«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ Բնապահպան

Հանդիպում

Ապրիլի 26-ի կեսօրին հզոր պայթյուն էր որոտացել Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբաս նավահանգստում, որը իր ազդեցությունը ունեցավ նաեւ Իրանի էկոլքգիայի վրա, իսկ ի՞նչ ազդեցություն այն կարող էր թողնել հարեւան Հայաստանի էկոլոգիայի վրա հարցի պատասխանը փորձել ենք ստանալ բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԻՑ, ով միանշանակ նախ նկատեց․

-Իհարկե, քամու միջոցով որոշակի մասնիկներ կարող էին անցնել դեպի ՀՀ, բայց գլոբալ էկոլոգիական խնդիրների մասին խոսելը, ուղղակի զավեշտ է։ Մենք՝ հայերս, սիրում ենք խոսել ուրիշների պատճառած վնասների մասին, մոռանալով մեր իսկ հասցրած վնասները։ Ինչու չենք խոսում անընդհատ հրդեհվող Նոևբարաշենի աղբավայրի մասին, որը ամեն հրդեհվելուց փոքր-փոքր չափաբաժնով մեզ թունավորում է։ Այնպես որ խոսել Իրանի նավահանգստի պայթյունի հետեւանքների մասին առնվազն ազնիվ չէ, ես էլի եմ ասում, այո տարբեր տեղերի մենք կարող ենք ստանալ որոշակի բացասական ազդակներ, բայց դրանք չեն կարող վերածվել մեր երկրի համար գլոբալ խնդրի։ Իհարկե, Աստված մի արասցե, եթե պատերազմական վիճակ ստեղծվի, եւ այդ պայթունները կրեն պարբերական բնույթ, այդ դեպքում, այո լուրջ մտածելու տեղիք կարող է տալ հարեւան Իրանում տեղի ունեցող պայթյունները։ Իսկ մինչ այդ ճիշտ կլինի մտահոգվեն մեր երկրում օր-օրի օդի աղտոտվածության աղետաբեր վիճակին։ Հատկապես Երեւանում օդի  աղտոտվածությունը հասել է կարմիր գծի տագնապային մակարդակը։  Երևանը դարձրել են շինարարական պոլիգոն, առանց մտածելու հետեւանքների մասին։ Իսկ խնդրի արամտները գալիս են Երևանի դիրքից և ունեցած նախկին խնդիրներից։ Ժամանակին ունեցել ենք կանաչապատ Երևան, որը որքան հնարավոր էր, պետք է պահվեր, սակայն դրա փոխարեն եղավ հակառակը, ու հայտնվեցինք էկոլոգիական աղետի առաջ: Երբ պաշտոնական հայտարարություններ են հնչում, թե կանգնած ենք լուրջ էկոլոգիական խնդիրների առաջ, ապա ինչու են ստորագրվում այնպիսի պայմանագրեր, որոնք տանում են դրան, օրինակ՝ շինթույլտվություններ, ծառահատումներ, սխալ ծառատեսակների տնկում: Ակնհայտ է, որ սրանք բացասաբար են անդրադառնում ոչ միայն միջավայրի, այլև մարդկանց առողջության վրա։ Պետք է ոչ միայն նկատել, այլև վերջնականապես լուծել ծառացած խնդիրները, որովհետև դրանց բացասաբար հետևանքներն ու ազդեցությունն անդառնալի կարող են լինել։ Մեզ՝ բնապահպաններիս համար, ամենառաջնային ու կարևոր հանգամանքը սույն հարցերի կարգավորումն է, որի համար էլ ջանք չենք խնայում: Յուրաքանչյուր բնապահպանական խնդրի մասին պետք է բարձրաձայնել և պահանջել լուծումներ: Վերջիվերջո, շինարարական աշխատանքների արդյունքում բազում շինաղբի կուտակումներ են լինում, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում ոչ միայն շրջակա միջավայրի, այլև օդի աղտոտվածության վրա:

Նույնը վերաբերում է Նուբարաշենի աղբավայրին, որը պարբերար հրդեհվում է։ Մենք պետք է համակարգային լուծում տանք սրան։ Մենք չպետք է խառը աղբը տանենք և լցնենք մի տեղ, որտեղ տարիներ շարունակ ծխի աղբը, հետո էլ հրդեհվի ու թունավորի  մեր միջավայրը։ Աղբի մասով մեր սկզբունքները պետք է հիմնարար փոխենք։ Աբը պետք է դառնա միջոց՝ երկրի բյուջեն լցնելու։ Աղբը պետք է վերամշակվի։ Չպետք է թողնենք այդպես աղբ վառվի, հետո պատկան մարմիններն ահռելի գումնար վատնեն հրշեջների վրա, որպեսզի նրանք օր ու գիշեր փորձեն հանգցնել այն։ Դա խնդրի լուծում չէ։ Օրինակ, մինչև 2050 թվականը ԵՄ տարածում չպետք է լինի աղբ, այսինքն՝ այն պետք է վերամշակվի։ Իսկ այդ դեպքում աղբի քանակը քչանում է, կամ ամբողջովին վերանում։ Դա ԵՄ ռազմավարությունն  է, որը շատ ցանկալի է, որ մեր երկրում էլ կիրառվի։ Բայց քանի որ մենք հիմա գումար ենք ծախսում նոր աղբավայր կառուցելու համար, մեզ համար այդ ռազմավարությունը ոչինչ չի նշանակում։ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան