«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շուշան Պետրոսյանը՝ Սոնա Շահգելդյանի հետ վեճի մասին. Թերթ.am Life

Շոու բիզնես

Թերթ.am Life-ը գրում է․ «Համացանցում լուրեր են տարածվել, որ երգչուհի Սոնա Շահգելդյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր Շուշան Պետրոսյանի ու Ավետ Բարսեղյանի հետ տեղի ունեցած վերջին սկանդալներին` իր խոսքում միաժամանակ ընդգծելով, որ ոչ մի վատ բան չի տեսնում, որ երգում է ներկայիս իշխանությունների կազմակերպած միջոցառումներում՝ ասելով, որ ինքը միշտ էլ եղել է Բանակի կողքին.

 

«Ես շատ լավ եմ վերաբերվում, որովհետև շատ աստվածավախ մարդ եմ, ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված, թե իրենց ինչ եմ արել, երևի խանգարում եմ շատ հարցերում, և´ որպես լավագույն երգչուհի, և´ մարդ, որովհետև PR-ի կարիք ունեն, ինձ են հիշում, ես ավելի եմ բարձրանում, ինձ չեն կարող պախարակել, ես պարապ մարդ չեմ, ինչ-որ մեկից նստեմ, խոսեմ, երևի պատվեր է եղել, որ էդպես խոսեն, չգիտեմ ինչով է պայմանավորված այդ չարությունը, ամենակարևորը սխալը հասկացել են, զանգել են ինձնից ներողություն են խնդրել»,- նշել էր Սոնան։

 

Թեման՝ պարզաբանել ենք երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, ում խոսքով՝ այդ գրառումները ճշմարտության հետ որևէ աղերս չունեն:

 

Երգչուհին նշեց, որ վերջին անգամ Սոնա Շահգելդյանի հետ խոսել է 2018 թվականից առաջ:

«Ես իր համարն անգամ չունեմ»,- ասաց Շուշան Պետրոսյանն ու հավելեց, որ նա իր սիրելի երգչուհիների ցանկում է եղել:

 

«Ես շոու բիզնեսում միակ մարդն եմ եղել, որ հրապարակավ իրեն պաշտպանել եմ, երբ ծաղրում էին իր ռուսերենի «փայլուն» իմացության համար: Ես փաստացի ասացի, որ այս աղջիկը հաղթանակ է բերել ձեզ և փոխանակ հաղթանակով ուրախանաք, ինչի ետևից եք ընկել: Ինքը կարող էր այդ ժամանակ չհասկանալ, որ պետք չէ ռուսերեն խոսել, բայց օպերատորն ու լրագրողը, որ իրեն ուղեկցում էին, ոչ միայն արել են այդ հարցազրույցը, այլև՝ տարածել են:

 

Այսինքն՝ իրար վրա ուրախանալու, կներեք բառիս համար՝ «տժժալու» մոլուցքը այս ժողովրդից դուրս չի գալիս:

 

Հետո 2018 թվին, երբ տեսա նա ինչ արեց, այլևս չեմ խոսում իր մասին: Ու, երբ տեսա իր հարցազրույցը, ուղղակի ծիծաղ առաջացրեց:

 

Նախկին հաղթանակած բանակով երկու պատերազմ հաղթած ժամանակաշրջանը համեմատել այսօրվա՝ մի ամբողջ սերունդ կոտորած իշխանավորների գործունեության հետ, ուղղակի ծիծաղելի է և ողբերգական:

 

Երբ մարդը կույր է լինում և խուլ, չի տեսնում, թե ինչպես հազարամյակների մեջ առաջին անգամ Արցախն առանց հայի է, և այդ ամենի մասին մոռանալ ու կուրորեն, չարացած այդպես հիմար տեքստեր ասելն ուղղակի անհեթեթություն է:

Չգիտեմ ինչ պատասխանեմ, ես ինչպե՞ս կարող եմ իր հետ երկխոսության մեջ մտնել, մարդ ռինգ, որ դուրս է գալիս, պետք է հավասար քաշայինի հետ լինի։ Հասկանո՞ւմ եք, ես ո՞նց իր հետ զրուցեմ»,- ամփոփեց Շուշան Պետրոսյանը»:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան