«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ չի փոխվել, իսկ քաղաքացիները համատարած բոյկոտում են համակարգը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ եկամուտների հայտարարագրման գործընթացի ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը, քաղաքացիներն ահազանգում են, որ այս մասին որևէ իրավական ակտ չկա։ Շատերն ունեն մտավախություն, որ եթե չլրացնեն հայտարարագիրը նշված ժամկետում, որոշ ժամանակ հետո ստիպված կլինեն տույժ ու տուգանքներ վճարել։

Ստացվում է, որ եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն առայժմ մնացել է մայիսի 1-ը։ Հիշեցնենք, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն այս գործընթացի մեկնարկից ի վեր սկսել է իրազեկման մեծ արշավ։ Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում մարզերում և Երևանում՝ պարզաբանելով քաղաքացիներին, թե որոնք են այս գործընթացի խութերը, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հայտարարագիր ներկայացնելիս, ինչու է այս գործընթացը քաղաքացիների պարագայում ոչ նպատակահարմար։
«Փաստը» պարոն Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք փոփոխություններ կատարվե՞լ են հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի հետ կապված։ «Շուտով հանդես են գալու նախաձեռնությամբ, կլինի նախագիծ, որով ժամկետը հետաձգվում է մինչև նոյեմբերի 1-ը։ Դա պարտադիր լինելու է։ Նոյեմբերի 1-ից հետո հայտարարագիր չլրացնելու համար քաղաքացուն ընդամենը ծանուցում են ուղարկելու։ 30-օրյա ժամկետում այն չներկայացնելու դեպքում՝ 5000, ևս 30-օրյա ժամկետում չներկայացնելու դեպքում կիրառվելու է 10000 դրամ տուգանք։ Հետևաբար, մինչև 2026 թվականը բոլորը կարող են շատ հանգիստ լինել։ Համատարած բոյկոտ է, այս պահի դրությամբ 800 հազարից ավելի մարդ հայտարարագիր չի լրացրել։ Հայտարարագրի ներկայացման պարտավորություն ունեցողների մեծամասնության բոյկոտը բավարար է այս գործընթացի չեղարկման հարցում արդյունքի հասնելու համար, բայց մենք շատ հավակնոտ թիրախ ենք սահմանել՝ 700-ից 750 հազար մարդ չպետք է հայտարարագիր ներկայացնի։ Այս դեպքում կկարողանանք ճնշում գործադրել և հասնել հաջողության»,-նշեց Նաիրի Սարգսյանը»:
ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության