«Փաստ». Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ տարի առաջ այս օրերին Կիրանցից մեկնարկեց «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա մի խումբ խամախոհների գլխավորությամբ: Հետագայում այն վերանվանվեց, իսկ ավելի ստույգ՝ վերաճեց «Սրբազան շարժման»: Այս օրերին էլ շարժումը հրապարակային ակտիվություն է դրսևորում՝ «Չեմ վստահում Փաշինյանին» ստորագրահավաքով, ըստ այնմ՝ փաստում է իր ակտիվությունը հասարակական-քաղաքական կյանքում:

Դժվար է կանխագուշակել, թե ինչ կլինի կամ ինչն ինչպես կլինի առաջիկայում, բայց արդեն եղածի վերաբերյալ ամփոփ արձանագրումներ արժե անել: Առաջինը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը նախ ցույց տվեց, որ մեր երկրի հասարակությունը այդքան էլ «քնած» չէ, այդքան էլ «միևնույնության» պատիճի մեջ չէ, որքան դա կցանկանային կամ ինչպես ցանկանում էին ներշնչել օրվա իշխանություններն ու իրենց քարոզիչները:
Սա կարևոր էր նաև բարոյահոգեբանական առումով, քանի որ թվում էր, թե Արցախի ուրացումից հետո հանրության դիմադրողականությունն ու ոգին կոտրվել են: Չէին կոտրվել: Եվ տակավին չեն կոտրվել:

Այո, շարժումը մեկ տարի առաջ չհասավ առաջադրած նպատակին, այն է՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, չնայած իսկապես մարդկային մեծ բազմություն հավաքեց իր շուրջը, հրապարակներում ու փողոցներում:

Բայց մյուս կողմից՝ «Սրբազան շարժումը» ունեցավ այն հետևանքը, որ յուրօրինակ զսպաշապիկի դեր կատարեց փաշինյանական իշխանության ու վիրջինիս՝ էլ ավելի սանձարձակ կապիտուլ յացիոն ու վնասատու զիջումների համար: Ամեն պարագայում, Փաշինյանն ստիպված էր որոշակիորեն զսպել իր սահմանազատման «տենդը», առժամանակ հետաձգել կամ դանդաղեցնել Հայաստանի այլ տարածքներ թշնամուն զիջելու, «անկլավները» հանձնելու ընթացքը:

Շարժման գլխավորած դիմակայությունը նաև բացահայտեց այն քաղաքական իրողությունը, որ Փաշինյանի գլխավորած ռեժիմը հակաժողովրդական է, հակաժողովրդավարական, ոստիկանական և բռնատիրական: Այդ օրերին՝ մեկ տարի առաջ, մեկ անգամ ևս լիովին դրսևորվեց Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանության ոստիկանապետական լինելը և բռնատիրական, ռեպրեսիվ էությունը: Դրա կուլմինացիան 2024 թ. հունիսի 12ին ոստիկանների կողմից նռնակային հարձակումն էր խաղաղ, անզեն բողոքի ցույցի մասնակիցների վրա: Ոստիկանությունը մոտ 30 բեկորային նռնակ կիրառեց խաղաղ ցուցարարների դեմ, ավելի քան 100 մարդ վիրավորվեց, իսկ մեկ քաղաքացի էլ հաշմվեց:

Եվ վերջապես, շարժման այս մեկ տարին, նաև այսօրվա ընթացքը, շարժման դեմ հարձակումներն ու սադրանքներն ինքնին շատ խոսուն են՝ նաև այն տեսանկյունից, որ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի տրամադրությունները օրեցօր ավելի ու ավելի մեծ մասշտաբներ են ստանում, ինչից էլ այդպես նյարդայնանում են իշխանություններն ու մերձիշխանական սատելիտները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում