«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանում է ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո Մենիլոն

Մշակութային

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ապրիլի 25-ին՝ ժամը 19:30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կհյուրընկալի մոդեռն դաշնակահար և իմպրովիզատոր Թիբո Մենիլոյին (Ֆրանսիա)։

Մենիլոն հայտնի է իր ինքնատիպ ու չկրկնվող երաժշտական մոտեցումներով․ նա ներդաշնակորեն համադրում է դասականը ջազայինի հետ։ Լինելով հայտնի ֆրանսիացի ջազ դաշնակահար, «սերունդների ուսուցիչ» բնորոշումը ստացած Ռոժե Մենիլոյի թոռը՝ դաշնակահարը մեծացել է արվեստագետների ընտանիքում՝  ժառանգելով ու ավելի կատարելագործելով իր երաժշտական ունակությունները: Արդյունքում ձևավորել է իր ուրույն ստեղծագործական ձեռագիրը։ Նրա երաժշտության վրա զգացվում է այնպիսի վարպետների ազդեցությունը, ինչպիսիք են Ջոն Կոլթրեյնը, Թելոնիուս Մոնքը, Կիթ Ջարեթը, Չիկ Կորեան ու Բիլ Էվանսը։ Թիբո Մենիլոն իր ելույթներում համադրում է զգացմունքն ու տեխնիկան։ Դաշնամուրի միջոցով նա ոչ միայն կատարում է երաժշտական ստեղծագործություններ, այլև կարծես ներկայացնում է պատմություններ՝ հանդիսատեսին տանելով յուրահատուկ հոգևոր ճանապարհներով։ Նրա իմպրովիզացիաները երաժշտության լեզվով մատուցվող պատումներ են մարդկանց ու տիեզերքի մասին։

Հատկանշական է դաշնակահարի ամուր կապը Հայաստանի հետ․ նրա կինը՝ հայուհի Արմինե Օհանյանն է՝ Ֆրանսիայում ստեղծագործող հագուստի դիզայներ, ով լայն ճանաչում ունի ֆրանսիական նորաձևության ասպարեզում իր յուրահատուկ ձեռագրով։

Ապրիլի 25-ին (ուրբաթ) կայանալիք համերգը հայ հանդիսատեսի համար ևս մեկ հնարավորություն է՝ բացահայտելու Թիբո Մենիլոյի եզակի երաժշտական աշխարհը։ Կներկայացվեն իմպրովիզացիոն կատարումներ՝ ոգեշնչված Բախից, Ռավելից, Դեբյուսիից, Մեսիանից, Սկարլատիից, Կոմիտասից, Գյուրջիևից,  Սթիվ Ռայխից ու Քեյթ Ջարեթից։ 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան