«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր hայրենիքի վերջին կտորը. Հայտնի հետաքննող լրագրող

Թեմա

Մեր գործընկեր, հայտնի հետաքննող լրագրող, Newsmedia.am էլ.օրաթերթի հիմնադիր-ղեկավար Գայանե Զարգարյանը անդրադարձել է 1915 թվականի անմեղ զոհերի 110-ամյա հիշատակին, կոչ անելով չշրջել Հայ ազգի պատմության ամենացավոտ էջը, հակառակ պարագայում սերունդների ամոթին ու վրիժառության ենք ականատես լինելու. 

- Մենք երբեք չպետք է անտեսենք մեր պարտականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որովհետև այդպիսի մեծ ողբերգությունները մայրենի լեզու չունեն, և երբ այդպիսի ոճրագործություն ես գործում որևէ ժողովրդի հանդեպ, դա բոլոր ժողովուրդների դեմ է։ Աշխարհը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից՝ ներառյալ Համիդյան ջարդերը, կամ Ադրբեջանում տեղի ունեցած հայկական կոտորածները, և միայն մինչ օրս աշխարհում տեղի ունեցող ցեղասպանություններն ու կոտորածներն իրապես դատապարտելու դեպքում է հնարավոր այնպես անել, որ այլևս այդպիսի ոճիրները չկրկնվեն։
Ինչպես 1915թ․-ին, ավելի քան մեկ դար անց, Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հասարակական կարծիքը և պատմական իրողությունը: Թուրքիայի ժխտողականության և արդարացման քաղաքականությունն ու գործողությունները բացահայտորեն հարկադրված են վայրագ հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարին, խարխլելով ցեղասպանությունների իրագործման կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության համառ ջանքերը։  
1915 թվականը հավերժ դաջված է մեր սրտերում և հոգիներում։ Մենք պարտավոր ենք հիշել մեր պատմությունը, առավել ևս դրանում տեղ գտած ողբերգություններն ու արհավիրքները։ 
Ժամանակակից Թուրքիան, ցավոք, այսօր շարունակելով նախնիների հանցավոր ուղին, ջանում է թաքցնել և խեղաթյուրել իրականությունը` դառնալով մեղսակից 110  տարի առաջ տեղի ունեցած հանցագործության:
Այսօր էլ թուրք-ադրբեջանական տանդեմը, խաղաղասիրության ու մարդասիրության կեղծ քողի ներքո, շարունակում է նախնիների կիսատ թողած գործը:
Այսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր hայրենիքի վերջին կտորը:
Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու:
Թող Աստված լուսավորի բոլոր անմեղ զոհերի ոգիները, ուժ ու կորով տա մեր ժողովրդին

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան