«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ոչ թե 3, այլ 13 միլիոն ենք. ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը միացավ Ջահերով երթին

Մշակութային

Երեւանում է ֆրանսահայ երգիչ, դերասան ԵՍԱՅԻ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ՝ հանրահայտ աստղ, որը ոչ միայն ձայն ունի, այլ նաեւ ազգային ոգի: «Իրավունք»-ի տեսախցիկը ֆիկսել է, որ նա հազարավոր հայորդիների հետ մասնակցեց  Ջահերով երթին՝ Հանրապետության հրապարակից մինչեւ Ծիծեռնակաբերդ։ Ի դեպ, սա նրա առաջին մասնակցությունը չէր։ Դեռեւս 2016 թվականին, երբ նա առաջին անգամ միացավ Ջահերով երթին, «Իրավունք»-ի հետ զրույցում նշել էր, որ իր պարտքն է համարում միանալ այն հազարավոր մարդկանց, ովքեր Երեւանի կենտրոնից մինչեւ Ծիծեռնակաբերդի բարձունքն են գնում ոտքով ու իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1,5 միլիոն նահատակներին:

«Ինձ համար շատ կարեւոր է այս ամենը, որովհետեւ իմ պապիկս՝ Նշանն էլ է 1915 թվականի միջով անցել: Ցեղասպանության ժամանակ պապիկս ընդամենը 6 տարեկան է եղել եւ բախտի բերմամբ է մազապուրծ եղել Խարբերդից: Նա ինձ է փոխանցել հայկական ուժն ու բարությունը: Այսօր միասին քայլում ենք դեպի Ծիծաեռնակաբարդ, տխուր օր է, բայց ես զգում եմ հայի ջերմությունն ու միասնության ուժը»,- ասել է Եսայի Ալթունյանը:

Ըստ ֆրանսահայ երգչի, ամեն սփյուռքահայ պետք է Հայաստան գա դժվարին օրերին, որպեսզի Ցեղասպանությունը նորից չկրկնվի, որ աշխարհը չմտածի, թե մենք միայն 3 միլիոն ենք:

«Ո՛չ պատերազմին, ես այստեղ եմ՝ Հայաստանում, որովհետեւ ուզում եմ աջակցել մեր ժողովրդին , մեր սահմաններին կանգնած  զինվորներին: Եթե ազերիները պատերազմ՝ Ցեղասպանություն են ուզում իրականցնել, ապա թող իմանան՝ ոչ թե 3, այլ 13 միլիոն ենք, Սփյուռքը Հայաստանի թիկունքում է: Կարեւոր է, որ ամեն սփյուռքահայ Հայաստանի համար դժվարին օրերին այստեղ լինի: Ես հիշում եմ եւ պահանջում՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սա է իմ կոչը բոլորին», - շեշտել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Չեմ մոռանա» երգի հեղինակը:

Նշենք նաեւ, որ երգչի Նշան պապը ժամանակին գիրք է հրատարակել, որպեսզի երբեք չմոռանա իր եւ 1915 թվականին հայ ժողովրդի հետ կատարվածը։ Գիրքը կոչվում է «Անապատի երեխան»: Եսային հավատում է, որ հիմա իր ժամանակն է խոսելու եւ երգելու պատմության այս ողբերգական ժամանակահատվածի մասին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան