«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Որ մյուս անգամ չափները չանցնեն

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ քպական պատգամավոր Վիլեն Գաբրիել յանն, ինչպես հայտնի է, ստիպված եղավ հայտարարել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նման հայտարարություն նա արեց այն բանից հետո, երբ անսթափ վիճակում Գյումրիում մարտի 30-ին դրսևորել էր պատգամավորի կարգավիճակին անհարիր ու, առհասարակ, անընդունելի պահվածք, այդ թվում՝ հայհոյական արտահայտություններ էր արել այդ պահին իր մասնագիտական պարտականությունները կատարող «Եվրոմեդիա 24» միջազգային հեռուստաընկերության լրագրողի հասցեին: Բացի այդ, դրանից հետո էլ նա անընդունելի (մեղմ ասած) պահվածք էր դրսևորել նաև այլ լրագրողների նկատմամբ:

Ի վերջո, նախօրեին Վիլեն Գաբրիել յանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ ընդունելով, որ պատգամավորին անվայել պահվածք է դրսևորել:

Իրականում ՔՊ-ի ու հատկապես այդ կուսակցության պատգամավորների շարքերում Վիլեն Գաբրիել յանը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, որ «աչքի է ընկել» անհարիր ու անհարգալից պահվածքով, հասարակության հանդեպ ընդհանրապես, լրագրողների հանդեպ՝ մասնավորապես: Ամենաթարմ օրինակը քպական Անդրանիկ Քոչարյանի պահվածքն է, որի համար ո՛չ ինքը, ո՛չ իր խմբակցությունը անգամ ներողություն չխնդրեցին: Բայց սա էլ առաջինը չէ: Երևի թե վերջինն էլ չի լինի՝ հաշվի առնելով այս կուսակցության ու նրա պատգամավորների մեծ մասի էությունը:

Այսինքն, կատարվածը հասարակական մեծ հնչեղություն ստացավ, լրագրողները համախմբվեցին ու համերաշխություն դրսևորեցին իրենց գործընկերոջ (գործընկերների) ու, ընդհանրապես, իրենց մասնագիտական իրավունքները պաշտպանելու առումով և հանրագումարում կարողացան որոշակի «դաս տալ» բոլոր նրանց, ովքեր չափները կորցրել են, նաև «դեղին քարտ» ցույց տալ բոլոր նրանց, ովքեր մտքներովը կանցկացնեն չափները կորցնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության