«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Անցյալ տարի Բայդենը արտաբերել էր, «ցեղասպանություն» եզրույթը, մեկ տարվա մեջ ի՞նչ փոխվեց. Բալասանյան

Տեսանյութեր

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում, ինչպես եւ իր նախորդ նախագահության շրջանում, օգտագործել է «Մեծ եղեռն» տերմինը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտել է Թրամփի հայտարարությունը՝ նշելով, թե վերջինս Թուրքիայի ճնշման տակ հրաժարվել է նույնիսկ հիշատակել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

— Այն, որ ի տարբերություն ԱՄՆ նախորդ նախագահ Բայդենի՝ Թրամփը խուսանավեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործել, արդյոք նշանակում է, որ այս հարցում էլ ենք վերադարձել զրոյական կետի եւ էլի ամեն տարի պետք է սպասենք, թե Միացյալ Նահանգների նախագահը կարտաբերի՞ այդ եզրույթը, թե՝ ոչ:

— Ցավոք սրտի, այո՛, ականատես եղանք, որ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը չարտաբերվեց ԱՄՆ նախագահի կողմից, եւ ասվեց «Մեծ եղեռն», բայց նաեւ կարծում եմ՝ պետք է աստիճանաբար այս կարծրատիպից փորձենք ձերբազատվել, քանզի սա շատ է մեզ խանգարում։ Ի վերջո, Միացյալ Նահանգների նախագահը, եթե 10 անգամ էլ ասի՝ «Հայոց ցեղասպանություն», եթե Թուրքիան չճանաչեց այն եւ դրա դիմաց թե՛ բարոյական, թե՛ նյութական փոխհատուցում չտրամադրեց, եթե սահմանը չբացվեց Թուրքիայի կողմից եւ այն չվերաիմաստավորեց իր պատմությունը, դրանից ոչինչ չի փոխվում։ Ավելին` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման այս գործընթացում Միացյալ Նահանգների նախագահի, Եվրոպական միության ղեկավարի, գերտերությունների ղեկավարների կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթն արտաբերելը կամ չարտաբերելն, ըստ էության, լրացուցիչ լծակ է նրանց կողմից մեր վրա ճնշում գործադրելու եւ ստիպելու քաղաքականության մեջ փոփոխություններ անել՝ այն հույսով, որ մի օր Միացյալ Նահանգների նախագահը կրկին կասի «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը։

Կարծում եմ` ավելի կոնկրետ ուղղությունների վրա է պետք սեւեռվել եւ ավելի հստակ քայլեր իրականացնել՝ փորձելով կարեւորն անկարեւորից տարբերակել: Իհարկե, Միացյալ Նահանգների նման գերտերության նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթն արտաբերելը կարեւոր է, բայց անցյալ տարի Բայդենը արտաբերեց, դրանից մեկ տարվա մեջ ի՞նչ փոխվեց Թուրքիայի քաղաքականության մեջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, հայ ժողովրդի եւ սեփական պատմությունը, սխալներն ու ոճրագործությունը ընդունելու հետ կապված, ըստ էության` ոչինչ: Հետեւաբար, ամեն տարի սրտատրոփ սպասել, թե Միացյալ Նահանգների նախագահը կարտաբերի կամ չի արտաբերի այդ եզրույթը, դրա փոխարեն, ըստ իս, ավելի կարեւոր հարցեր կան՝ նույն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված, որի ուղղությամբ պետք է աշխատել:

— Ի դեպ, Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն իր պաշտոնական էջում խմբագրել էր իր ապրիլքսանչորսյան հայտարարությունը եւ ջնջել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Ի՞նչ հետեւություն պետք է անենք դրանից:

— Այն, որ հերթական անգամ գործ ունենք կեղծավորության հետ եւ Եվրոպական միության կողմից չենք կարող դիտարկվել Ադրբեջանի հետ հավասար: Նրանք Ադրբեջանից շահ ունեն, Հայաստանից շահ չունեն, հետեւաբար այդ կեղծավոր ելույթները, Ամանորի կապակցությամբ հայերեն լեզվով շնորհավորանքները, «ցեղասպանություն» բառ գրելը, հետո ջնջելը խոսում է մի բանի մասին՝ նրանք Հայաստանի նկատմամբ ունեն ընդգծված վատ քաղաքականություն: Ուղղակի հայ ժողովրդին բարեկամություն ցույց տալով՝ փորձում են կտրել այն իրական դաշնակիցներից եւ իրական արժեհամակարգից, որ ունի մեր ժողովուրդը եւ որ պետք է մեր պետության անվտանգության ապահովման համար: Սրան պետք է ուշադրություն դարձնել, պետք է ֆիքսել սա եւ նրանց վերաբերվել այնպես, ինչպես նրանք են մեզ վերաբերվում` ավելորդ հույսեր չտածելով նրանցից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան