Մեր ամբողջ տարածքը երկրաշարժավտանգ է․Ինչ հետեւանքներով է հղի տարածաշրջանային ցնցումները

Հանդիպում

Հայաստանը, գտնվելով բարձր սեյսմակայունության գոտում, գրեթե մշտապես երկրաշարժի վտանգի առջև է։ Ինչպե՞ս կարող է ազդել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը Հայաստանում կառույցների սեյսմակայունության վրա, որքանո՞վ է սեյսմակայուն Հայաստանի բնակֆոնդը և պահպանվու՞մ են արդյոք քաղաքաշինական նորմերը։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանի հետ,ով նախ նկատեց․

- Ապրելով սեյսմավտանգ տարածքում՝ մեր ամբողջ տարածքը երկրաշարժավտանգ է, համեմատաբար թույլ է արևմտյան հատվածը, որտեղ տեղակայված է մեր ատոմակայանը։

Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծվեց մեր սեյսմիկ պաշտպանության համակարգը, մինչև Սպիտակի երկրաշարժը նման համակարգ չկար։ Համակարգի կարևոր խնդիրներից է սեյսմիկ ռիսկի նվազեցումը։ Երկու ծրագիր ունենք, սեյսմիկ ռիսկի նվազեցումը մեկը հանրապետության տարածքում, մյուսը՝ առանձին Երևան քաղաքում՝ հաշվի առնելով բնակչության մեծ մասը կենտրոնացած է Երևանում։ Եվ դրանից հետո սկսվեցին իրականացվել այն բոլոր ծրագրերը, որոնք միտված են աղետների, ռիսկերի նվազեցմանը։

Սեյսմիկ վտանգը Խորհրդային Միության ժամանակ ՀՀ տարածքի համար թերագնահատված էր, եթե այսօր ունենք 8, 9 և 10 բալանոց գոտիներ, ապա այն ժամանակ կառուցապատումը իրականացվել է 7 և 8 բալի համար։ Այսինքն, երբ ասում ենք սեյսմիկ ռիսկ, պատճառը հենց դա է, շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք է: Հիմա, որ ասում ենք՝ ունենք բարձր սեյսմիկ ռիսկ՝ շենքերը խոցելի են, պատճառը դա է, որ շենքերը կառուցված են ավելի ցածր վտանգի համար, քան պետք է։ Երևանի համար կա երկու խզվածք՝ Երևանի հյուսիս-արևմտյան մասը և Գառնիի խզվածքը։ Երևանի խզվածքի պոտենցիալը համեմատաբար փոքր է, քան Գառնիինը։ Բայց այնպես չի, որ երկրաշարժի դեպքում բոլորը կփլվի։ Եթե երևանյան խզվածքը աշխատի, խոցելիությամբ 45 տոկոս շենքերն ամենամոտը չեն գտնվում էպիկենտրոնին։

-Տարածաշրջանային ցնցումները, մասնավորապես Թուրքիայում տեղի ունեցած եւ կանխատեսվող երկրաշարժները, ի՞նչ հետեւանքներով են հղի մեր երկրի համար։

-Տարածաշրջանային ցնցուցմեր պարբերաբար լինում են, ինչ վերաբերում է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ազդեցության Հայաստանի վրա, ապա Թուրքիայի վերջին բեկվածքային գոտիները մեր բեկվածքների հետ կապ չուեն, այսինքն անկախ են աշխատում։ Հետեւաբար, կապել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը մեր երկրի հետ ճիշտ չէ, քանի որ յուրաքանչյուր գոտի աշխատում է յուրովի։

-Այս պահին, ո՞ր գոտիներն են ՀՀ-ում ռիսկային։

-Տեսեք, խզվածքի կեսը Կոտայքի մարզում է, կեսը՝ Արարատի, մեր ամբողջ տարածաշրջանը, սակայն, ինչպես նշեցի սեյսմոկատիվ գոտի է, եթե զուտ սեյսմիկ վտանգի քարտեզով բաժանենք, ապա վտանգավոր գոտիներից են Սպիտակի օջախային գոտին։

-Երեւանը ինչքանո՞վ է դիմակայուն անգամ փոքր ցնցումներին, երբ ամեն օր մի բարձրահարկ է գոյանում։

-Եթե խոսքը գնում էնորակառույցների մասին, ապա նորակառույցները կառուցվում են նոր նորմերով, որով նախատեսվում է 9 բալանոց ուժգնության դիմակայում։ Բայց, այո, Երեւանը ունի բարձր խոցելիություն, բայց դա չի վերաբերում նորակառույցներին, բնակֆոնդի 80 տոկոսից աելին խոցելի է, քանի որ կառուցվել է Սովետական միության տարիներին։ Անհրաժեշտ է հին շենքերի ամրացում, որը  կոչվում է սեյսմազինվածության բարձրացում։ Բայց այս առնչությամբ եւս որոշ խնդիրներ կան,  երբ մենք խոսում ենք հին շենքերի մասին, պարտադիր չէ, որ բոլոր շենքերը քանդեն և նորը սարքեն։ Հնարավոր է նաև հին շենքերի սեյսմազինվածության բարձրացում։ Բայց մի քանի խնդիր կա։ Առաջինը, մեր շենքերի մեծ մասը հին են։ Շենքը մաշվում է և կորցնում է իր հատկությունները։ Երկրորդ, պետք է հաշվարկ արվի, թե որքանով է նպատակահարմար, բայց պետք է նշեմ, որ հնարավոր է բարձրացնել արդեն առկա շենքի սեյսմակայունությունը՝ այդ թվում բարձիկ դնելով։ Նման փորձ ունենք, բայց քիչ։ Եթե չեմ սխալվում, Վանաձոր կամ Սպիտակ քաղաքում ունենք, երբ գոյություն ունեցող շենքին բարձիկներ են դրել։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում