«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մարդ չգիտի՝ լա, թե խնդա. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Գյումրիի ավագանու ընտրություններին ընդառաջ զարմանքի, զավեշտի ու զզվանքի զգացողությունների պակաս չկա: Իշխանության խելագարության հասնող ռեպրեսիաները հասավ նրան, որ երեկ, երբ Գյումրիի քաղաքապետի բոլոր թեկնածուների բանավեճը պետք է լիներ Հանրայինի եթերում, ժամեր առաջ ձերբակալվեցին թեկնածուներից ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հայրն ու որդին՝ Կարեն եւ Կամո Գրիգորյանները: «Մեր երկրում վաղուց պատահականություններ չեն լինում»,- արձանագրում է փաստաբան Արսեն Բաբայանը: Ի՞նչ ասես, բարի գալուստ, ավտորիտար, իրական Նիկոլաստան: Ի դեպ, նշենք, որ Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի հորը մեղադրում են ընտրակաշառք տրամադրելու համար, մինչդեռ պարզվում է, որ նախընտրական քարոզչությունից շատ առաջ Գրիգորյանի հայրը բարեկամի խնդրանքով նրանց փողոցում շեբեն է փռել: Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասում է, որ իշխանությունների գործողություններում տրամաբանություն գտնել անհնար է, քանի որ չկա։ «Այդ ամենը ցույց է տալիս, թե ինչ փնթի է կարված գործը։ Իրենց հետաքրքում է գործ կարել, խանգարել հայրենասերներին, այն մարդկանց, ովքեր Գյումրիում հարգանք ու պատիվ են վայելում։ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը նույն գործողությունն իրականացրել է համայնքի բյուջեի հաշվին, իրեն, կարծես թե, Հակակոռուպցիոն չեն բերել։ Մենք գործ ունենք արդեն մառազմի հետ»,- նշել է Մամիջանյանը։ 

Ոչ պակաս զարմանալի է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունով առաջադրված քաղաքապետի թեկնածու ԱՐՏՅՈՄ ՂԱՐԱՂԱԶԱՐՅԱՆԻ հետ կապված պատմությունը: Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից մեկի առաջին համարը, որը նաեւ, ըստ էության, համայնքապետի թեկնածուն է, Թուրքիայի կացության փաստաթուղթ ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գյումրու համայնքապետի պաշտոնակատար, ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը:Թե ո՞վ է այդ թեկնածուն, Մինասյանը չի նշել՝ հնարավորություն տալով, որ այդ մասին վերոնշյալ անձը բարձրաձայնի: Արձագանքը չուշացավ: Պարզվում է՝ Գյումրիում համայնքապետի թեկնածուներից Թուրքիայում կեցության իրավունք ունի քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունից պնդում են, թե՝ դա «վիզային փոխարինելու համար է վերցվել»։ Այն նաեւ ժամկետանց է: Թու-թու-թու, սատանի ականջը խուլ, բայց հիշում եք չէ՞, թե ինչպես Ալեքսանդրապոլն առանց մի կրակոցի նախորդ դարասկզբին հանձնվեց թուրքերին: Ի՞նչ իմանաս, գուցե Ղարաղազարյանի դեպքում, ինչպես ասում են, կեցությո՞ւնն է որոշում գիտակցությունը։

Իսկ Գյումրիի ՔՊ-ական քաղաքապետի թեկնածու ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, զբաղված է, որպես նախընտրական քարոզարշավ, քաղաքացիներին խոստումներ տալով, թե նրանց թաղումը տեղը տեղին կկազմակերպի: Ուրիշ ի՞նչ էիք սպասում հրապարակում դագաղներ պտտելով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուից: «94 տարեկան եմ, որ մեռնեմ, դու կթաղես»,- դիմելով Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանին՝ ասել է տարեց բնակչուհին: Մինասյանն էլ տեսախցիկների առաջ արձագանքել է. «Պրոբլեմ չունես, նորմալ թաղում կկազմակերպենք: Հացով, բանով, ղայդով կենեմ… Չէ, մի մեռի, տատ ջան, լավ եղի: Կատակ կենեմ: Աստված ինչքան կյանք է տվել, պետք է ապրես»: Մարդ չգիտի՝ լա, թե խնդա:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան