Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ավանդական Ջահերով երթը մշտապես մեկնարկում է` հրապարակում Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներն այրելով: Բնական կլիներ, որ դրա շուրջ աղմուկ ու հիստերիա բարձրացնեին հարեւան թշնամիները, բայց արի ու տես, որ դրանից ամենից շատ սրտնեղել է ո՛չ ավել, ո՛չ պակաս սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու իր «Հանրապետություն» կուսակցության անդամները: «Կատեգորիկ դեմ եմ ինքնահաստատման և խիզախ երևալու նպատակով այլոց դրոշներն այրելուն, որ անլուրջ ու ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ...»,-ասել է Արամ Զավենիչը: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն էլ գրել է. «Թուրքիայի դրոշ վառելն էլ արդեն որեւէ մեկի վրա չի ազդում, դիվանագիտական հարաբերություններ լինեին՝ Անկարան նոտա էր տալու: Հիմա մի քանի ամիս հայ-թուրքական բանակցություններ չեն լինի: Էրդողանին ասում ես՝ ես սպանելու եմ քո դեսպաններին, բայց չես սպանելու... Պոռոտախոսությունն ու ահաբեկչությունը հակահայրենասիրություն ու հակահայկականություն են: Սոսկ»: Ու այսպես շարունակ: Չէ՛, ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել, հնարավոր չէ, որ այս մտքի տեր անձը լինի սպարապետի եղբայրը, ում կուսակցության ներկայացուցիչներն էլ կրկնում են նույնը՝ առանց ամաչելու: Հազար ամո՛թ…

Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները Հանրապետության հրապարակում այրելուն անդրադարձել է նաեւ նախկինների օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած, բայց նախկիններից «աբիժնիկ» մնացած Վիկտոր Դալաքյանի դուստրը՝ նորաթուխ քաղաքագետ ԼԻԼԻԹ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ: Նա էլ նույն Փաշինյանի ընտանեկան լրատվականով հարց է բարձրացնում, թե ինչու ՌԴ-ի դրոշը չեն այրում Ջահերով երթի ժամանակ: Օրինակ, հետաքրքիր է՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնող Փաշինյան Նիկոլն ունի՞ պատասխան, թե ինչու են հենց նման քաղաքագետները հայտնվում իր անվան հետ ուղիղ կապ ունեցող լրատվականում: Ինչ վերաբերում է հայր եւ դուստր Դալլաքյաններին, ժամանակին բավական դիպուկ նրանց անդրադարձել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը. «Իմանալով Դալլաքյան Լիլիթի հոր «փառապանծ» ու «սկզբունքային» ճանապարհը, համոզված եմ` մյուս տարի իր ասածի լրիվ հակառակն է ասելու»:

Բացահայտվեք, տիկնայք եւ պարոնայք թրքասերներ, «դուխո՛վ»: Արդեն ավանդույթ է դարձել, որ հենց հարեւան ցեղասպաններին պաշտպանելու թեմա է լինում, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը շտապում է զանգահարել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ: Դե նա էլ միշտ պատրաստ է փեշերը փռելու՝ միայն թե սորոսականներին, թուրքերին ու ԼԳԲՏ-ականներին բան ասող չլինի: Բայց, այդուհանդերձ, հետաքրքիր է՝ արդեն բավական պատկառելի տարիքում Ռուբեն Բաբայանը հե՞չ մի պահ դիսկոնֆորտ չի զգում` ամեն անգամ մշակութային գործիչից գործիք դառնալով: Այսպիսով՝ Ռուբեն Բաբայանը կարծում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներն ամեն տարի այրելն ամենեւին ուժեղացման ցուցիչ չէ. «Դրոշներ այրելը թույլության ու խեղճության նշան է, եւ քանի որ մենք զբաղված ենք նրանով, որ տարեկան մեկ անգամ այրում ենք այդ դրոշները, արձանագրում ենք, որ թույլ ու խեղճ ենք, եւ մեր միակ զենքը այդ դրոշն այրելն է։ Ուժեղ ժողովուրդն իրեն նման գործողություն թույլ չի տա»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում