ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հասարակություն

 1920 թվականին թուրքերը ներխուժել են մեր Շիրակի մարզի Հայրենյաց /այն ժամանակ Սոնգյուռլի /գյուղ։ Ռոզա տատիկիս/հայրիկիս մոր / երկու եղբայրները Հուսիկը, ով բժիշկ ու գիտնական էր, նա ավարտել էր Դորպատի համալսարանը, տիրապետում էր 8 լեզուների և Գևորգը, ով զինվորական էր, եկել էր Սարիղամիշից։ Նրանք իմանալով, որ թուրքերը ներխուժել են մեր գյուղ, եկել են գյուղ, փորձել պաշտպանել գյուղացիներին, ծերերին, երեխաներին ու կանանց։

Գյուղացիներից շատերը գյուղի ձորակի քարանձավներում էին պատսպարվել, սակայն դաժան թուրքերը երկու եղբայրներին Գևորգին ու Հուսիկին և կապել են ձիուց, քարշ տալով տարել Ջաջուռի ջարդի /Հերհերի /ձորն գլորել ու այրել։ Նրանցից բացի, գյուղից տարել են նաև 80 հոգու և գլորել ձորը, դաժանաբար սպանել։ Այնքան շատ են եղել այդ մարդիկ, ձորից գլորված, որ կենդանի մարդ էլ է մնացել, մեր գյուղից Խանաև անվամբ։ Նա, թևը ջարդված մնացել է դիակների կույտի տակ, սուտմեռուկի է տվել։ Երբ նկատել է թուրքերի հեռանալը, ելել է դիակների տակից ու սողեսող փախել եկել գյուղ, պատմել գյուղացիներին դաժան տեսարանը։ Հետո Խանաևի լեզուն բռնվել է, սակայն մի քանի տարի ապրել ու մահացել է։

Այս պատմական լուսանկարը քարանձավի մեջ է մնացել շուրջ 10 տարի, Գևորգի աղջիկը Հեղինեն քարանձավի միջից հանել է ու տվել Ռոզա տատիկիս, ասել, որ կպահես այս նկարը ու միշտ կհիշես, թե ինչ դաժան են վերաբերվել թուրքերը եղբայրներիդ հետ։

Թուրքը մնում է թուրք ու ոչ մի բարեկամություն չի կարելի անել նրանց հետ։ Այս նկարը մենք պինդ պահում ենք մեր գերդաստանի ալբոմում և նույնիսկ չենք ցանկանում այն հանձնել Հայոց ցեղասպանության թանգարանին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում