսպ եւ կշռադատված: 

Նկատենք, որ  «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը այն եզակի կորոնական կազմակերպություններից է, որը ակտիվ գործում է Արեւմուտքում, Եվրոպայում, եւ որոնց  «հզորության» մասին լեգենդներ են պտտվում։

Արձանագրենք, որ,  «Իրավունքը»  միակն էր, որը տարիներ առաջ բարձրաձայնեց այս կրոնական կազմակերպության մասին իր հստակ դիրքորոշումը, եւ դարձավ առաջինը, որը արդարադատության ոլորտում՝ շնորհիվ կրկին հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանի՝ կրեց իր առաջին պարտությունը։  Ինչը եւ, փաստացի չմարսվեց կրոնական կազմակերպության կողմից, ու դա էր պատճառը, որ մոտ երկու տարի առաջ «Կյանքի խոսքը»` իր մամուլի խոսնակ Արմեն Լուսյանի միջոցով իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել էր «Իրավունք» թերթի հասցեին զրպարտչական, սին, պատիվն ու արժանապատվությունը արատավորող գրառում: «Իրավունքը» դիմել էր դատական պաշտպանության` պատվի եւ արժանապատվության հայցով:

Իրավունքի զարգացման ոլորտում արձանագրած բացառիկ հաղթանակի եւ դրա նախադեպ լինելու կարեւորության մասին «Իրավունքը» զրուցեց տարիներ շարունակ «Իրավունքի»՝ արդարադատության ոլորտում գրանցած հաջողությունների միակ երաշխավոր, չորրորդ իշխանության պաշտպան եւ պահապան հեղինակավոր  «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ․

- Ցանկանում եմ արձանագրել, որ ՀՀ հիմնական օրենքով ամրագրված է կրոնական կազմակերպությունների ազատությունը,  միեւնույն ժամանակ, սակայն, պետք է արձանագրել, որ նույն օրենքով հեգեմոն դերը տրված է Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ինչը, չգիտես ինչու որոշ կրոնական կազմակերպությունների մոտ առաջացնում է  «խանդ» ։ Իսկ «Իրավունքը» մշտապես ընդգծել եւ ընդգծում է Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն ու կարեւորությունը եւ հստակ դիրքորոշում հայտնում մնացյալ կրոնական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ։ Եվ հենց սա է եղել առաջին պատճառը, երբ թերթը առաջին անգամ առերեսվեց տվյալ կազմակերպության հետ եւ տեւական դատավարությունից հետո բարձր ատյանի կողմից արձանագրեց փայլուն հաղթանակ։ Երկրորդ դատական հայցը արդեն ներկայացվել մեդիայի կողմից, եւ շնորհիվ, այո, ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի պրոֆեսիոնալ թիմի՝ կրկին արձանագրեց չորրորդ իշխանության բացարձակ հաղթանակը։

-Պարոն Բաղդասարյան, այս հաղթանակները չէին արձանագրվի, եթե չլինեիք Դուք եւ  «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի պրոֆեսիոնալ իրավաբանները, որոնից յուրաքանչյուրը իր ներդրումն է ունեցել  «Իրավունքի» հաղթանակներում։  «Իրավունքի» ողջ խմբագրակազմը իր խորին երախտիքն ու գնահատանքն է ներկայացնում  «Լեվ Գրուպի» ողջ աշխատակազմին՝ Ձեր բարձր հովանու ներքո։

-Շնորհակալ եմ գնահատանքի համար, իսկ ես իմ հերթին ցանկանում եմ մեկ անգամ եւս արձանագրել, որ չորրորդ իշխանությունը իր դերն ու նշանակությունը ունի եւ վերջիններիս դատի տալով կամ քննադատելով պետք է գիտակցեն, որ լրագրողը կատարում է իր մասնագիտական առաքելությունը եւ պետք է լրագրողի հետ հաշվի նստել։ Լինելով չորրորդ իշխանության բարեկամը, ինքս էլ եմ տեսնում պոզիտիվ պարտավորություն լինել վերջիններիս կողքին, որովհետեւ առանց չորրորդ իշխանության չի կարող երկիրը ունենալ զարգացում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում