«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցություն կտրվի

Տնտեսություն

Վարկառու այն ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված է անհուսալի դասով, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, աջակցություն կտրվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Միջոցառման շրջանակում շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը, աջակցության՝ որոշմամբ սահմանված հիմքով դադարեցվելը կամ պարտավորության օրենքով սահմանված հիմքով դադարելը։

Դիմումների ընդունման ժամկետ է սահմանվել 2025 թվականի փետրվարի 1-ից 2026 թվականի հունվարի 31-ը։

Միջոցառումն իրականացնելու նպատակով 2025 թվականի առաջին եռամսյակում (առաջին եռամսյակում վճարվել է միայն մարտ ամսվա համար) շուրջ 3000 շահառուի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ 121.5 մլն դրամ։

Ներկայացված նախագծով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության Հարկային եկամուտներից և պետական տուրքերից հատկացնել 209 մլն դրամ:

Գնահատականներում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2025 թվականի փետրվար ամսում ներկայացրած դիմումներով շահառու է ճանաչվել 1896 անձ, որոնց վարկային պարտավորությունները 2025 թվականի մարտ ամսում մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 264-Ն որոշմամբ հատկացված 121․5 մլն դրամ գումարից հատկացվել է շուրջ 70,625.0 հազար դրամ (աջակցությունը տրամադրվում է շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից): 1 շահառուի գծով հատկացված գումարը կազմել է 37,249 դրամ։

Ըստ այդմ, հատկացված գումարի մնացորդը կազմում է 50,875.0 հազար դրամ (121,500,000-70,624,000):

2025 թվականի մարտ ամսում (փետրվար ամսվա դիմումներով) աջակցություն ստացած 1896 շահառուների վարկային պարտավորությունները նաև 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար մարելու նպատակով անհրաժեշտ գումարի չափը կազմում է 141,250.0 հազար դրամ (70,625 x 2 ամիս):

Միաժամանակ, 2025 թվականի մարտ ամսվա ընթացքում դիմումներով շահառու է ճանաչվել 1072 անձ, որոնց միջոցառման շրջանակներում աջակցություն պետք է տրամադրվի 2025 թվականի ապրիլ ամսից: Այդ շահառուների վարկային պարտավորությունները 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար մարելու նպատակով անհրաժեշտ գումարի չափը կազմում է շուրջ 62,810.0 հազար դրամ (31,405.0*2): Եկամտային հարկի գումարը գնահատվել է 25.03.2025 դրությամբ ՊԵԿ բազայում առկա տեղեկատվությամբ։

Միջոցառման իրականացման ընթացքում ենթադրվում է նաև, որ 2025 թվականի ապրիլ ամսվա ընթացքում շուրջ 1500 նոր անձ կդառնա միջոցառման շահառու՝ 2025 թվականի մայիս ամսից: Եվ նրանց վարկային պարտավորությունները 2025 թվականի մայիս ամսվա համար մարելու նպատակով անհրաժեշտ գումարի չափը կկազմի շուրջ 50 մլն դրամ:

Հաշվարկի հիմքում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2025 թվականի փետրվար և մարտ ամիսների ընթացքում դիմած շահառուների միջին թիվը կազմում է շուրջ 1500 անձ ((1896+1072)/2): Բացի դրանից, ապրիլ ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել օրենսդրական փոփոխւթյուն, որով շահառու կարող են դառնալ այն անձինք, ում վերաբերյալ տվյալները օրենսդրությամբ սահմանված են, որպես սահմանափակ։

2025 թվականի ապրիլ ամսվա ընթացքում դիմումներով շահառու ճանաչվելիք 1500 անձ միջոցառման շրջանակներում տրամադրվելիք աջակցությունը կկազմի 55,874.0 հազար դրամ (1500*37,249 դրամ)։

Այսպիսով, միջոցառման շահառուների վարկային պարտավորությունները 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար մարելու նպատակով անհրաժեշտ ֆինանսավորման չափը կազմում է շուրջ 209,032 հազար դրամ (141,250+62,810+55,847-50,875)՝ հաշվի առնելով 50,875.0 հազար դրամ մնացորդը։

Հարկ է նշել նաև, որ 07.04.2025 թ. դրությամբ որոշմամբ հաստատված միջոցառումից օգտվելու համար ներկայացված դիմումներից շուրջ 3200-ը հաստատվել են, որոնցից 680-ը վերջին 3 ամսում ձեռք են բերել ֆորմալ զբաղվածություն:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան