«Եթե Սարիկը չլիներ, ապա ավելի ողբալի կլիներ իրենց վիճակը». MediaLab

Մամուլի տեսություն

Medialab-ը գրում է. «Գյումրեցին ընտրել է վատթարագույնի ու ավելի վատթարագույնի մեջ, որովհետեւ անձամբ իմանալով Սարիկ Մինասյանի բարձր հեղինակությունը Գյումրիում, այս իմաստով ասեմ, որ ՔՊ-ն լավ ընտրություն էր կատարել: Որովհետեւ, եթե Սարիկը չլիներ, ապա ավելի ողբալի կլիներ իրենց վիճակը, գուցե Փարաքարից ավելի ողբալի»:

Անդրադառնալով Գյումրիում չհանդարտվող կրքերին, նման տեսակետ է հայտնել Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը:

-Փարաքարը ես չէի առանձնացնի Գյումրու ընտրությունների կոնտեքստից, որովհետեւ, ըստ էության, երեք տարի պայքարեցին, իշխանազրկեցին, գողացան քվեները, երեք տարի պայքարեցին «Ապրելու երկիր» կուսակցության դեմ, բայց փարաքարցիները ծանրակշիռ քվեով ապահովեցին այդ կուսակցության թեկնածուի հաղթանակը:

Նույն կոնտեքստն է՝ այնտեղ էլ քվեարկել են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի:

–Ընտրությունների այս արդյունքներն ինչպիսի՞ հնարավոր քաղաքական զարգացումներ կարող են ազդարարել համապետական մակարդակով։ Որոշ շրջանակներ արդեն խոսում են այն մասին, որ սա կարող է հիմք հանդիսանալ նոր քաղաքական գործընթացների մեկնարկի՝ ներառյալ իշխանափոխության համար

։–Քաղաքականությունից չհասկացող մարդիկ են նման բան ասում, որովհետեւ քաղաքականությունից հասկացող մարդն արդեն իսկ պետք է արձանագրեր, որ այդ գործընթացը սկսվել է: Ոնց կգնա, ոնց կկառավարվի, կփոշիացվի՞ այս մթոլորտը, թե՞ կկապիտալացվի՝ խնդիրը սա է: Իսկ իրականում այս երկու ՏԻՄ ընտրություններով արդեն իսկ սկսվել է Նիկոլ Փաշինյանին մերժելու գործընթացը, ու հաջող ավարտ ունի:

Սրա համար էին այդ շանտաժները, նախորդ օրերի հայտարարությունները: Տեսեք՝ ո՛ւր են հասել, գյումրեցիների գլխից մազ չպակասելու մասին մտահոգ են մարդիկ, որոնք ուղղակի հազարներով գլուխներ կերան»:

Առավել մանրամասները` սկզբնաղբյուրում` https://medialab.am/297955/

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում