«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հիշո՞ւմ եք Թանդիլյանի նիկոլապաշտ, թունոտ ու բոցաշունչ ելույթներն ԱԺ ամբիոնից. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի հանդիպումներն այս անգամ անցկացվել են Արմավիրում։ Հանդիպումներին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Ու ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ բանախոսության ժամանակ էկրանին ցուցադրվել է Հրանտ Մաթեւոսյանի նկարը, ու իբրեւ թե, գրողի խոսքը․ «Բա այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորե՞ս»։ Առաջին հայացքից թվում է՝ ոչ մի զարմանալի բան չկա, բայց այս տողերը, պարզվում է, ոչ մի աղերս չունեն Հրանտ Մաթեւոսյանի հետ: «Դա որեւէ կապ չունի Հրանտ Մաթեւոսյանի հետ։ Վանո Սիրադեղյանի խոսքն է, որը հիմնված է Հրանտ Մաթեւոսյանի «Մեծամորը» էսսեից վերցված մի հատվածի վրա։ Բայց մարդիկ ապրում են սոցիալական ցանցերով, սոցցանցերով են սնվում, ոչ թե` կրթությամբ, որը ոչ թե նորաձեւ է, այլ կրթությունը կրթություն է։ Եվ կրթությունը կենսական անհրաժեշտություն է հատկապես տգետների համար։ Վանո Սիրադեղյանը վերցրել է «Մեծամորից» այդ մի հատվածը եւ դրա վրա արել համապատասխան հրաշալի, հանճարեղ ձեւակերպում, որը հետագայում երեւի անկիրթ մարդկանց միջոցով տարածվել է սոցցանցերում՝ որպես Մաթեւոսյանի խոսք, առանց հասկանալու, որ Վանոն է դա ասել։ Եվ առավել եւս տարածվում է հիմա այն հատվածը, որը որեւէ կերպ Վանո Սիրադեղյանը նկատի չի ունեցել»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է մեծանուն արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ Դավիթ Մաթեւոսյանը

Հիշո՞ւմ եք 2017-2018 թթ.-երին հիմա արդեն «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ նիկոլապաշտ, թունոտ ու բոցաչունչ ելույթներն ԱԺ ամբիոնից: Նիկոլ Փաշինյանը նախ նրա սրտի քաղաքապետի թեկնածուն էր, հետո՝ վարչապետի, դե վերջում էլ գործադիրում իր շեֆն էր, ինքն էլ նախարար այդ կառավարությունում: Իսկ հիմա նա արձանագրում է, որ Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում իրենց թիմը հաղթել է՝ հավաքելով 57 տոկոս ձայն: Ի դեպ, ժամանակին նա «Ելք»-ին՝ Փաշինյան-Մարուքյան-Զավենիչ դաշինքին էր «մեր հզոր թիմ» կոչում: Բայց ամենազարմանալին այն է, որ Թանդիլյանը հիմա ինքն իրեն համարում է ջերմեռանդ ընդդիմադիր ու հայտարարում. «Կան բոլոր հիմքերը արձանագրելու, որ Գյումրին նույնպես ՔՊ չի ընտրել, ու ընդդիմադիրները պարտավոր են պաշտպանել ազատագրված Գյումրին։ Թող որ վերջապես սկիզբ դրվի ՔՊ-ից մեր հայրենիքը ազատագրելու ժամանակաշրջանը»։ Իսկ գուցե ժամանակն է, որ քաղաքականությունն առհասարակ ազատագրվի նաեւ մանեթանդիլյանների՞ց, ովքեր այդպես էլ նեղություն չքաշեցին ներողություն խնդրել Նիկոլ բերելու համար, իսկ հիմա իրենց այնպես են պահում, կարծես, որեւէ կապ չունեն այդ ամենի հետ:

Ի դեպ, միջազգային հանրության լուռ համաձայնությամբ, հերթական ստորացուցիչ քայլն է կատարվել Հայաստանի ու հայության նկատմամբ: Պարզվում է՝ իրեն ֆիթնես մարզիչ ներկայացնող ադրբեջանցի մարդասպան ՔՅԱՄԻԼ ԶԵՅՆԱԼԼԻՆ, ով 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում գյխատել էր հայ ծերունուն եւ այդ ամենը հրապարակել համացանցում ու այդ հանցանքի համար մեկ տարի առաջ 7֊8 ժամ անցկացրել անազատության մեջ Մոսկվայում եւ հետո բարեհաջող Բաքու տեղափոխվել, հիմա հրճվանքով հայտնել է, թե իր դեմ միջազգային հետախուզումը «թշնամի երկիրը հետ է կանչել»` նկատի ունենալով Հայաստանը: Ավելին՝ Զեյնալլին նաեւ տեղեկացրել է, որ իր նման մի քանի մարդասպանների նկատմամբ եւս միջազգային հետախուզումը Հայատանը հետ է կանչել... Եթե սա, իսկապես, ճշմարտություն է, ուրեմն՝ զարմանալու փոխարեն՝ պետք է պարզապես սեւակյան ոճով արձանագրել. «Ո՛վ արդարություն, թող որ ես թքեմ ճակատին քո բաց»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան