«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վատիկանը, որպես պետություն, գլոբալիստների կարևոր ջոկատներից է՝ նրանց դաշնակիցն ու սպասարկուն․ Պատմաբան

Թեմա

Եթե հայերը մի փոքր ավելի լավ իմանային հայոց պատմությունը, ապա այսօր այդքան չէին զարմանա Հռոմի պապի և Վատիկանի խորքային հակահայկականությունից՝ մասնավորապես հայասպան պետության՝ Ադրբեջանի հետ ջերմ հարաբերություններ ունենալուց, հայոց պատմությունը կեղծողներին խրախուսելուց և հարթակ տրամադրելուց, Ադրբեջանում հայոց ցեղասպանության հետքերը սրբելու ջանքերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության շահերը վաճառելու պատրաստակամությունից,-նման նկատառում է արել պատմաբան Արմեն Այվազյանը, ընդգծելով․

-Եթե մի փոքր էլ ուսումնասիրած լինեին համաշխարհային պատմությունը, ապա ծանոթ կլինեին Հռոմի պապերի և կաթոլիկ եկեղեցու՝ Ամերիկաներում և այլուր բնիկ ժողովուրդների բնաջնջումը գաղափարապես ապահովելու դերին։

Եթե մեր հայրենակիցները մի փոքր էլ միջազգային քաղաքականությունից գլուխ հանեին, ապա կհասկանային, որ Վատիկանը, որպես պետություն, գլոբալիստների կարևոր ջոկատներից է՝ նրանց դաշնակիցն ու սպասարկուն։ Այդ փաստից էլ կարող էին մի քանի այլ հետևություններ անել։ Բայց այդ ամենը հասկանալու համար անհրաժեշտ էր, նախևառաջ, որպեսզի Հայաստանը, որպես պետություն, և Հայոց եկեղեցին, որպես ազգային կառույց, ի սկզբանե վտանգավոր սիլի-բիլիներ չանեին հակահայ Հռոմի պապի և Վատիկանի հետ, այլ, դիտելով նրանց այնպիսին, ինչպիսին կան, որդեգրեին այդ հակառակորդի հետ կոշտ ու արժանապատիվ հարաբերությունների ուղին։ Ավաղ, այդ հայկական ազգային պետությունը չի ձևավորվել, իսկ մեր եկեղեցին էլ Վատիկանի հետ անտեղի մտերմություն է ցուցաբերում։ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի մասին խոսել իսկ չեմ ուզում..

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան