ԹՇՆԱՄԱԿԱՆ ԴՐՈՇԻ ԱՌԱՋ ԾՆԿԻ ԳԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Վերլուծություն

Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի դրոշ­ներն այ­րե­լու պատ­ճա­ռով մի լավ «դարդ­լա­միշ» լի­նե­լով, Նի­կո­լը ո­րո­շեց մեկ­նել մերձ­բալթ­յան երկր­ներ: «Չար լե­զու­նե­րը» շշնջում են, որ մտա­ծում էր մինչ այդ Հ­ռոմ գնալ՝ Ֆ­րան­ցիս­կոս պա­պի թաղ­մա­նը: Բայց հաս­կաց­րել են՝ այն­տեղ եվ­րո­պա­ցի «խա­զեին­նե­րը» ի­րե­նով զբաղ­վե­լու ո´չ հա­վես ու­նեն, ո´չ­ էլ՝ ժա­մա­նակ. հա­զիվ հասց­նեն Զե­լենս­կու «դար­դը քա­շել»…

­Նի­կոլն էլ գնաց Մերձ­բալ­թի­կա: Ինչ կա որ, թե­կու­զև ծա­ռա­յի ծա­ռա կար­գա­վի­ճա­կով, բայց է­լի Եվ­րա­միութ­յուն է: Միայն թե, երբ, օ­րի­նակ, այ­ցի ա­ռա­ջին օ­րը Էս­տո­նիա­յի նա­խա­գահ Կա­րի­սի հետ հայ-էս­տո­նա­կան «բազ­մա­դար­յա կա­պե­րից», ա­պա նաև՝ «Հա­յաս­տա­նում ժո­ղովր­դա­վա­րա­կան ինս­տի­տուտ­նե­րի զար­գաց­ման, պե­տա­կան կա­ռա­վար­ման, տնտե­սութ­յան և­ ար­դա­րա­դա­տութ­յան ո­լորտ­նե­րում ի­րա­կա­նաց­վող բա­րե­փո­խում­նե­րի ըն­թաց­քի», «Հա­յաս­տան-Ադր­բե­ջան խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցի», Հա­յաս­տան-Եվ­րո­պա­կան միութ­յուն հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տա­գա զար­գաց­ման և հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ընդ­լայն­ման» մա­սին էր խո­սում, տես­նես ո՞րն էր դրա ի­մաս­տը: Որ Է­ստո­նիան ի՞նչ ա­նի Հա­յաս­տա­նի հա­մար՝ այդ հար­ցե­րում օգ­նե­լու նպա­տա­կով: Կամ, երբ հայ հա­մայն­քի ան­վան տակ մի քա­նի հո­գու էր ի­րար գլխի հա­վա­քել ու իր «հան­ճա­րեղ» «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կից» էր խո­սում, տես­նես, Նի­կո­լի պատ­կե­րաց­մամբ, դրա ի­մաս­տը ո՞րն էր: Հա­յաս­տանն այդ ա­մե­նից քա­նի՞ կո­պե­կի օ­գուտ ստա­ցավ, բյու­ջեից մսխված հսկա մի­ջոց­նե­րը գո­նե դրա­նով փոխ­հա­տուց­վե­ցի՞ն: Թե՞ ըն­դա­մե­նը Նի­կոլն ու­զում էր ցույց տալ, թե ինքն էլ է պե­տութ­յան ղե­կա­վար, այլ պե­տութ­յուն­ներ նրան ըն­դու­նում են: Լավ, ա­սենք Էս­տո­նիան ըն­դու­նեց, բայց խոս­տո­վա­նենք, պատ­կե­րը չա­փա­զանց խղճուկ էր: Գ­րե­թե այն­քան, որ­քան նի­կոլ­յան խուն­տա­յի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ի­րենց էին ճղում թուրք-ա­զե­րիա­կան դրոշ­ներ այ­րե­լու հա­մար, հան­դուր­ժում Ա­լիևի հեր­թա­կան հո­խոր­տանք­նե­րը: Այն դեպ­քում, երբ նույն Ա­լիևը հայ­կա­կան դրոշ է տրո­րում:

­Նաև, էս­տո­նա­կան այս խղճու­կ պատ­կե­րի իս­կա­կան հա­կադ­րութ­յու­նը դար­ձավ Ա­լիևի այ­ցը Չի­նաս­տան, որ­տեղ նրան բարձր մա­կար­դա­կի ըն­դու­նե­լութ­յուն ցու­ցա­բե­րե­ցին: Գու­մա­րենք դրան Ի­րա­նի նա­խա­գա­հի ե­րեկ­վա այ­ցը, ո­րը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, չչե­ղարկ­վեց, ան­գամ ի­րա­նա­կան խո­շո­րա­գույն նա­վա­հանգս­տում տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գա­կան պայթ­յու­նի ֆո­նին:

Չ­նա­յած, Նի­կո­լից ա­ռանձ­նա­պես խո­սե­լու բան էլ չկա, փոր­ձենք հաս­կա­նալ, թե Մա­սուդ Փե­զեշ­քիանն ին­չու էր ե­կել Ադր­բե­ջան: Մինչ այ­ցը, Փե­զեշ­քիա­նը հար­ցազ­րույց է տվել AZTV հե­ռուս­տաա­լի­քին, որ­տեղ ար­դեն ո­րոշ կա­րևոր մտքեր կա­յին: Նախ՝ «Մենք միշտ պաշտ­պա­նել ենք Ադր­բե­ջա­նի ի­րա­վունք­նե­րը և­ ա­ջակ­ցել ենք Հա­յաս­տա­նին բա­ցա­ռա­պես նրա օ­րի­նա­կան ի­րա­վունք­նե­րի շրջա­նակ­նե­րում»: Այ­սինքն, որ այդ այ­ցին չպետք է նա­յել հա­կա­հայ­կա­կան դիր­քե­րից:

Եվ, ի­հար­կե, ա­մե­նա­կա­րևո­րը «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» թե­ման էր, ո­րի հետ կապ­ված Փե­զեշ­քիա­նը հի­շեց­րերց. «Մենք հան­դես ենք ե­կել Ադր­բե­ջա­նի հիմ­նա­կան մա­սի և Նա­խի­ջևա­նի մի­ջև ցա­մա­քա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն ա­պա­հո­վե­լու նա­խա­ձեռ­նութ­յամբ: Այ­սօր այս նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­վում է շատ ա­րագ տեմ­պե­րով, դա ար­դեն հա­մա­ձայ­նեց­ված է, և խնդիր­ներ չեն լի­նի»: Ա­վե­լին, որ դա կա­պի մի­ջոց է նաև Ադր­բե­ջա­նի և Ի­րա­նի մի­ջև:

­Կա­րե­լի է հաս­կա­նալ նաև տո­ղա­տա­կե­րը. ե­թե Ադր­բե­ջանն ըն­դա­մե­նը Նա­խի­ջևա­նի հետ կա­պի ու­ղի է փնտրում, ա­հա ձեզ ճա­նա­պարհ, դեռ մի բան էլ ա­վե­լին՝ նաև կա­պի հա­վել­յալ մի­ջոց Ի­րա­նի հետ և ոչ միայն: Իսկ ե­թե դա Ա­լիևին բա­վա­րար չէ, ցան­կա­նում է ան­պայ­ման Ս­յու­նի­քով կապ ու­նե­նալ, դա ար­դեն այլ բան է նշա­նա­կում՝ «Թ­յուր­քա­կան մի­ջանցք», ո­րին Ի­րա­նը միշտ էլ կտրուկ դեմ է ե­ղել: Այ­սինքն, երբ այս մա­սին Ի­րա­նի նա­խա­գահն ակ­նար­կում է այ­ցից ա­ռաջ, դա «դի­վա­նա­գի­տո­րեն» մեկ ի­մաստ ու­նի՝ սպա­սում է հա­կա­ռակ կող­մի հստակ ար­ձա­գան­քին՝ ի­րա­կա­նում ինչ է նա ու­զում:

Ա­մեն դեպ­քում, ինչ պա­տաս­խան էլ լի­նի, Հա­յաս­տա­նի հա­մար ձեռն­տու տար­բե­րակ չէ: Ե­թե Ա­լիևը բա­վա­րար­վի «ի­րա­նա­կան մի­ջանց­քով», ա­պա հե­տա­գա­յում Մեղ­րիի եր­կա­թու­ղու վե­րա­գոր­ծար­կու­մը, ինչ­պես նաև՝ Նա­խի­ջևան-­Հա­յաս­տան կա­պը նրա հա­մար կա­րող է վերջ­նա­կա­նա­պես կորց­նել ա­մեն մի ի­մաստ: Այդ դեպ­քում Հա­յաս­տա­նը կա­րող է պար­զա­պես զրկվել կո­մու­նի­կա­ցիոն՝ եր­կա­թու­ղա­յին ա­մեն մի հե­ռան­կա­րից, և կմնա հույ­սը դնել միայն Ս­յու­նի­քով դե­պի Ի­րան կա­ռուց­վող ավ­տո­մայ­րու­ղու վրա: Երկ­րորդ տար­բե­րա­կով, ե­թե Ա­լիևը փոր­ձի շեշ­տը դնել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի», այն է՝ «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» գա­ղա­փա­րի վրա, դա կնշա­նա­կի, որ Հա­յաս­տանն է­լի զրկվե­լու է Ի­րա­նի հետ կա­պից, բայց նաև մնա­լով թուրք-ա­զե­րիա­կան ագ­րե­սիա­յի ռիս­կի տակ: Ու որ­քան էլ Էս­տո­նիա­յի նա­խա­գա­հը Նի­կո­լին «օ­դի մեջ» ինչ-որ ա­նի­մաստ խոս­տում­ներ տա, պատ­կե­րը դրա­նից չի փոխ­վում:

Իսկ գլո­բալ ի­մաս­տով, Փե­զեշ­քիա­նը, ի­հար­կե, խո­սում է «Հ­յու­սիս-­Հա­րավ» մե­գա­նա­խագ­ծից՝ հիմ­նա­կան շեշ­տը դնե­լով Ադր­բե­ջա­նի վրա և շրջան­ցե­լով Հա­յաս­տա­նը: Ճիշտ է, «Հա­յաս­տա­նի օ­րի­նա­կան ի­րա­վունք­նե­րի» մեջ­բե­րում­նե­րով, բայց դրա­նով հան­դերձ էլ՝ փա­կու­ղին մնում է փա­կու­ղի: Ու դրան ենք դա­տա­պարտ­վում ըն­դա­մե­նը այն պատ­ճա­ռով, որ մեր ո­րոշ չի­նով­նիկ­նե­րի սի­րով ըն­դու­նում են բրի­տա­նա­կան Mi6-ում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում