Բացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարություն

Տնտեսություն

«Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոնը, որպես պետական և հանրային շահի պաշտպանությունն առաջնահերթություն համարող հասարակական կառույց, վերջին չորս ամիսների ընթացքում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում իրականացրել է աննախադեպ ուսումնասիրություն, որի արդյունքները անհետևանք մնալ չեն կարող։

 

Այս մասին ասված է կենտրոնի հայտարարության մեջ, որում, մասնավորապես, նշվում է․

 

Մեր կողմից կատարված փաստահեն ուսումնասիրությունները, որի արդյունքում պետական տարբեր կառույցների, այդ թվում՝ ԱԱԾ, ՊԵԿ, Կենտրոնական բանկ, ՀՀ կառավարություն, ֆինանսների նախարարություն, անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, ուղղել ենք շուրջ 18 պաշտոնական նամակ՝ ավելի քան 130 կոնկրետ հարցադրումներով և պահանջներով, փաստում է այն մասին, որ ոլորտը պարունակում է լրջագույն ռիսկեր, որոնք հարվածում են թե՛ ազգային անվտանգությանը, թե՛ յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական և անձնական իրավունքներին։

 

Վերլուծությունները բացահայտեցին վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ-ում գործնականում դուրս է պետական վերահսկողությունից։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներ՝ «Գիտակից հասարակություն» ՀԿ-ն՝ խորքային ուսումնասիրությունից հետո, իրավական գնահատական ստանալու պահանջով պաշտոնապես դիմում է ՀՀ գլխավոր դատախազություն։

 

Դատախազությանն ուղղված շուրջ երեք տասնյակից ավել հարցերը որոնք մենք բարձրացրել ենք հասարակության և պետության շահի պաշտպանության համար, վերաբերում են՝

2018-2024 թ․թ․ 26.6 տրիլիոն դրամ խաղադրույքների և 26,1 տրիրլիոն դրամ շահումների ծագմանը և շահառուներին։

 Պետական համակարգում հնարավոր կոռուպցիոն կապերին, հովանավորչությանն ու անպատժելիությանը։

 Քաղաքացիների անձնական ու կենսաչափական տվյալների ապօրինի հավաքագրմանը և փոխանցմանը։

 Խաղային մանիպուլյացիաներին՝ ծրագրավորված շահումների և քաղաքացիների համակարգային պարտությունների միջոցով։

 Պետության անգործությանը՝ երբ պետական կառույցները չեն կարողանում կամ չեն ուզում զբաղվել ոլորտի վերահսկմամբ։

 

Սա առաջին դեպքն է, երբ հասարակական կազմակերպությունը պաշտոնապես դատախազությունից պահանջում է իրավական գնահատական տալ մի համակարգին, որի ֆինանսական շրջանառությունը գերազանցում է ՀՀ պետական բյուջեն։

Մենք խախտում ենք տարիների լռությունը՝ բարձրաձայնելով մի համակարգի մասին, որը կործանել է հազարավոր ընտանիքներ և մինչ այժմ մնացել անպատիժ։

 

Առաջին անգամ հստակ պահանջ է դրվել՝ բացահայտել ճշմարտությունն ու իրական պատկերը։

 

Այդ գործընթացը մեր բոլորի գործն է, որովհետև յուրաքանչյուր բացահայտում, յուրաքանչյուր փաստ կարող է դառնալ մի քայլ՝ կանգնեցնելու այն, ինչը մինչ օրս շարունակում է կործանել մարդկային ճակատագրեր։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում