«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նման սկանդալին առնվազն պետք է հաջորդեր վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Շենգավիթի թաղապետարանում քննչական գործողություններ են իրականացվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում կան ձերբակալված անձինք թաղապետարանից: «Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս եւ համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է եւ նշանակում է դավաճանել ժողովրդին: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը այս պահին կլռեմ», - ահա այսպիսի հուզիչ տեքստով է մեկնաբանել վերոնշյալը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար ՌԱԶՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ եւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մոտ էլ գանգատվել, թե ԶԼՄ-ների կողմից տարածվել էին լուսանկարներ, որոնք կարող էին ապակողմնորոշել հանրությանը: «Տպավորությունն այնպիսին էր՝ կարծես ինձ են ձերբակալել: Իրականում ե՛ւ զավեշտալի էր, ե՛ւ տխրեցնող... Դեպքը տեղի չի ունեցել վարչական շենքում եւ վարչական ղեկավարի ներկայությամբ. դա եւս լրատվամիջոցների կողմից ամբողջությամբ հակառակ ուղղությամբ ներկայացվեց»,- ասել է նա: Փաստորեն, ստացվում, որ այն, ինչ չի կատարվել իր աչքի առաջ, ուրեմն՝ իր հետ որեւէ կապ չունի՞: Ի վերջո, որեւէ մեկը չի ընդունելո՞ւ, որ եթե աշխատակիցները կաշառակեր են, ուրեմն՝ ղեկավարն իր տեղում չէ կամ «փայ» ունի դրա մեջ: Ի՛ր կադրերն են, ի՛ր համայնքն է, ինչպես Փաշինյանը կասեր, գուցե թիվ մեկ մեղավորը չէ, բայց թիվ մեկ պատասխանատուն ինքն է, հետեւապես, նման սկանդալին առնվազն պետք է հաջորդեր վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը:

Իսկ Ալավերդիում պարեկային ծառայության աշխատակիցները քաղաքացուց ո՛չ ավել, ո՛չ պակաս պահանջել են, որ անձնական զննության նպատակով իջեցնի իր տաբատը: Այս մասին երեկ ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովում ՄԻՊ տարեկան զեկույցի քննության ժամանակ տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նրա խոսքով` քաղաքացին հրաժարվել է դա անել փողոցում, եւ նրան տարել են ոստիկանություն, ձերբակալել խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հատկանիշներով։ Բայց զարմանալին ու զարհուրելին ոչ միայն այս դեպքն է, այլ Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ պատասխանը: «ՀՀ-ում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի գործերով քննությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Առաջին բանը, որ իմ խոսքում նշեցի՝ գործերի անհապաղությունն է»,- ասել է նա: Իբր ի՞նչ, հիմա դատապարտո՞ւմ է ՄԻՊ-ը տեղի ունեցածը, թե՞ ոչ, գործերի անհապաղությունից դրդված կարելի՞ է քաղաքացու տաբատը փողոցում իջեցնել, թե՞ ոչ: Եվ վերջապես, միջազգային ստանդարտներից դուրս՝ բարոյական չափ գոյություն ունի՞ այս երկրում, թե՞ ոչ:

Ամերիկյան Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էլ ոչ պակաս ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով նրան, որ USAID-ին ոչ միայն նախապատրաստել է ու ֆինանսապես աջակցել Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած «հեղափոխությանը», այլեւ հող է նախապատրաստել Արցախի հանձնման համար: Այդ քարոզչության վրա երկու հարյուր միլիոն ԱՄՆ դոլարից ավելի գումար է ծախսել՝ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ու բլոգերների վերապատրաստման համար: Իհարկե, զարմացած չենք` ասվածի հետ կապված, քանի որ առնվազն «Իրավունք»-ի ընթերցողները լավ գիտեին այս մասին, բայց զարմանալի է, որ այս մասին արդեն բարձրաձայնում է ամերիկյան համալսարանի դոկտորը:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան