Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար

Թեմա

Հայաստանում խոշտանգումների դեմ պայքարի առաջամարտիկ, մեր գործընկեր, հայտնի հետաքննող լրագրող, Newsmedia.am էլ.օրաթերթի հիմնադիր ղեկավար Գայանե Զարգարյանը անդրադարձել է թավշյա Հայաստանում օր-օրի ծաղկող բեսպրիդելի ու օրինապահի համազգեստի տակ թաքնված հանցագործներին, մասնավորապես անդրադառնալով Արմավիրի ոստկանությունում տեղի ունեցած զազրելի խոշտանգմանը.


- Հայաստանում այսօր գործ ունենք մի երևույթի այն է, ոստիկանական մսաղացի ու բեսպերդելի հետ,  որն անընդունելի է ցանկացած իրավական պետության համար. ոստիկանը վերածվել է բռնության գործիքի, իսկ որոշ դեպքերում՝ մաքուր հանցագործի։ Նա, ով պետք է ծառայի օրենքին, այլևս ծառայում է ճնշման, վախի և անպատժելիության ռեժիմին փաստորեն: Ժամեր առաջ, իրավապաշտպան Արա Ղազարյանի կողմից հրապարակված Տեսանյութը, ուր  ոստիկանական մունդիր տակ մտած  մենթազավրերը  ԽԺՌՈՒՄ, ՀՈՇՈՏՈՒՄ էին քաղաքացուն, դրա ամենավառ օրինակի դաժան վկայությունն էր: 
Ուսադիր  կրող սպան, երբ իր լիազորությունները վերածում է  բռնի հաշվեհարդարի, այլևս ոստիկանի  համազգեստը   կրելու արժանի չէ։ Նա հանցագործ է՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների, հասարակական,  բարոյականության իմաստով և միջազգային իրավունքի նորմերով վերջապես!! 
Հայ ոստիկանը, ով  այսօր  կոչված է պաշտպանելու օրենքն ու քաղաքացու արժանապատվությունը,  թավշիստների  իշխանության օրոք դարձել է դրա խախտման հիմնական գործող անձը։ Խոսքը վերաբերում է այն ցավալի դեպքերին, երբ քաղաքացիական իրավունքները ոտնահարվում են հենց նրանց կողմից, ովքեր պետք է լինեն արդարության և պաշտպանվածության երաշխավորները։
Առաջին դեպքը չէ, երբ  մեր երկրում  տեղի են ունենում խոշտանգումներ՝ իրականացված հենց  ոստիկանի, սպայի, տարբեր ռանգի  ուսադիրավորների  ձեռքերով։ Ի դեպ, խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ։ Խոսքը հոգեբանական ճնշումների, նվաստացումների, բռնատիրական մեթոդների մասին է, որոնց ենթարկվում են մարդիկ միայն այն պատճառով, որ իրենց ձայնն են բարձրացրել...
Երբ քաղաքացին բերման է ենթարկվում առանց օրինական հիմքի, երբ նրան նվաստացնում են, հետն էլ քաղաքացու նկատմամբ   կիրառում բիրտ ուժ՝ ապա  դա այլեւս ոչ թե ոստիկանի այլ պոտենցիալ  հանցագործի արարք է: 
 Դա պետական համակարգի փլուզման վկայությունն է, էլ չասեմ արդարադատության ոչնչացման ազդանշան, որից այդպես էլ դասեր չեն քաղում այս ԲԵՍՊՐԵԴԵԼԻ ՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԱԽԿԱՆԱԼԻԱՅԻ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ....
Ուստի, մենք  որպես հասարակություն, իրավունք չունենք լռելու։ Լռել՝  նշանակում է հանցակից լինել։ Մենք պետք է պահանջենք․
• Անկախ և անաչառ քննություն յուրաքանչյուր բռնության դեպքի վերաբերյալ։
• Ոստիկանի՝ օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկում՝ խոշտանգման կամ իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի համար։
• Հանրային վերահսկողություն իրավապահ մարմինների նկատմամբ։
• Մարդու իրավունքների պաշտպանների լիազորությունների և ազդեցության ընդլայնում։
Ոստիկանը  չպետք է լինի իշխանության գործիքը, եւ այն պահից, երբ ոստիկանը բռունցք է բարձրացնում իր հայրենակցի վրա, նա դադարում է լինել պետական պաշտոնյա։ Նա դառնում է բռնության գործիք, եւ ուրիշ ոչինչ... 
Հասարակությունն այսօր ունի ուժ
ՊԱՀԱՆՋԵԼՈՒ 
հաշվետվողականություն, պահանջելու արդարություն, և այդ ուժը սկսվում է խոսքից։ Սկսվում է ԲՈԼՈՐԻՍ ԽՈՍՔԻՑ.
Սկսվում է մեր բոլորիս միաձայն որոշումից՝ այլևս չհանդուրժել ոստիկանական բռնությունը։
Ոչ մի բռնություն չի կարող կոծկվել լռությամբ։ Եվ մենք ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ!!
Հ.Գ 
Ամենագլխավորի մասին. 
ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված է խոշտանգման համար 4-10 տարի ազատազրկում։ Սակայն մինչ օրս նման հոդվածով պատժված ոստիկանների թիվը կարելի է  մատերի վրա հաշվել: 
Իսկ անպատժելիության  մթնոլորտը վտանգում է ոչ միայն մեկ քաղաքացու, այլ՝ ողջ հանրային վստահությունը պետական համակարգի նկատմամբ։
Հետեւաբար,  այսօր  ինչպես երբեք, հարկավոր է միավորել քաղաքացիական հասարակությունը՝ օրենքի գերակայության և մարդու արժանապատվության պաշտպանության շուրջ։
Ոստիկանությունը պետք է ծառայի ժողովրդին, այլ ոչ թե իշխի ժողովրդի վրա։
Հիշեցնեմ, ժողովրդավարության բաստիոնի ջատագովներին, որ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն՝ մասնավորապես՝
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 1-ին հոդվածով,
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով,
ոչ մի անձ չպետք է ենթարկվի խոշտանգման կամ նվաստացնող վերաբերմունքի՝ անկախ նրանից, ով է նա։
Խոշտանգող ոստիկանը խախտում է ոչ միայն անձի մարմնի անքակտելիությունը, այլ նաև՝


. պետության միջազգային հեղինակությունը,
 .ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը,
 .և ի վերջո՝ հասարակության վստահությունը պետության նկատմամբ։
Ամփոփելով ասելիքս, եւս մեկ անգամ ուզում եմ փաստել, որ ԽԽՈՇՏԱՆԳՈՂ ՈՍՏԻԿԱՆԸ 
•պետական հանցագործ է,
•հանրային անվտանգությանը սպառնացող ռիսկ,
•հավասարազոր է փողոցում գործած հանցագործին, միայն տարբերությամբ՝ նա կրում է համազգեստ։
Այս կարգավիճակով շարունակաբար ներգրավված ոստիկանը պետք է՝


.անմիջապես հեռացվի համակարգից,
. ենթարկվի քրեական պատասխանատվության՝ հրապարակային դատավարության միջոցով, և ավելին՝ ոչ միայն խոշտանգողը, այլև նմանօրինակ վայրագներին «պարտակող»  ղեկավար այրերը, նույնպես պետք է ենթարկվեն ենթարկվեն համարժեք քրեական պատասխանատվության: 
Հուսամ,  ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները "ԿԻՆՈՅԻ ՏՂԵՐՔԻՆ" ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ օրենքի դաշտում առերեսելու ինչպես նաեւ գնալու այս  ՋԱՐԴԱՐԱՐՆԵՐԻՆ համակարգ ընդունողներիՙ , կոչումներ տվողների ետեւից, քանցի ԲԵՍՊՐԵԴԵԼԻ հետեւանքները կարող են կործանարար լինել....

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում