«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀՀ վարչապետը մեծ հարգանք է վայելում նախագահ Էրդողանի ապարատում․ Ստամբուլահայ խմբագիրը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Թուրքիայի հայ համայնքը ապրիլի 24-ը որեւէ կերպ չի ընդգծելու, առհասարակ, 2020թվականից հետո հատկապես տեղի հայերը այլեւս որեւէ կերպ իրենց ընդվզումը չեն արտահայտում ցեղասպանության վերաբերյալ։  Պարզապես հայերին թույլատրված չէ որեւէ միջոցառում իրականացնել, որպեսզի որեւէ կերպ ոգեկոչենք մեր ցեղասպանված նախնիններին։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող Ակոս շաբաթաթերթի խմբագիր ԲԱԳՐԱՏ ԷՍՏՈՒԿՅԱՆԸ, նկատելով․

-Էրդողանը եւ նրա կլանը այս հարցին ամենախիստն են վերաբերում, որեւէ հայ չի կարող ընդվզել։ Տեղի հայերը ցեղասպանության ճանաչմանը միտված որեւէ քայլ չեն կարող անել, քանի որ այլեւս նպատակահարմար չեն տեսնում իրենց սեփական անձը՝ Դինքի պես զոհելով ցեղասպանության հարց բարձրացնել։ 

-Դա որեւէ կերպ կապ ունի՞ ՀՀ վարչապետի՝ ցեղասպանության ուրացմանը միտված հայտարարություններով։

-Ոչ, առհասարակ այն ինչ ասվում կամ խոսվում է Հայաստանում այստեղ որեւէ արձագանք չի գտնում, հատկապես նման թեմաները։ Պարզապես տեղի հայերը այլեւս չեն ցանկանում Դինքի նման զոհաբերվել։ Ինչ խոսք մենք մեր հրապարակումներում, հրապարակային ելույթներում ասում ենք-խոսում, այսինքն մատաղ սերնդին փոխանցում ենք այն ինչ եղել է, բայց դրա դեմ պայքարն այլեւս նախկինը չէ։

-Պարոն Էստուկյան, իսկ ինչպե՞ս են վերաբերում թուրքական իշխանությունները ՀՀ ղեկավարին։

-Շատ բարիացկամ, ՀՀ վարչապետը մեծ հարգանք է վայելում նախագահ Էրդողանի ապարատում, ու դա այն պատճառով, որ նա միակն է, ով ցանկանում է խաղաղություն։ Առհասարակ Թուրքիայում դրական են վերաբերում ՀՀ ղեկավարին եւ առհասարակ հայ ժողովրդին, այլ բան է Ադրբեջանում․․․

-Այսինքն Թուրքիայի փոքր եղբայրը այդքա՞ն էլ չի սիրում ՀՀ ղեկավարին։

-Գիտեք , դա Հայաստանում է միայն, որ կարծրացած է, թե Ադրբեջան է Թուրքիայի փոքր եղբայրը, այստեղ իրականությունը լրիվ այլ է՝ Ադրբեջանն է իրականում Թուրքիայի ավագ եղբայրը, այո Թուրքիայի թելադրողը Բաքվի վարչակարագն է։ Եվ եթե Ադրբեջանը որոշեց ինչ-որ բան, Թուրքիան պարզապես գլխիկոր ենթարկվում է։ Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա ես չգիտեմ, թե Ադրբեջանում ինչպես են վերաբերում ՀՀ-ի ղեկավարին, բայց հրապարակային գործողություններից ակնհայտ է, որ այդքան էլ դրական վերաբերմունք չկա, ինչքան էլ, որ Հայաստանը ջանում է։

-Հնարավոր համարո՞ւմ եք այս շրջանում Ադրբեջանի կողմից հարձակում։

-Այն որ Ադրբեջանը փորձում է հզորի դիրքից հանդես գալ դա չի քննարկվում, բայց ըստ իս այս պահին Ադրբեջանը պատերազմ սկսելու լեգալ մանդատ է փնտրում, որը դեռ չի կարողանում ձեռք բերել։ Պատահական չէ ադրբեջանկան կողմի հայտարարությունները սահմանային իրավիճակի վերաբերյալ։ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան