«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է

Ներքաղաքական

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն կազմի Ռուսաստանի հետ: Այս հայտարարության  մեկնաբանության խնդրանքով «Իրավունքը» դիմել էր  «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման  համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին, ով նշել էր․

-  Նախ շնորավորում եմ պարոն Ղուկասյանին  այդ հաղթանակի կապակցությամբ եւ իր Գյումրու քաղաքապետ  ընտրվելը համարում եմ ամբողջ  ընդդիմության հաղթանակը: Մեզ համար նաեւ ուրախալի է, որ  Վարդան Ղուկասյանը առաջադրվել է Կոմունիստական կուսակցությունից, որը մեր Շարժման գործընկեր կուսակցությունն է: Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, ապա Հայաստանը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության լիիրավ անդամ դարձնելը մեր Շարժման  պաշտոնապես հայտարարված  ծրագիրն է եւ մենք ուրախ ենք, որ այդ գաղափարը ավելի ու ավելի է տարածվում մեր հասարակության  մեջ եւ  Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է դրան: Մենք հույս ունենք, որ Գյումրին  իր նորընտիր քաղաքապետի առաջնորդությամբ  կդառնա այն կենտրոններից մեկը, որտեղից  Հայաստանը Միութենական պետության մեջ անդամակցելու գաղափարը  իր հաղթական արշավը կունենա ամբողջ Հայաստանով մեկ: Մենք հույս ունենք, որ մոտակա ժամանակներս  կձեւավորվի ակտիվ համագործակցություն մեր Շարժման եւ Գյումրու քաղաքապետի ու ավագանու միջեւ եւ մենք կանցկացնենք Գյումրիում Հայաստանի ապագայի վերաբերյալ կոնֆերանսներ, կլոր սեղաններ եւ այլ միջոցառումներ: Եկել է ժամանակը, որ մեր ժողովրդի  հայրենասեր, առաջադեմ եւ գիտակից հատվածը ստանձնի պատասխանատվություն եւ իր ձեռքը վերցնի  մեր երկրի  ապագան կառուցելու կարեւորագույն  գործընթացը: Եվ կարծես թե այդ գործընթացը կարող է մեկնարկել Գյումրիից, ինչը նաեւ պատմականորեն  հիմնավորված է:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման  համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի շնորհավորական ուղերձին արձագանքել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը․

-Շնորհակալ ենք, զգացված ենք, մեծ սիրով Գյումրիում սպասում եմ Հայկ Բաբուխանյանին։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան